Ձմեռ պապը հեծանվով սուրացել է կրթահամալիրի Մեդիակենտրոն ու առաջարկություն բերել, որ 2015-2016-ի ձմեռային ուսումնական ճամբարը 2016-ի հունվարի 18-22-ի փոխարեն լինի 2015-ի դեկտեմբերի 21-25-ին, որ լինի նախաամանորյա-ծիսական ճամբար, որտեղ մարդիկ կնախապատրասվեն և կկազմակերպվեն ամանորյա տոները, ինքնաբուխ-սրտանց-ստեղծագործաբար կտոնեն, կայցելեն իրար, հանդես կգան միասին, կշնորհավորեն իրար։ Կրթահամալիրի՝ Ձմեռ պապի հետ համաձայն տնօրենը տեղնուտեղը որոշեց կատարել այդ փոփոխությունը։ Իսկ այն աշխատանքը, որ նախատեսում էինք 2016-ի հունվարի ուսումնական ճամբարում՝ առարկայական օլիմպիադաներ, հունվարյան ստուգատեսների նախապատրաստում, կկազմակերպվի 2016-ի հունվարյան ուսումնական պարապմունքների միջոցով։

Շնորհավոր նոր տարի։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հունիսի 29-ին մեկնարկում է երևանյան «Ասպետի» 2-րդ ջոկատը

Սիրելի սեբաստացիներ՝ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ. հիշում եք.  հուլիսի   10-20-ը կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցի պատանիները Արցախի բարձր դասարանների սովորողների, լիբանանահայ հասակակիցների հետ համատեղ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտ մասնակցելու են

Ամառ է, հե՜յ, սեբաստացինե՜ր…

Առաջնահերթ է դառնում դպրոցներում լողափերի կազմակերպումը, դրան անհրաժեշտ բոլոր պիտույքների նորոգումը, պակասող գույքի ձեռքբերումը: Նույնը վերաբերում է նաև բացօթյա դպրոցներին, խաղահրապարակներին: Մայիսի 9-ի գրում անդրադարձել եմ այս հարցին հիմա քչախոս

Ծառը` իր օրով, իր անօտարելի իրավունքով կրթահամալիր կրթական պարտեզում

Շնորհակալ եմ. ապրիլը իսկական պարտեզային էր, և սեբաստացիները ցույց տվեցին, որ ավելի ու ավելի են կարևորում պարտեզը, օր օրի հմտանում են որպես պարտիզպաններ։ Ուրախ եմ, որ մեր տոնացույց, հանրակրթական ամենամյա