Սեբաստացիներ բոլոր տարիքների, որտեղ որ եք.

Մենք արդեն հայտարարել ենք, որ ապրիլի 9-ին գլխավորապես կենտրոնանալու ենք «Կրթական պարտեզ արվարձանում» նախագծի վրա, ներկայացնելու ենք և՛ խորհրդային անցյալից մեզ ուղեկցող ձևական շաբաթօրյակի մեր այլընտրանքը, և՛ մեր նոր ուղին՝ պարտիզապուրակային գործունեությունը կրթական պարտեզում։ Համաքաղաքային շաբաթօրյակի օրը դարձնելու ենք այդ նախագծի մեկնարկի հարթակ, հաջորդ հարթակում հունիսի 5-ին՝ շրջակա միջավայրի միջազգային օրը, ամփոփելու ենք գարնանային աշխատանքների արդյունքը և ներկայացնելու ենք դա շարունակելու-զարգացնելու նախագծեր։ Մինչ ապրիլի 9-ը՝

  • մշակեք պարտիզապուրակային գործունեության՝ Հարավարևմտյան զանգվածի Բ-1, Բ-4, Ծովակալ Իսակովի թաղամասերի ուսումնական հաստատությունները միավորող հետիոտն-սայլակավոր-հեծանվաուղային անցումների բարեկարգման, դրանց երկարությամբ ձգվող տարածքների մաքրման ու կանաչապատման անհատական, խմբային աշխատանքային նախագծերը՝ համապատասխանեցնելով դրանք «Կրթական պարտեզի ճարտարապետական առաջարկ սխեմային, գեղագիտական դարձրեք նախագիծը որոշելով նաև ձեր հագուստը, տարբերանշաններ.
  • ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ի «Կրթական պարտեզի» էջում, քաղաքացիական նախաձեռնության ՖԲ էջում հրապարակեք նախագծերը, ներկայացրեք-լուսաբանեք նախապատրաստական աշխատանքը.
  • հաշվառեք, պատրաստեք աշխատանքային գործիքները, սարքերը, ներկայացրեք անհրաժեշտ գործիքների ձեռքբերման, լրացման, նորոգման… հայտեր։

Իսկ մեր ամենշաբաթյա մեդիաուրբաթը ապրիլի 8-ին՝ ժամը 15.15-16.00,  անում ենք որպես աշխատանքային նախագծերի համերգապատում։

Նախագծերի ներկայացումը, իրականացումն ու արդյունքների լուսաբանումը նախագծերի մասնակիցների գործն է։ Կրթահամալիրի «Սեբաստացիներ» TV-ն, ռադիո խոբագրություները, պատանեկան բլոգներ-ամսագրերը իրականացնում են կրթական պարտեզին վերաբերող նախագծեր։

Ակնկալում ենք, որ կստանանք նաև պարտեզապուրակային գործի նվերներ՝ հող, գործիքներ, տնկիներ, սերմեր, սարքավորումներ. նվիրեք կամ տրամադրեք ժամանակավոր, այլ նվիրատուների ներգրավեք։

Ովքեր չեն կարող շաբաթ օրը կրթական պարտեզում մասնակցել մեզ միավորող այս գործունեությանը, ապրիլի 9-ին աշխատում են իրենց բակերում, հողամասերում, լուսաբանում իրենց աշխատանքը մեդիայում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Հե՜յ, ջան Երևան» ամփոփիչ համերգ-տոն

Գիտեք, հոկտեմբերի 23-ին կրթահամալիրի Արևելյան դպրոցի նախաձեռնած «Հե՜յ, ջան Երևան» ամփոփիչ համերգ-տոնն է Ազգային ժողովի բաց այգում։ Սրանից հարմար վա՞յր, սրանից լավ նվե՞ր… Համերգային ծրագիրը հրապարակված է, երևանցիներին նվեր երգարանը

Փոփոխություն նոյեմբերի օրացույցում

Մեր «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, քոլեջի աշխատանքային ջոկատի ղեկավար Անահիտ Մելքոնյանը վերադարձել է կրթահամալիրի ուսուցիչների խմբի հետ պատմական հայրենիք ուխտագնացությունից, հասցրել է ծանոթանալ աշխատանքների ընթացքին, անմիջապես-ամբողջությամբ ներգրավվել

Հակիրճ խոսք՝ գիր Տոնական…

Ես միշտ լիքը ձեռքերով եմ ճանապարհում-դիմավորում իմ սաներին, բոլոր կարգի ու տարիքի սեբաստացիներին, որտեղ էլ որ եք, կաք Կյանքը, որ միասին ապրել ապրում ենք… կա՞ ավելին սրանից… Մարդու կյանքը, որ