Ես, գիտե՞ք-իմացեք, երբեք շախմատասեր չեմ եղել. իմ հայրական`Շամխալբեկի տանը փակվող տախտակ՝ շախմատի քարերով երևի միշտ եղել է, բայց չեմ հիշում, որ իմ ավագները՝ Էդվարդը, Գագիկը, Ստեփանը, շախմատ խաղային. ոչ էլ մեր բակում շախմատը տեղ ուներ… Անգամ քննչական մեկուսարանում՝ Նուբարաշենի կլոր բերդում, որտեղ երկու տարի չորս ամսում շախմատամոլ կարող էի դառնալ, չեմ հիշում ինձ խաղատախտակի առաջ… Չնայած շախմատը գերադասում եմ նարդուց… Նարդու աղմուկ-շրխկոցը տանել չեմ կարողանում, իսկ զրից-գլուխ գովելը, կողքից խոսելը իմ սրտովն է: Ինչը չեմ սիրում՝ երբ շախմատի շուրջ հավաքվում են, դեռ միջամտում… Թողեք խաղաղ, երկուսով խաղան, կենտրոնանան… Կրթահամալիրը միշտ շախմատի դպրոց է ունեցել, ասել եմ. առաջինը մեր կրթական ծրագրով է  շախմատը ուսումնական առարկա դարձել, իր ծրագրով, մեր Թևան Դավթյանի ստեղծած չորսմասանի «Սովորենք շախմատ խաղալ» գրքերով, մեր տպագրությամբ, որ մինչև հիմա էլ Մարի Գաբանյանի գրադարանը նվիրում է ու նվիրում… Հիմա էլ համեցեք, Առնոլդ Միքայելյանի շախմատի ակումբ-դպրոցը, որ մեր մեդիա-կենտրոնում է, իմ մշտական ուշադրության կենտրոնում՝ մրցումներ և ֆլեշմոբային առաջնություններ, ամառային դպրոցների մշտական բաղկացուցիչն էր՝ լողին հավասար:

Տիար Գևորգ Հակոբյանի հետ շատ ուզում ենք , որ մեր դասվար-դաստիարակները դառնան շախմատային կարգայիններ: Այսպիսով շախմատը, կենդանի խաղերը իրոք դառնան «Իմացումի հրճվանք» ծրագրի բաղկացուցիչը, սովորողի ուսումնական առօրյան՝ տանը թե դպրոցում, 2-5 տարեկանների համար հատակի խաղ՝ կենդանի-գունեղ… Տիկին Աիդայի հետ խոսել ենք օրերս. Աիդայից լավ դաստիարակների հետ ո՞վ կանի դա… Թող անի: Իսկ Դավթի ցանկությամբ մեր տանը հիմա շախմատ կա՝ Առնոլդի նվիրածը, պարզ ու բաց, սև-սպիտակ:

Մեդիակենտրոնի աշխատակիցները. լուսանկարները` Արիկ Մարտիրոսյանի։

— Պա՛պ, արի շախմատ խաղանք,- հանկարծ կասի Դավիթը:
Ու… խաղում ենք: Հոր ու տղայի, թոռ ու պապի համար ստեղծված խաղ է. այսպիսի դասընթացի ստեղծումը կսազեր մեզ…
— Դավի՛թ, մի՛ դիր նավակը այդտեղ, հարվածի տակ է…
— Ոչինչ, թող մնա, էստեղ լավ է…
— Չէ՜, կուտեմ, ախր…
— Հա, կեր, ուզում եմ՝ ուտես, էս փիղն էլ ուտես, սրանք էլ (զինվորները), որ տեղ բացվի ձիուս համար, մի բոլ խաղամ էս տախտակով… վարգեմ…
Բա՜… Ինչքան նոր բառեր. լեզուն մայրենի ընդարձակում, գործածում, ուսուցանում է սեղանի-հատակի այս խաղը… Լիքը ուսումնական հնարավորություններ… Ու մեկ էլ ձիով Դավիթը բարձրանում է վրաս…
— Գլո՜ւխ, ա՛յ գլուխ…
Մենք սիրում ենք միասին հաշվել շախմատի բոլոր քարերը՝ ութ զինվոր սպիտակ, երկու փիղ սպիտակ՝ տեղում են…
— Պապ, որ չկորեն, փախնեն-գնան… Դավիթն էլ ընկնի նրանց ետևից, որին բազմոցի տակից ու…
Ծիծաղում ենք. Դավիթն անցնում է իր սիրած թեմային…

Լիլիթ Բլեյանի համերգը «Գոյ» թատրոնում.
լուսանկարները` Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից։ 

Օրագրի հոդվածի վերնագիրը միշտ էլ, էս վերջերս էլ, մինչև անցած շաբաթ, 500 գրերի ընթացքում, դրվել է վերջում, երբ Սուսան Մարկոսյանի հետ լեզվական խմբագրումն ավարտած էինք լինում, հրապարակումից առաջ։ Երկու այսպիսի ընդունակ-անտրտունջ այնքան, որ իմ կոտոշներն անգամ պատի, տեսեք, դեմ չեն առնում, խմբագիրներով, մեդիայում-կրթահամալիրում հայտնի յոթն այսպիսի ֆոտոխմբագրով ո՞վ չի գրի… «Վերնագիրը վերջում»-ից էլ լավ, փրկող վերնագի՞ր… Դիր ու անցիր շարադրանքիդ, պատմիր, վերջում կերևա՝ վերին գիրն էլ, գլխագիրն էլ, վերջնագիրն էլ… Վերջնագի՞ր… այլ իմաստ է ստանում։ Համարյա ինչպես Պուտին նախագահը մեր Թուրքիայի Էրդողան նախագահին։ Թուրքիան միշտ էլ մերն է եղել ու պիտի լինի՝ հո զիջելու-էստեղից գնալու… Ինչո՞ւ պիտի Ռուսաստանի հարայհրոցով ոգևորվենք, որ ի՞նչ լինի՝ վերցնի երկու հարյուր տարի իր ձեռով-ուժով մեզնից վերցրածը Թուրքիային իր պայմանագրերով բաշխածն ու տա մե՞զ… Իսկի 1945-ին՝ որպես Համաշխարհային երկրորդ պատերազմում հաղթած պետական միավոր, հարյուր հազարավոր մարդկային զոհերի, համաժողովրդական զրկանքների գնով շան պոչ էլ չունեցանք, բացի մի քանի գերմանական գողացված հաստոցից ու գերմանացի գերիների կառուցած հենապատերից…

Ութ պատճառ՝ ինչու Ռուսաստանը չպետք է վիճի Թուրքիայի հետ, ըստ հանրահայտ Deutsche Welle-ի։

Տեսեք՝ ինչ զուսպ-նախազգուշացնող է արձագանքում Ռուսաստան-Թուրքիա այս … միջադեպի՞ն, պատերազմի սկզբի՞ն (ընտրեք) հզոր Չինաստանը՝ թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելը անվանելով դժբախտ պատահար։

Կրթահամալիրի գեղարվեստի ուսումնական կենտրոնի խումբը
Եղեգնաձորում նոյոմբերի 27-ին՝ «Աբստրակտ» ցուցահանդեսի բացմանը։

Լուսանկարները՝ Էդուարդ Բագրատունու։

Իսկ Սփյուռքում չեն ոգևորվել սրանով այնքան, որ խանդավառ գան «Հայաստան» համահայկական հիմնադրամի մեկ տարի անընդհատ քարոզվող, երեկ ավարտված հեռուստամարաթոնին… Ամենևին… Այս տարի մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլար նվիրատվություն և նվիրատվության խոստում է հանգանակվել, երբ 2014-ին 12.5 միլիոն դոլար էր, 2013-ին՝ 22 600000 միլիոն։ Հեռու մի՛ նայեք. թող ընթերցողն իր մեջ, իր շրջապատում ուսումնասիրի՝ երբ է վերջին անգամ նվիրաբերել հիմնադրամին… Ողջ հույսը Սփյուռքի վրա էր, էն էլ տեսեք՝ մարում է… Նպատակն էլ՝ արցախի հինգ և ավելի երեխա ունեցողների բնակարանաշինություն… Այս տեսանյութ-արձագանքը կատարվածին՝ հայոց Լոս-Աջելեսում և նրանից դուրս, մինչև վերջ դիտեք։ Մենք դեռ կվերադառնանք. սեբաստացիներով էլ այսպիսի խնդիր ունենք՝ «Սեբաստացիներ» հիմնադրամի տեսքով…

Իսկ Իրանն ու Ադրբեջանը համատեղ դասագրքեր նախապատրաստելով են զբաղված, երբ վրացիների հետ ոչ միայն համատեղ դասագրքեր չենք կարողանում, այլև համատեղ ուսումնական նախագծերի ստեղծումը մնում է զուտ կրթահամալիրային նախաձեռնություն։

Աղջկաս չղջիկը՝  մեդիաուրբաթի հյուր։
Մարինե Մկրտչյան։

Հիմա, այս շաբաթ, ամենահեշտ գործը օրվա իմ գրի, իմ պատումի համար վերնագիր ընտրելն է եղել… Իսկական մեծ ընտրություն. բացում եմ, ինչպես հիմա, mskh.am-ի առաջին էջում՝ «Ֆլեշմոբի շատախոս կոշիկը» Վանուհի Բաղմանյանի բլոգից, «Աշնան վերջին ուրբաթը» Հիմնական դպրոցի կայքից, Անտուան Մելքոնյանի «Որոշումը» «Գրապտույտում», Սոնա Մայիլյանի «Կմնա քեզ հետ ու կժպտա քեզ, միայն քեզ…», Կարինե Կիրակոսյանի «Անպատ միջավայրի սովորողը» «Լուսաստղում»… Իմ պատրաստած սուրճը, Դավթի քույրիկ Մելինեի, Դավթի մայրիկ Արմինեի պատրաստած թարմ գաթան, որի հոտը երեկ բռնել էր մեր խոհանոցն ու ողջ տունը, վայելելով՝ ես ընտրում եմ «Անպատ միջավայրի սովորողը»… Ախր հենց այս մասին էի ուզում պատմել ու շեղվեցի… Ժամանակներն են այդպիսին… ինչ իմանաս՝ երբ, որտեղից, ուր դուրս կգաս ու ուր կտանեն… Մեկ էլ պարզվեց՝ աջակցել ես այս օրերին մեր եթերը բռնած մեր տեռորիստ-ահաբեկիչ-հանցավոր անընդհատ մեծացող խմբի որևէ անդամի՝ քո բարևով, հեռախոսազանգով…

Բայց ես ուզում եմ շաբաթօրյա (հիմա սա էլ լիարժեք հանգստի օր է կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների, հուսամ՝ նաև ծնողների համար) իմ գիրը առանձնահատուկ՝ երաժշտական-ստեղծական ավարտ ունենա… երեկոյան ընտանեկան կամ կիրակիի արժանի… Ընտրությունը կատարել է մեր «Պարտեզը»: Եթերում Քոլեջի քոլեջիկն է՝ Լիլիթ-Օլյայի սաները… Դավիթը շատ հավանեց և՛ «Դեղնած դաշտերին իջել է աշունը», և՛ «Հին իրերին նոր կյանքը»… Աշնան վերջին օրերն են… Իսկ հին իրերից ազատվելը ամանորին արժանի ու շատ կարևոր նախագիծ է։ Դավիթը երկուշաբթի պարտեզ կգնա իր պայուսակով՝ մեջը լիքը իրեր…

[youtube https://www.youtube.com/watch?v=2n2NSXJxZVg?rel=0&controls=0&showinfo=0]  [youtube https://www.youtube.com/watch?v=AcQgYQumOMI?rel=0&controls=0&showinfo=0]

Ֆոտոխմբագիր՝ Մարինե Մկրտչյան
#509

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կլինեմ ավելին, քան կամ ու կարող եմ լինել…

Ինչպե՞ս,- հարցրի անմիջապես, վերնագիրն այս մեր պատանեկան «Լապտեր» ամսագրում կարդալիս… Այսպե՞ս՝ Ինչպես միշտ, այդպես էլ հիմա, ես չեմ ասի շնորհակալություն, էդ բոլորն էլ ասում են ու վերջանում է չսկսված պատմությունը:

Նոր նախագիծ մեր հայտնի-կարգին Արեգի հետ

Մեր տանը մեծ աշխուժությամբ-գոհունակությամբ ընդունեցին armtab-ի՝ հայկական պլանշետի նոր մոդելի User Guide-ը… Դավիթն իր «Թուր կեծակին» չէր գործածում, իսկ այս նոր մոդելով սկսեց խաղալ: Գիտեք, մանկավարժական լաբորատորիայի մշակած կարգով, Անահիտ

Ջրի վրա պառկել էի ինձ համար, ոնց որ իմ անկողինը լիներ…

Կրթահամալիրը մեծ ավազան է, և նրա ամեն մի գետ իր ակունքն ու հունն ունի. որտեղի՞ց, ե՞րբ սկիզբ առավ այս կամ այն նախաձեռնությունը կրթական, հետո ի՞նչ եղավ, ի՞նչ դարձավ, ո՞ւր հասավ… Ավազանը