Շուշան Բլեյանի, իմ, Դավթի և Արմինեի Թբիլիսի… Նախատեսածս եռօրյա-քառօրյա ճամփորդությունը՝ մեկ օր դադար Կողբում, այցելություն Կիրանց վանք, չկայացավ այս անգամ… Շնորհակալ եմ իմ կրտսեր վրացի ընկերոջը՝ Գիորգի Մոմցելիձեին, թիվ 98 դպրոցի տնօրենին, ով  ամեն ինչ արեց՝ Դավիթ և Շուշան Բլեյանների հանդիսավոր մուտքն իրական  դարձնելու համար: Կարոտն առնենք միմյանցից երևանյան այս տեսանյութով…[youtube https://www.youtube.com/watch?v=RChGQjtC5ho?rel=0]

Շուշանը Արաքս Գևորգյանի` իր անբաժան դասընկերուհու, պայծառ սեբաստացու հետ մեկնեց Թբիլիսի… Շուշանի հավատարմություն-հարազատությունն իր հին ընկերներին՝ Թբիլիսիին և Արաքսիին, սիրելի է. տեսե´ք, Վիեննայում մշտական ապրել-ուսանելը չի բաժանում: Իհարկե´: Ես, Արմինեն ու Դավիթը մեկ օրով ներխուժում ենք Գավառի Մուխան (այժմ՝ Ծովազարդ) գյուղ. ովքեր հետևում են ինձ, հավանում իմ ճամփորդական պատումները, ուշադիր եղեք, որ առաջինը կարդաք՝ ինչե՜ր եք լսելու…

Այդպես ստացվեց. այս ամառ ես Երևանից բացակայեցի մեկ-երկու օրով՝ Իջևան, Կուրթան, Ծաղկունք, Կապան… Էլի Կուրթան… Անկատար է դեռ Արցախ՝ Շուշի իմ այցելությունը: Խոստացել եմ, Շուշիում մեր ընտանիքի բարեկամ Խաչատրյան-Նալբանդյաններն ընտանիքով անհամբեր սպասում են: Շնորհակալ եմ:

Աշխատանք կա անելու. կիսատը շատ է, իսկ ես որոշել եմ անավարտ գործ չթողնել. հանդգնել ես, հայտարարել ես, սկսել ես` կատարիր, ավարտիր… Ո՜նց չեմ սիրում արդարացում-բացատրություն… Իբր քիչ է, որ չես արել, չես ավարտել, հիմա էլ գործդ ես դարձրել լոլոները… Մեր իրականության մեջ այդպիսի լոլոները, ինչպես լոլիկները, բերքառատ են: Գործդ արա, կիսատ մի´ թող… Կարդանք Չարենց ու անցնենք մեր օրվա գործին…

Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես 
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի – 
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ 
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։ 
….Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ, 
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող, 
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան 
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող։ 

Չգիտեմ՝ ընթերցողին ի՞նչ է տալիս իմ կենսագրության արխիվից «Մրցույթ»-ի տիպի նյութերի ներխուժումն իմ բլոգապատում, նոր ընթերցող կորցնո՞ւմ եմ, թե՞ ձեռք բերում, բայց ինձ սթափեցնում է. կա բա՞ն, տիար, թե պարոն Բլեյան, որ չես ասել: Ասել ես, գործիդ պինդ կաց, որ առաջվա պես շաղ չտաս մտքեր ու ծրագրեր՝ իբր մարդիկ չգիտեն ինչ անել, քո խոսքին են սպասում, դա է պակասում: Ավա՜ղ ու երբեք: Գործի´ր, խոսքդ սոսկ որպես մեկնարկ ընդունելով. համեստ, այսպես, անկարևոր-առանց իրարանցման, գրի-կարդա ու անցիր գործիդ: Կիսատ ոչինչ մի´ թող, ավարտիր-ամբողջական տեսքի բեր, կամ, եթե դրանք ավերակներ են որպես կառույցներ, հավաքիր, մաքրիր, տեղ նախապատրաստիր նոր պարտեզի և նախագծի համար:

Կներեք, սեբաստացիներ, բոլոր տարիքների, որտեղ էլ լինեք, բայց ծուլությունը, արհեստականությունը, անհավեսությունը խոցել է նաև մեզ: Իսկ սեպտեմբերի մեկը թե չորսը  (կրթական շքերթ Մարմարյա սրահում` ուսումնական տարվա հեղինակային մեկնարկ) նույն պահանջն ունի՝ գալիս են նոր սովորողներ, էլի սովորողներ` որպես առաջին անգամ, նրանք հո մեղավոր չե՞ն, որ հերթականն են: Ուսուցիչը, դպրոցը, կրթությունը, ահա թե ինչու, միշտ թարմ լինելու են դատապարտված. սա այնքա˜ն անվիճելի է, որքան էլ կյանքում անիրագործելի թվա:

Միշտ թարմ, առանց կեղծիքի, առանց խաղալու. երեխաներն ամենազգայունն են կեղծիքի հանդեպ, և այդ կեղծիքը կյանքով ու կյանքում է հատուցվում:

Շնորհավոր նոր ուսումնական տարի: Նոր մեկնարկ: Խիզախեք. մենք միասին ենք: Խիզախենք, որ միասին մնանք:

Թարմ, զվարթ, հետաքրքիր, ինչպես մենք էինք Մարմարյա սրահում, երեկվա ընդհանուր պարապմունք-հավաքում:

Հրավիրում եմ: Համեցեք: Սկսեք ուսումնական տարին մեզ հետ, ամեն օր…

Հիմա, երբ, կարելի է տեսնել-շոշափել, փաստ է «Սեբաստիա» մարզահամալիրը՝ իր ծածկած ու բացօթյա խաղադաշտերով, փաստ է 25 մետրանոց մարտական և օդամղիչ զենքի հրաձգարանը, փաստ է արհեստագործական ավագ դպրոցը՝ իր կահավորված փայտի մշակման, լամինատի-պլաստիկի մշակման, կտորի ու թելի մշակման, զարդակիրառական նախագծի ու դիզայնի, ջերմոց-լաբորատորիայի, ռազմագիտության ուսուցման և բնագիտատեխնիկական բաժիններով, նորոգված, տեխնիկապես հագեցած շենքում, երբ Ստեփանավան Կուրթանում, Ստեփանավանի զորամասի մասնագիտական աջակցությամբ հաջողությամբ արշավախմբային ճամբարում ռազմա-մարզական-հայրենագիտական պատրաստություն են անցնում 40 սեբաստացի տղաներ ու աղջիկներ, երբ Կարմրաքարում մեզ է սպասում ՀՀ պաշտպանության նախարարի սիրով տրամադրած «Հայաստանյան ասպետը», երբ Հայաստանի գլխավոր զինկոմի աջակցությունն ունենք,- և այս բոլորը` ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո, իրավունք ունեմ հրավիրելու 9-րդ դասարանն ավարտած, 11-րդ դասարանում չկողմնորոշված նստած տղաներին ու աղջիկներին.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մենք և մեր 2015-ի մուսաները

Ուրեմն լսեք, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ լինեք… «Շողակնի» «Ես և իմ մուսաներ»-ի՝ 8.3-ի Լուսինե Ալեքսանյանին՝ 2015-ի մեր բոլոր մուսաների հեղինակին, ճանաչում եմ օրորոցից՝ մեր շրջանավարտ-սեբաստացի անգլերենի ուսուցիչ խորոտիկ Նելիի ավագն է՝ իսկական

Սկսենք մեր գործը առաջ տանելու 30-րդ տարին Բանգլադեշում

Կիրակին Դավիթ Բլեյանն ու մայրիկ Արմինեն վայելում են. միասին դեմ առ դեմ մուշ-մուշ երկար քնած են… մայր ու տղա: Պատկեր է: Ես ունեմ ժամանակ՝ խոստացածս կատարելու. իմ բլոգում «Քսիֆներ կալանատնից.

Ի՜նչ ափ է՝ լազա՜թ, ի՜նչ ջուր՝ լազո՜ւր… կրթահամալիրի Բանգլադեշո՜ւմ…

Ինչպիսին դու ես հունիսի 1-ին, այդպես էլ կանցնի ողջ ամառը, ասել է թե՝ ուսումնական-ճամփորդական… Շորտով, իհարկե, ամառային թափերով («հողաթափ»-ը  արհեստական չէ՞. հոմանիշներ եմ փնտրում, ինչպես նաև «շորտ»-ի համար. «խուրջին»-ի պես բառեր