Ամենահեշտը, իհարկե օրագրի Դավթապատումը կարող է լինել. մնում է չծուլանալ, չալարել` լսեցի եղբայր Ստեփանի ձայնը, անմիջապես գրանցել Դավթի խոսքը, ասածն ու արածը… Պատմելով չէ: Երբեմն, դա չեմ անում,  ինչպես երեկ դա չարեցի ոչ թե ալարելուց, այլ երանությունից… Այնքա՜ն բարձր էր միասին լինելու տոնուսը, որ չէի ուզում կտրվել… Իզո՞ւր… Արմինեն պնդում է, որ մենք, ես քիչ ժամանակ ենք հատկացնում Դավթին, և նրա «ագրեսիաները» ընդվզում են, միասին լինելու իրավունք-պահանջի ինքնապաշտպանական գործողություն… Ի՞նչ է նայում Դավիթը համակարգչով, այդ «ապուշություն-հիմարությունները», որ ես պահանջում եմ անջատել… Միասին ենք՝ նայենք, խաղանք. ինչո՞ւ ոչ: Ես նստում եմ Դավթի աթոռի կողքին, համակարգչի առաջ։ Մկնիկը Դավթի ձեռքին է…
— Պապ, գիտե՞ս…,- ու տեսեք-լսեք, որքա՜ն հետաքրքիր-կարևոր բաներ է պատմում Դավիթը։
— Մեքենան կարմիր լույսի տակ չի կանգնել, խախտում է արել ու բախվել խախտում չարած մեքենային…Պապ, խախտում չարած մեքենան էլ է վնաս կրել: Հոգնեցի՞ր պապ…
Ի՜նչ ուշադիր է, լսեք…
— Արի գնանք՝ միասին ճոճվենք…
— Սպասի տեսնեմ՝ ցո՞ւրտ է…
— Պապ, կօգնե՞ս հագնեմ…
Ճոճվելուց հետո, իրիկունը 9-10-ի միջակայքում…
— Պա՛պ, արի միասին նուռ ուտենք… սպիտակ կեղևով… Դու լավ ես կտրում, ինձ ցույց տուր, պատմիր… ես ուտեմ…
Ինքը նուռը հավանում է, քաղցր է…
— Դու երեկվա թթուն կեր…
Գնում-բերում է… Ես սկսել եմ սիրել թթու նուռը… Կարդացել եմ այսպիսի նռան օգուտի մասին…

Գունախմորախաղ Գեղարվեստի 2-4 տարեկանների խմբում:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի։

Երեկ հեծանիվով մարզադաշտ մուտք գործելիս հանդիպեցի մեր ավագ դպրոցի աղջիկներին՝ հեծանիվների վրա։ Նրանց մեջ չեմ ճանաչել կազմակերպիչ Լուսինե Սարգսյանին… Լավ նշան է խորոտիկ, էլ ավելի ինքնավստահ ու կոնկրետ ուսուցիչ-կազմակերպիչը՝ սաների հետ, հեծանվի վրա՝ իր հմայքը բազմապատկած… Քիչ հետո՝  Հիմնական դպրոցի 4-5-րդ դասարանցիներն են՝ իրենց մարզիչը դարձած անգլերենի ուսուցիչ-կազմակերպիչ Հասմիկ Պողոսյանի հետ… դեմ առ դեմ կրթահամալիրի 2-րդ 60-ը թևակոխած տնօրենի հետ՝ որպես հասակակիցներ… Այսպես, անիվների վրա, մենք նույն սերունդն ենք… Քիչ մնաց մեր համատեղ սեբաստացիական հեծանվային ճամփորդությանը… Տոներն են մոտենում…

Աշխատանքային քննարկում արտիստիկ միջավայրում։
Լուսանկարները՝ Դավիթ Խալաթյանի։

Միշտ ուզեցել եմ  տեսնել ճերմակ արտահագուստով, սուսերով սեբաստացիների… Երեկ Մարմարյա սրահի երկրորդ հարկից, հեռվից ես չէի կշտանում սուսերամարտի հանդերձանքով-սուսերով մասնակիցներին հետևելուց… Տեսեք՝ ինչ կարևոր բան է տեսանելիությունը… Մարզադաշտում թե մարզադահլիճում, արհեստանոցում թե այլ լաբորատորիայում, միջանցք կոչվող սրահում… Տեսեք՝ ձեր աչքի առաջ թափանցիկ-արհեստանոց է դառնում բրուտանոցը, այգին…

Հիմնական դպրոցի «Թթվահարսանիք» շարքից:
Լուսանկարները՝ Թամար Մարիմյանի

Քաղաքական կոչվածն էլ ավելի հեշտ է օրագիր բերել։ Ցանկացած հարց, վերնագիր, լուր՝ ասեք, քաղաքականացնեմ, միայն ընթերցողը հետաքրքիր կարդա, պոզիտիվ  (դրական) էմոցիա փոխանցեմ, դեմքի թթվայնությունը չբարձրանա թթուդրեքի այս կրթահամալիրային համատարածում. իմ օրագրի ընթերցողից՝ սեբաստացի-ոչ սեբաստացի, էլ հարազա՞տ մարդ… Այս հարազատությունը, դրա պահպանումը, դրա մասին մտահոգությունն ինձ խանգարում է… Երեկ ավարտվել է «Գրին քարտի»՝ ԱՄՆ-ում կեցություն և աշխատանքի իրավունք տվող հայտնի ամենամյա՝ 2017-ի խաղարկության ժամկետը: Պարզվում է, որ անցած տարվա խաղարկությանը Հայաստանից մասնակցել է հիսունվեց հազար հինգ հարյուր մարդ` ռեկորդային, ոչ միայն բոլոր տարիների համար, այլև համաշխարհային միջին ցուցանիշը բազմակի գերազանցող: Մասնագետները, գործին մոտ կանգնածները, հաստատում են, որ այս տարվա ցուցանիշներն ավելի բարձր կլինեն… Հայաստանից արտագաղթելու ցանկությունն աճում է: Իսկ դրանից իմ պատմելու պահանջը մարում է… 2016-ի պետական բյուջեի նախագծում տնտեսական աճի 2.2 տոկոսանոց ցուցանիշը, ընդունենք՝ ապահովվեց, սրանով արտագաղթողների թիվը (ցանկությունը) չի փոքրանալու է. հայտնի Հրանտ Բագրատյանի համոզմամբ.

Հայաստանից արտագաղթի դադարեցման համար անհրաժեշտ է, որ տնտեսությունն աճի 7 %-ով և ավելիով… Սրանից ավելի ցածր աճի պայմաններում Հայաստանից դուրս աշխատելը ավելի ձեռնտու է դառնում, քան Հայաստանում

Հետևո՞ւմ ենք ՀՀ բյուջետային քննարկմանը Ազգային ժողովում, մամուլում… ֆեյսբուքում մասնակցո՞ւմ ենք այդպիսի քննարկման… Եվ գլխավոր՝ Հայաստանում ապրել-չապրելու խնդրի քաղաքական լուծումը ո՞րն է, և ի՞նչ մասնակցություն ունի դրանում, կարող է ունենալ, պիտի ունենա սեբաստացի, ոչ սեբաստացին… Լուծումը նույնն է… կարդացեք նոր ուղի քաղաքականը։ Իսկ որպես նոր ուղի կրթական՝ ես նորից հորդորում եմ կարդալ Միտիո Կակուի «Ուսումն արդեն հիշողության վրա չի կառուցվելու» հոդվածը, որ երեկ մեջ էի բերել։ Հրանտ Բագրատյանն էլ նույնն է ասում տնտեսագետի լեզվով.

Ներդնող պետք է լինի ժողովուրդը: Մեր հիմնական պրոբլեմն այն է, որ 10 հոգի է ներդրում անում… Այսօր բնակչության 7 տոկոսն է ինքնազբաղված, պետք է լինի 45 տոկոսը… «Դուք պարտվել եք, գլոբալ պարտվել եք»

Իսկ ինչի՞ վրա են իրենց վերջին խնայողությունները ծախսում ու կալանավոր պահում բերդում, այդ թվում՝ ազատամարտիկներ ու «պատկառելի» հերոսներ, ինչո՞ւ են հացադուլ հայտարարել տասը քաղաքացիներ, երբ մենք շարունակում ենք ծամել մեր օրվա հացը… կարծես մեզ չի՞ վերաբերում… Հետևեˊք իմ օրագրին, որը պատում է առանց սահմանների ու ջրբաժանների… ամեն օր, այս էլ 487-րդ անգամ…

Իսկ ինչի՞ ուղղությամբ են կատարվում ծնողական ներդրումները կրթության մեջ, իմ ու իմ եղբոր թոռան՝ Ռոզալիայի ու հարյուրավոր-հազարավոր սեբաստացիների օրինակով կպատմեմ… Ինչպե՞ս ակտիվացնել մարդուն, սովորողին, ուսուցչին, նրա ծնողին…

«Օտարը օտար երկրում» թեմայով լուսանկարչական սեմինար Քևին Ռայանի հետ:
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի։

Ֆոտոխմբագիր՝ Դիանա Գևորգյան
#487

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բարի կիրակի բոլորին

Բարի կիրակի ձեզ: Ձե՛զ էլ, ձեր որդկերանց էլ, իմ օրագրի մշտական ու ոչ մշտական ընթերցողներ, առաջին անգամ օրագիրը թերթողներ,  սեբաստացի ու ոչ սեբաստացի… Դավիթը ինչպիսի՜ երանություն ունեցավ, ինչպես փրփուր ծովո՞ւմ,

Արթնացում հոգատարության

Ամերիկայում՝ Միացյալ Նահանգներում, ընտանիքով բնակվող իմ կրտսեր բարեկամ-հայրենակցի հետ մեսենջերով կապի մեջ էի մեկ ժամ իմ առտու-գիշերվա արթնացումի պահից ու այնքա՜ն կարևոր բաներ իմացա… այսօրվա Հայաստանի մասին։ Գործեր կան, որ

Որ լցոնում չդառնա իմ գիրը, ծնծղաներ հնչեցրեք…

Երեկ 3։15-ից կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում  գտնվող յուրաքանչյուրի պարել-երգել-նվագել-կարդալը գալիս էր, ու ստացվեց համերգ-ուսուցում-տոնախմբումը, այո, տոնով խմբումը տարատարիք սովորողների, մեծահասակների՝ ծանոթ-անծանոթ, այդ թվում՝ …. իմ, Նվարդ Սարգսյանի ու Ստեփան