Այս կիրակին վստահ եմ մոբիլ-ստեղծական կդառնա (ի՜նչ արած) հարյուրավոր սեբաստացիների համար փետրվարի 8-ից մի ուրիշ թափով են շարունակվում ստուգատեսային հայտերի ընդունումը:

Նշանավոր Քեմբրիջի համալսարանում, ահա կարդացեք` ֆիզիկոս Սթիվ Հոքինգի ծննդյան օրն ավելի կարևոր է, քան Նոր Տարին

Այսօր մեր Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն է. Օրվա գրի վերնագիրը Սեբաստացու պատգամից է. շնորհավոր Նոր տարի, ցնծացեք և փառաբանեք, բոլոր տարիքի սեբաստացիներ, որտեղ էլ, որ լինեք… Բաժակ բարձրացրեք. մեծարելով Մխիթար հայրենագետին-դպիրին մեծ` մենք բարձրացնում են ինքներս մեզ:

Կիվիի հայրենիքը, գուշակեք… Չինաստանն է, բայց տարիներ առաջ ես Մեղրիում տեսա-ուրախացա կիվիների այգիներով: Ոչինչ չի խանգարի մեզ, որ 2015-ին հետաձգած համերգային նոր ծրագրով 2016-ին սեբաստացիների մեծ խմբով լինենք Մեղրիում և նաև մոնիտորինգ իրականացնենք` ինչ վիճակում են այս իսկական վիտամինային ռումբ մրգերը: Համոզվեք, կարդալով «Կիվին վիտամինահատապտղային փունջ է» հրապարակումը… Իսկ Գերմանիայում բողոքի բազմահազարանոց ակցիաներ են ընդդեմ «Եվրոպայի իսլամականացման»…

Չգիտեմ, կվստահի՞ իմ օրագրի ընթերցող-չընթերցողը մարդու մարմնի դաջվածքների թանաքների քաղցկեղածին լինելու մասին այս ուսումնասիրությանը Բրիտանիայի գիտնականների, բայց ես շինջոկատներում էլ, բերդում էլ, ճամբարներում էլ, բոլոր սեռերի համար էլ ոչ միայն վանել եմ հեռու այս նկարչությունը, այն ինձ համար էլ անընկալելի է` ինչո՞ւ են մարդիկ գնում այս «զոհողությանը»: Դրա փոխարեն շարունակում եմ խրախուսել, որ Դավիթը մեր տան պատերի հետ վարվի` ոնց քեֆը կուզի ու երբ կուզի, ինչով կուզի…նկարի ու նկարի
Ընթերցող-չընթերցողը դեռ կտեսնի` 2016-ի գարնանային տեխնոլոգիական ուսումնական ստուգատեսով սկսած, մենք ոնց ենք վարվում մեր կրթական պարտեզի պատերի հետ…
Միայն գունեղ պատեր, եթե անհնար է այսօր վերացնել դրանք, փոխարինելով կանաչ բաժանարարներով…

Ղափամայի ծեսի փոքրերը:

Տիգրան Խզմալյանի և Արթուր Սաքունցի «Շանթի և ընկերների» ազատության պահանջին, ահա`լսեք-կարդացեք, կարելի է միանալ և հանելով բոլոր որակումները և´ իշխանության, և´ Ռուսաստանի հասցեին… Շանթի ընկերների մեջ է և մեր Ավագ դպրոցի Անահիտ Մարգարյանի հայրիկ Ալբերտը` մի շատ հավատարիմ, հայրենասեր ու ազատատենչ քաղաքացի…
Եթե ոչ մարտի 1-ը, ապա Հայաստանի Հանրապետությանը 25 ամյակը ընձեռնում են այդպիսի՝ քաղաքական-քաղաքացիական-մարդասիրական մոտեցման առիթ…Պետք է խնդրել՝ խնդրում եմ:

«Խելացի մարդիկ հազվադեպ են երջանիկ լինում». էռնեստ Հեմինգուեյի այս տողը ընդունեք որպես հետևանք (ի՜նչ արած), եթե երջանիկ չեք… Էլ ինչի՞ համար է խելքը, որպես կարողություն, եթե մարդուն երջանիկ էլ չի դարձնելու…
Կարդացեք 20-րդ դարի ամենահայտնի լեգենդար դեմքերից մեկի իմաստուն մտքերը
Սկսվում է Մեծ պահքի քառասունօրյա ճանապարհը, բարեկենդանը. չգիտեի` առաքինությունների արտահայտություն է… Քառասուն օր մենք ունենք այսպիսի հնարավորություն:
Բարի ու կենդանի դարձնենք մեր կյանքը:

«Ջան, Ղափամայի» տրամադրությամբ: 

Կիրակնօրյա ընթերցարան

Ֆոտոխմբագիր`Արփի Սահակյան

#576

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր-պատում՝ իր հավելվածով…

Անցյալ տարի հոլանդացիները գնել են մեկ միլիոն հեծանիվներ ռեկորդային՝ 1.2 միլիարդ եվրոյով… Մեկ միլիարդ 200 միլիոն են ծախսել 2018-ին հոլանդացիները բոլոր տեսակի նոր հեծանիվների համար… Իսկ էլեկտրական հեծանիվների վաճառքը առաջին

Այնքան կարոտ, այնքան կրակ ու արնավառ այնքա՜ն երակ…

Վերջապե՜ս Դավիթ Բլեյանն ունեցավ իր մականները՝ զույգ, գնդակ և տափօղակ… Հատակի հոկեյն ինձ էր սպասում, երբ իրիկունը Սևանի «Ժայռ» գործուղումից մտա տուն… Նավից հանդես (с корабля на бал)… Դավիթը, իհարկե,

Ցավն է հաճախ առաջ մղում…

Մեր թաղում՝ Երևանի Սևանի փողոցի 3-րդ փակուղում, մեր հայաթում, ուր իրար կից-խիտ տներում ապրում էինք հարազատներով, հարս շատ էին բերում, շարունակ՝ խոսակցություն-պատրաստություն, հարսնատես, նշանդրեք, նորահարսի առաջին այցելություն մեր տուն… Ես