Զատկե զատի՜կ է,
Նավակատի՜կ է,
Չամչե հատի՜կ է…

Սեբաստացիներ բոլոր տարիքների, բարեկամներ

Մարտի 26-ին՝ Ճրագալույցի պատարագից հետո «Ուսուցչի լույսը Գեղարվեստում» տնօրհնեքը, մարտի 27-ի Սուրբ Հարության տոնը Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում դպրոցի և եկեղեցու համագործակցության, հոգևոր կրթության ոգևորող հարթակներ են։ Կարևոր եմ համարում, որ յուրաքանչյուր սեբաստացի ընտանիք տեղեկացված և անհատապես հրավիրված լինի, ոչ միայն սովորողի միջոցով, որ ամեն մի սեբաստացի կարևորի իր գործնական մասնակցությունը։ Շատ կոնկրետ պիտի լինեն մասնակիցները՝ կրթահամալիրի դպրոցները՝ իրենց կոնկրետ խմբերով, այսօր գործող ակումբները, սովորողների ընտրությամբ և լրացուցիչ կրթության խմբերը՝ սկսած մարզականից, շարունակած երաժշտական-պարայինով, վերջացրած բնապահպաններով, գիտակներով։

Առանձին ուսումնասիրության թեմա է, թե ինչպես է մասնակցում հասարակությունը իր եկեղեցու ծեսերին, ինչպես է նշում տաղավար տոնը՝ բացի սեղան դնել-ուտելուց։ «Հայ եկեղեցու պատմություն» դասընթացը սովորողների, ուսուցիչների, դպրոցների համար դառնո՞ւմ է գործնական մասնակցություն եկեղեցու արարողություններին ու տոներին…

Մենք մեր եկեղեցու բակում սպասում ենք զատկական տոնով ոգևորվածներին։ Հրավիրեք, մասնակից դարձրեք մեր տոնին… Մեր ավետիսը տարածեք.

Քրիստոս յարեաւ ի մեռելոց. ավետի՜ս…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Յոթ նորամուտ՝ մի օրում

Բլոգի օրվա կոչը, հայտարարությունը Հոկտեմբերի 6-ին՝ կրթահամալիրում հինգ նոր մարզահրապարակների գործարկում է և 2-5 տարեկանների երկու խմբի նորամուտ.  ժամը 10.00՝  Հիմնական դպրոցի մարզահրապարակ. հասցեն՝ Ծ. Իսակովի 52/6. ժամը 11.00՝ Գեղարվեստի նախակրթարանի խաղահրապարակ. հասցեն՝

Ուսումնական նորը՝ 2018-2019-ը, չունենա՞ իր առաջին սուրհանդակը…

Ու իմ գիրը օրվա դարձավ այդպիսին։ Այս օրերին ինձ ամենաշատն անհանգստացնող-զբաղեցնողը, բոլոր կարգերի սեբաստացիներ, սիրելիներ, որ եղել է ու կա, սովորողի-ուսուցչի անվտանգությունը՝ մոբիլ, ճամփորդությամբ ուսուցումով, կրթահամալիրի Բանգլադեշը՝ իր դրսով-ներսով-փողոցով, կրթական

Ողջույն, մայիսյան հավաք՝ իր հեղինակներով, կրթական ծրագիր ստեղծողներով…

Հավաքը ոչ միայն ընթացքի մեջ է, հավաքը թափ է առնում, մտնում իր պատրաստության ավագ շաբաթը։ Ապրիլի 25-30-ը արդեն մեր աշխատանքների կոնկրետացման, հրապարակումների ժամանակն է։ Յուրաքանչյուր սեբաստացի ուսուցիչ, սովորող, խումբ, ընտանիք