Կիրակնօրյա ընթերցանության նյութերը ես ընտրում եմ, իհարկե, իմ ճաշակով, իմ ընթերցածից… Չինաստանը շարունակում է զարմացնել. ուրիշ աշխարհ է, թվում է՝ իմ իմացած ոչ մի երկրի նման չէ… Ահա, ես մտածում եմ «Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն»-ին Բանգլադեշում (չեք ասի՝ մեծ աշխարհ չէ) մեկ-երկու հարյուր մարմնամարզիկ, նետաձիգ, հրաձիգ, սուսերամարտիկ ու հեծանվորդ դուրս բերել «Սեբաստացի» մարզադաշտում թիթիզանալու-ուրախանալու համար, իսկ սրանք, տեսեք-տեսե՜ք՝ միանգամից հիսուն հազար մարդ… Թիվ է, է՜… Մնաց մյուս տոնին՝ մեր ուսումնական նախագծերն օրացույցով ամենամյա են…

Դավիթ Բլեյանը «Գյուղացիական տնտեսություն»-ից իր բաժին սագի ձուն նվեր ստացավ: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Հիմա էլ քաղաքակրթության այրող-ավերող մոլուցքը հասել է սուրբ հող՝ Պաղեստին. պաղեստինաիսրայելական հակամարտությունը ճրթճրթում է, մեր աչքի առաջ այրվում է նախահայր Հովսեփի դամբարանը

Ուրցաձորի Սուրբ Հովհաննես Կարապետի վանք:
Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի:

Այսպիսի նյութերով հարուստ չէ հայկական ինտերնետը: Ահա ինչու արժե կարդալ ադրբեջանական դիմադիր գործիչ, քաղաքագետ, «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արասթուն Օրուջլուի հետ հարցազրույցը. «Ինչ վերաբերում է ադրբեջանական հասարակության վերաբերմունքին, ապա այն շատ չի փոխվել, և ճնշող մեծամասնությունն անգամ մտքի ծայրով չի անցկացնում, որ երկրի տարածքի մի մասը կարող է անջատվել Ադրբեջանից»…

Դպրոց-պարտեզի նախակրթարանի սաների աշնանային զբոսանքը:
Լուսանկարները՝ Խառատյան Կարինեի  ՖԲ-ի էջից:

Իսկ բրիտանական ընկերությունը, սա վերջը չէ, բարեկամներ, սա «տեխնոլոգիական մի լուծում» շարքից է, իմ օրագրի ընթերցողների համար «խելացի» դագաղ է ներկայացնում:

Գործատուների կողմից մեծ պահանջարկ ունեցող և օնլայն առաջարկվող բարձր վարձատրվող մասնագիտությունների այս ցանկը կարելի է լրացնել, ժամանակի հետ փոփոխվում է… Հետաքրքիր է արձանագրել: Բարձր վճարը չգիտեմ, բայց ես, որպես գործատու, այսօր էլ պատրաստ եմ, գոնե ֆիզարձակուրդի մեջ գտնվող մարդկանց մի խմբի և առանձին ուսուցիչների, որպես աշխատանքի լրացում, առաջարկել ծառայությունների մատուցում կատարել առցանց ռեժիմում…

«Արտմիջավայր» նախագիծն անվերջ է:
Լուսանկարները՝  Արմինե Թոփչյանի, Զառա Ոսկանյանի, Շամիրամ Պողոսյանի:

Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները նախատեսում է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ծովային բաղադրիչ տարրի գործնական փորձարկումը սեպտեմբերի վերջին… Արևմուտքը լրջորեն-հետևողական է զբաղվում պաշտպանությամբ:

Չինացի տղամարդն ազատվել է աշխատանքից և… կարդացեˊք սա: Ես եղել և մնում եմ այն կարծիքին, որ մարդ պիտի ստեղծի իր աշխատանքը, որ անգործությունը որևէ ընդունելի բացատրություն չունի…

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունք՝
արտթերապիա  Զառա Ոսկանյանի հետ:
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի

Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես ժամանակ միշտ ունեմ այսպիսի՝ վեց հայտնի փաստաբանների՝ բացատրություն պահանջող հայտարարությունը մինչև վերջ կարդալու համար: Ուրախ եմ, որ փաստաբանների պալատում իրենց ընկերների պաշտպանությանը լուրջ են մոտենում իրենք՝ փաստաբանները… Ինչի՞ եք պետք դուք, եթե ինքներդ չեք կարող ստեղծել իրավական վստահություն ներշնչող մարմին, չեք կարող ինքներդ ձեզ ձեզնից պաշտպանել…

Բյուրականի եռօրյա ճամբար: Լուսանկարները՝ Անահիտ Գևորգյանի

Վերջ, գիտնականները համոզեցին. վերջին գդալ շաքարն եմ գործածում ու անցնում եմ մեղրին: Հետևեք ինձ իմ օրագրում… կյանքում… Իսկ Ադրբեջանի ու Վրաստանի միջև ռազմավարական համագործակցությունն աճում է օրեցօր ու սրա դեմն առնելու ես մի ձև գիտեմ. հայ-ադրբեջանական, վստահ եմ, ներուժով ռազմավարական համագործակցության ռեժիմին անցնելը, հակամարտության ռեժիմի հաղթահարումը… Խոսքս մեղրով կտրեք, վայելեք կիրակին ու… բարի երկուշաբթի, ընթերցող-չընթերցող-սեբաստացի-ոչ սեբաստացի…

Կրթահամալիրում դասավանդողների ինքնակրթության շաբաթվա ամփոփիչ հայրենագիտական ճամփորդությունները երեք ուղղություններով՝ Սոլակ-Մայրավանք, Ուրցաձոր-Սուրբ Կարապետի վանք, Արա լեռ- Ծաղկավանք

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#477

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր կոնկրետ-խելամիտ-համարձակ գործելու ամենատարի…

Գեղարվեստի դպրոց-ուսումնական կենտրոնում անցկացրի իմ օրվա մեծ մասը՝ համակարգչային գրաֆիկայի նոր լաբորատորիայի, 2-4 տարեկանների խմբասենյակի, քանդակի-դիզայնի նորացված լաբորատորիայի բացման աջակցություն, Գերմանիայի մասնագետների և Հայաստանի գործատուների միության համագործակցության առաջարկի հետ կապված՝  Գեղարվեստի

Օրագիրը՝ կենսապատում, այսպես, օր օրի

Դավիթն ու ես համարյա միաժամանակ ենք արթնանում այսօր. սկզբում ես՝ 04-ին մոտ, հետո լացով-աղմուկով՝ Դավիթը՝ «սովորական ջուր եմ ուզում», ասել է թե՝ աղբրի (ծորակի) ջուր։ Խմում է, բայց չի հանգստանում։

Անցնելով ինչպես երազ… Փարիզի առեղծվածների միջով

Բայց Սենան բախտավոր է. Նա հոգս չունի։ Հոսում է խաղաղ, Օր ու գիշեր: Գնում է դեպի Հավր, Գնում է դեպի ծով՝ Անցնելով, ինչպես երազ, Փարիզի առեղծվածների միջով։ Սենան ու Հրազդանը