Նազենի կրտսեր Հովհաննիսյանն ու Դավիթն առցանց ուսումնական շաբաթի շրջանակում կիրակի օրը լավ նախագիծ սկսեցին. «Կերպարվեստ-տեխնոլոգիական հմտությունների զարգացում իմ ջիգյարով եղբոր հետ»… Դավիթը հաստատ ջիգյարով է. նախ՝ ամբողջ մի օր սպասում էր Նազենիի գալուն, կես օր էլ՝ իր երեկոյով, Նազենիի հետ ինքնամոռաց-հնազանդ նկարում էր ու գունազարդում… Իսկ իրիկունն ուշ կանգնեց տան դռան առաջ, ծածկեց դուռը.
— Չեմ թողնում՝ Նազենին գնա, թոˊղ մնա…
Նազենին պակաս ջիգյար չէ, կամուկացի մեջ խոստացավ վաղը չէ մյուս օրը գալ… Նախագծով ես ոգևորված եմ. այն կավարտվի առաջիկա շաբաթ կամ կիրակի՝ ցուցադրությամբ… Մինչ այդ Դավթի հետ վարպետաց դասեր կանցկացնեն նաև սեբաստացիներ Արմեն Մարտիրոսյանը (չորրորդ դասարան), Սոնա Հովհաննիսյանը (երկրորդ դասարան), Արևիկ Տատինցյանը (յոթերորդ դասարան)… Համեցեˊք, թափուր օր կա շաբաթում, զբաղեցրեˊք՝ կերպարվեստ-տեխնոլոգիայի նախագծով, նախագիծը զարգացնելու ձեր մղումով…
Ես պառկած հետևում էի ստեղծագործ զույգի աշխատանքին… Դավիթը հասուն է. կարևոր են այսպիսի վարպետության դասերը երեք կողմի համար (երրորդ կողմը համաշխարհային մանկավարժությունն է), կարևոր է վարպետի ազդեցությունը, նրա գնահատականը… Վարպետը, կարծեմ, գոհ մնաց, հիանում է իր եղբորով.
— Լավ մարդ է, քեռ,- ինձ ասում է…

Ձմեռային պատկերներ: Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի։

Առաջին հանրայինի եթերում այդ ժամանակ Սպիվակովի նվագախումբը Երևանի օպերայում կատարում էր Չապլինի ֆիլմերի երաժշտությունը, իսկ մեծ էկրանին մեր լեգենդ Չապլինն էր՝ իր ֆիլմերով… Ո՜նց եմ այս համերգը բաց թողել… Ա՜յ քեզ Սպիվակով, ի՜նչ կուլտուրա, ոնց էլ գտել է ձևը՝ Չապլինի նկատմամբ իր ողջ հարգանքը դրսևորելու… Փայտիկի ամեն մի շարժումից, ազնվական դեմքի թրթռումից հարգանք էր կաթում… Մի լեգենդ էլ մեր կյանքում Սպիվակովը դարձավ՝ հայոց ամենահայտնի փեսան… Երկա՜ր կյանք քեզ, դու ինձ բուժեցիր, իմ թույլ ժամանակ եղար իմ կողքին…

Էդիտա Հովհաննիսյանը ոգևորված է իր բնակարանի պատերը օր առաջ քանդելու, բնակարանն ընդարձակելու մտքով. սկսել է, ուզում է ինքն իրեն նվեր մատուցել գարնան ավետաբեր իմ քույրիկը: Կօգնենք. ես՝ մեկ, Տաթև Բլեյանը՝ երկու, Գոռը-Սերժը… Բա Նազենի ա՞ստղը… Հեսա Լոսից գա… Գոռը գերազանց է արտահայտվել.
— Ասացեˊք, այս պատն ինչի՞ համար է…
Սիրելի՛ Կարինե Մացակյան, տեխնոլոգ-նկարիչնե՛ր, իսկ մենք հեղինակային մշակումներ արե՞լ ենք բնակարանների՝ համեստ-ամենօրյա կացարանների համար՝ որպես թափանցիկ ու զարգացնող միջավայրի… mskh.am-ում այս օրերին կառաջանա՞ այսպիսի բլոգ… մոդուլների խաղարկային ամենաբազմազան կիրառության համար… Ես տվեցի պատվերը: Իսկ Մարինե Ամիրջանյանին ու Հասմիկ Թոփչյանին շնորհակալ եմ իմ օրագրի նկատմամբ ուշադիր-կիրառական վերաբերմունքի համար…

Իվետա Ջանազյանն իր դստեր՝ Մարիայի հետ, ամանորյա Թբիլիսիում:

Ես, կրկնելով Փոյային, համարում եմ, որ «օրինակները կանոններից օգտակար են… շատ ավելի արժեքավոր եմ համարում կոնկրետ օրինակները, քան ցանկացած ընդհանուր դատողություն…»: Ավելին, ես զգուշանում եմ ընդհանուր դատողությունների մեջ մոլորվելուց կամ այդպիսի դատողություններով մարդուն՝ քեզ ակամա լսողին մոլորեցնելուց… Ահա ինչու՝ դժվար եմ կարդում, տեքստ ընտրում, «կանոնների օրինակներ» եմ նախընտրում… Այս առցանց ուսումնական շաբաթն անհատական, խմբային-ընտանեկան, ընկերային-ազգակցական ստեղծական դրսևորումների հարթակ է, պատվիրատու կազմակերպիչ: Օրինակ-շաբաթ է: Մենք կսկսենք իրար ավելի լավ ճանաչել, արժևորել այն, ինչ այնքան թանկ գնով ենք ստեղծել:

Օրագրի ընթերցարանի ամենօրյա նյութերն էլ «կանոնի օրինակ» սկզբունքով են ընտրված: Ինձ հետաքրքիր է ձեր հայացքով տնտղել-ընտրել այդպիսի նմուշներ: Սուսան Մարկոսյանը և Գևորգ Հակոբյանը հուսադրում են՝ կարդացվում է: Բարեխիղճ-անընդհատությունն է հաջողության բանալին և լավատեսության աղբյուրը: Իսկ հոռետեսությունը (պեսիմիզմը) չի շահել ոչ մի պատերազմ, անգամ: Ո՞վ է ասել։

Բարի օր, կրթահամալիր:

Աշխատանքային եռուզեռ Մեդիա-կենտրոնում: Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:

Ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Սոֆյա Այվազյան
# 549

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սիրով, հեշտությամբ, հավեսով՝ մկրտությամբ թափառումի մասին է իմ գիրը

Քանի՜ հոգու կնքահայր եմ ես, սա ասվիլ չի… Եթե անգամ մատյան պահելու, սանիկներիս արձանագրելու որոշում կայացրած լինեի, մկրտությունների իմ պատմությամբ-ձևով-պայմաններով, հնարավոր չէր լինի իրագործել… Ինքս ուշ եմ մկրտվել, երբ ամուսնացած արդեն, պատրաստվում

Պարզապես դուք եք այսօր կենտրոնում

Դուք՝ հանրակրթության՝ ավագ դպրոցի շրջանն ավարտողներդ, ձեր մեջ՝ սեբաստացիները կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում՝ մեր տոների տոնական սրահում: Այսպես է օրացույցով մեր, ուսումնական մեր կյանքով-կազմակերպմամբ, ամեն ուրբաթյա համերգ-ներկայացումներով, որ այսօր

Ե՛վ օվկիանոս, և՛ ծով, և՛ աչքի լույս․․․

Իրիկունը 8-ին տանն ենք․ Դավիթ Բլեյանը բազմոցին, էկրանի առաջ, իր TV-մեդիա հերոսների կարոտն է առնում։ Արմինե վարորդը չեմպիոն-ռեկորդսմեն վարորդի ցուցանիշներն է ճշտում՝ 330-350 կմ, մինչև Սևան, Սևանի շուրջ, պարագծով ողջ