Այn, ինչ ասում ենք Նոր Տարվա համար, վրացի-թբիլիսցիներն ավելի կոնկրետացնում են՝ ինչպես դիմավորես հունվարի 2-ը, այնպես կանցկացնես ողջ տարին… Իսկ հունվարի 2-ը մենք Գիորգի Մոմցելիձեի ջերմ՝ տաք ու բարեհամբույր-բարյացակամ տանն էինք, երեկոյան թափառումով՝ իմ թուլություն-Թբիլիսիով, Դավիթ Բլեյանին խոստացած կրկնակի ճոպանաերթով… Առանձնահատուկը օրվա մեջ խաշն էր. իմ վրաց բարեկամների՝ Գիորգիի անբաժան ընկերներ Դավթի, Գիորգիի, Թեդոյի և Վախթանգի հետ, «Խաշ ծույլերի համար»՝ Թբիլիսիի ամենահայտնի-պատվավոր խաշարաններից մեկում… Ինչո՞ւ «ծույլերի համար». հասկանալի է, այստեղ խաշ կարելի է  ուտել ողջ օրը… երբ ավանդույթով, որը մեկն է և՛ Թբիլիսիում, և՛ Երևանում, խաշը լույս պիտի չտեսնի… Միայն ծույլը կարող  է դա թույլ տալ… Ես կերա երկու աման, և իմ հիշողության մեջ մնաց այն որպես ամենահամեղը, հետաքրքիրը, ամենաբացը, երբ ծանոթ-անծանոթի՝ հրեայի, հայի, վրացու… միավորել է խաշանոցը՝ որպես նոր հաղորդակցական միջավայր, վարդի և կորոլյոկի (արքայարմավի), հատուկ խաշի համար բերած՝ Թեդոյի և Վախթանգի քաշած օղիով, իմ, մեր պատվին պատվիրած ու պատասխան հայ-վրացական երաժշտությամբ, երգերով… հին վրացական գործիք օրգանիով… Իմացա՞ք հիմա, ինչպես եմ ես սկսել 2016-ի հունվարի 2-ը

Ամանորը՝ միասին։

Իսկ օրվա երկրորդ կեսին՝ օրվա վերջին, մինչև ուշ իրիկուն Դավթի խոստացած ճոպանուղու  կրկնումը ինձ, Արմինեին ու Դավթին կրկնակի նվեր եղավ՝ իսկական թափառում ամանորյա Թբիլիսիով, ոտքով՝ Ազատության նշանավոր հրապարակից, գետափով, Քուռի նշանավոր ապակե կամուրջով, ճոպանուղով վար-վեր, գիշերային Սուրբ Գևորգով, իմ սիրած Լեսելիձեով, եկեղեցով, Դավթի սիրած մետրոյով…

Հունվարի 1-ն էլ ոչ սովորական էր… գիտեք, իմ ժխտող վերաբերմունքը Նոր տարվա նկատմամբ, երբ ես ավելի շուտ քնած եմ եղել՝ եկել-անցել է… Իսկ այս անգամ Գիորգի Մոմցելիձեի ստեղծած գեղեցիկ-մանկական-աղմկոտ միջավայրում, տոնական սեղանի շուրջ, կենացներով, հրավառությամբ, որին Գիորգին և իր ուշադիր-անխոնջ տիկինն իրենց մասնակցությունն էին բերել… ականատես եղեք, շնորհիվ Արմինեի այս տեսանյութի… [youtube https://www.youtube.com/watch?v=LfWbcA9edX0?rel=0&controls=0&showinfo=0]

Ողջ Թբիլիսիի երկինքը հրավառության մեջ, և այն ստեղծել էին թբիլիսցիները՝ իրենց տանիք-պատշգամբներից… 15-րդ հարկի բնակարանից։ Եթե դա ինձ համար էր այդքան վառ-չմոռացվող, պատկերացրեք մեր գազան կտրած վրացերեն-հայերեն-ռուսերենով ազատ առյուծ դարձած ու առյուծավարի իշխող Դավիթ Բլեյանի համար… Նա դեռ կխոսի… հետևեք իմ թբիլիսյան օրագրին՝ ամեն օր, իմ գրում…

Նոր Տարի և ձյուն առատ, Սուրբ Ծնունդ՝ Ճրագալույցի Սուրբ Պատարագով, Մեդիակենտրոնի օրհնության ավանդույթ դարձած արարողությամբ, Սուրբ Ծնունդի Ավետիսի միասնական մեկնարկով ու շարունակվող ձյունով, որ գիշերվա երեքն է ահա, ու տես, չի ընդհատվում…Կանչում է եկեղեցի՝ առավոտյան պատարագի… Պատարագը ինձ համար, ինչպես գրված է Վիքիպեդիա-բառարանում, իսկական նվեր է… Ես ծխախեղդ-աղմկոտ սրահում ինձ լավ չեմ զգում, իսկ Պատարագը՝ լսելի գրաբարով ու պատշաճ երգչախմբով, կարող եմ լսել ամեն կիրակի։ Սուրբ Ծննդյան առավոտվա Պատարագին սպասում եմ…

Սիրելի է Մեդիան՝ իր ծիսական խորհրդով, հարազատ մարդկանցով, որոնց մեջ և՛ սովորողներ, և՛ անծանոթ ուսուցիչներ, և՛ ծնողներ… Պիտի որ շատ լինեն անծանոթները. օրն է այդպիսին, որն այնքա՜ն հուզիչ-անմիջական է այս տողերում, որ գիրն ուզում եմ այստեղ-սրանով ընդհատել…

Ընկերությունը տոն է։

Իսկ հունվարի 6-ի իմ գրի ընթերցարանը սկսում եմ Գաբրիել Մարկեսի դժվար պահի համար 15 խորհրդից։  Հիանալի պատմություն է, Մարկեսին արժանի… «Միայն այդ էր պակաս, որ վեպը վատը լինի»,- ասել է Մարկեսի կինը, երբ ամուսինը վաղուց նշանավոր դարձած վեպն ավարտելու համար գրավ է դրել անգամ կնոջ վարսահարդարիչն ու էլեկտրական հարիչը…

Ժամանակակից կանայք անում են նույն սխալները, ինչ 75 տարի առաջ։ Չկարդալ, չհամոզվել, չհիանալ այս իրողությամբ՝ չենք կարող… Ի՜նչ լավ է ստեղծված աշխարհը…

Իրեն հավատարիմ է մնում և 2016-ի մեր իրականության առաջին (մեզնից կախված ամեն ինչ անենք, որ լինի վերջինը ու միակը)  քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանը… «Երբեք չկաշկանդվեք իմ գերեվարությամբ» արտահայտությամբ…

Մնացածը թերթեք պարզապես…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի
#545

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրկնակի աղոթք ամբողջական ու ներառական համայնքին

Եթե իմ որոշմանն եք սպասում, «Երևան 2800» նախագծով սկսում ենք աղավնատներ կառուցել… Ուսումնասիրենք դպրոցի շրջակա միջավայրի աղավնատները. ովքե՛ր են Երևանում աղավնի պահողները, ինչպես դարձան աղավնապահ… Ինչե՛ր են, կհարցներ Դավիթ Բլեյանը,

Չթողնեմ՝ անտարբեր մնաք

13․01․019թ․ աղբյուրը՝ ֆեյսբուք

Երբ ավերակները, ոչ թե կանչում, այլ զոռում են…

Զոռո՞ւմ են, աղաղակո՞ւմ են… Մեզ մինչ այս ծանոթ էին Շուշիի  ավերակները, որ շշնջում էին։ Շարունակո՞ւմ են շշնջալ։ Շարունակակա՞ն է դրան մեր արձագանքելը, որպես ուսումնական նախագիծ, 2017-2018 ուսումնական տարում։ Ամենաշատը հաճույքով