Բնապահպանական նախագծերի ստուգատեսը ծնվել է մեր կյանքում, և մեր կյանքով էլ հասունացել են փոփոխություններ, որոնց անհրաժեշտությունը ցույց տվեցին այս օրերին ստուգատեսի կազմակերպիչների հետ քննարկումները։

Այսպիսով.

  • Ապրիլի 22-ը Մայր երկրի միջազգային օրն է, և մեր ստուգատեսը չի կարող դա շրջանցել։ Ուսումնասիրեք 46 տարի նշվող այդ օրվա պատմությունը, դասարան-խումբ-դպրոց-անհատ-ընտանիք ստեղծեք ձեր երկրի օրը, հրապարակեք նախագծերը, իրականացրեք ու լուսաբանեք դրանք. կստանաք սեբաստացիական երկրի տիրոջ աջակցությունը։
    Ես, օրինակ, անհրաժեշտ եմ համարում, որ յուրաքանչյուր դպրոց քարտեզագրի-անձնագրավորի իր երկիրը, որ այն ծառով-թփով տեսանելի լինի յուրաքանչյուրին։
  • Ապրիլի 24-ը, ստուգատեսով հաստատված ավանդույթ ունենք, տիար Գևորգի առաջարկությամբ իրականացնում ենք բնապահպանական ֆլեշմոբ-ակցիա՝ կրթական պարտեզով, դպրոցների բակերով, շրջակա միջավայրով։ Նախաձեռնողները թող առաջ գան, ձևավորեն ֆլեշմոբի խմբերը, նախապատրաստեն աշխատանքը, mskh.am-ով, ենթակայքերով տեղեկացնեն, որ պատրաստ են։ Ակցիան ժամը 11:00 սկսում ենք Կրթական պարտեզի սարալանջից։ Ֆլեշմոբը տևում է մինչև 13:00։ Հետո՝ բրդուճներ միասնական-ծիսական, հետո՝ մեր խոնարհումը…
  • Ապրիլի 25-ին՝ ժամը 24.00, ավարտվում է ստուգատեսի հետազոտական աշխատանքների հայտերի ընդունումը։ Մինչ այդ Սարգիս Հակոբյանը բարեխիղճ հաստատում է հայտի համապատասխանությունը, ընդունում, ներկայացնում մրցանակային հանձնաժողովին։ Ապրիլի 26-27-ին մասնակիցները ներկայացնում են նախագծերը մրցանակային հանձնաժողովին, պատասխանում հարցերին։
  • Բոլոր նրանք, որ հայտ են ներկայացրել ստուգատեսին՝ կրթահամալիրից թե դրսից, ապրիլի 26-28-ին բնապահպանական ուսումնական ճամբարային ռեժիմում են գործում. հետևեք ստուգատեսի բլոգին, mskh.am-ին,  կհայտարարվեն այդ օրերի բոլոր ակցիաները-նախաձեռնությունները-հանդիպումները-աշխատանքները։ Հանրային քննարկման կդրվեն «Կրթական պարտեզը 2016-ի մեր շրջակա միջավայրը» գործնական աշխատանքները։ Հիշեցնեմ, որ դրանք ստուգատեսի ծրագրով պարտադիր են և կներկայացվեն հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի օրը։
  • Ապրիլի 29-ի մեդիաուրբաթ-համերգը բնապահպանական տոն է՝ հարթակ սոցիալական գովազդների, ստուգատեսում ստեղծված բնապահպանական-թատերական-անիմացիոն-ներկայացումների։ Կհրապարակվեն առաջին փուլի մրցանակները։
  • Հունիսի 5-ը՝ շրջակա միջավայրի պահպանության օրը մենք անցկացնում ենք կրթական պարտեզում, կամփոփվեն ստուգատեսի գործնական աշխատանքի արդյունքները, կտրվեն մրցանակներ։
  • Հիշեցնում ենք, որ ստուգատեսի բոլոր մրցանակները էկոլոգիական-արշավախմբային ճամբարի, ճամփորդությունների ուղեգրեր են։ Իսկ երկու փուլով հաղթողներին սպասում է «Մեծ մրցանակը»՝ իսկական անակնկալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իսկական ձմեռային հեքիաթ կրթահամալիրի Բանգլադեշում

Հանկարծ մեր շրջակա միջավայրի խնամքը, այդ թվում՝ վերգետնյա, ներթաղային, միջդպրոցական սեբաստացի անցուղիների անվտանգ-մաքուր լինելը հոգս չդարձնե՞նք ու փչացնենք մեր հեքիաթը: Սիրով, խաղալով, իրարից խլելով, հատկապես որ Նառա Նիկողոսյանի ամենագետ Iphone-ը պնդում է,

Շաբաթվա ուսումնասիրություն

2015-2016 ուսումնական տարին ընթացքի մեջ է. ինչպե՞ս օպերատիվ արձագանքենք խնդիրներին, ժամանակին միջամտենք, կոնկրետ գործողություններով թափ հաղորդենք ընթացքին։ Առաջարկում եմ նոր գործիք՝ «շաբաթվա ուսումնասիրություն» պայմանական անունով։ Կրթահամալիրի խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանի

Այս էլ ձեր ուզած տրիաթլոնը՝ լող-վազք-հեծանիվ՝ երեքը մեկում…

Հարգելի սովորողներ, ծնողներ, Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի (Triathlon Federation. հեծանիվ, վազք, լող) երիտասարդ մարզիկ-մարզիչ Ֆրունզ Մարկոսյանը կրթահամալիրում սկսում է 12-15 տարեկան սեբաստացի պատանիների հեծանվային, լողի և վազքի պարապմունքներ: Պարապմունքները կլինեն շաբաթական