2015-2016 ուսումնական տարին ընթացքի մեջ է. ինչպե՞ս օպերատիվ արձագանքենք խնդիրներին, ժամանակին միջամտենք, կոնկրետ գործողություններով թափ հաղորդենք ընթացքին։ Առաջարկում եմ նոր գործիք՝ «շաբաթվա ուսումնասիրություն» պայմանական անունով։ Կրթահամալիրի խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանի առաջարկով սկսենք Ավագ դպրոցում անգլերենից և Նոր դպրոցում ռուսերենից։

Մանկավարժության լաբորատորիայի մասնագետներ Յուրա Գանջալյանը, Լուսինե Ալեքսանյանը, օտար լեզուների ուսումնական կենտրոնի ղեկավար Լուսինե Բուշը, Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը, Նոր դպրոցի ղեկավար Նաիրա Նիկողոսյանը իրենց աշխատաժամանկի մեջ պիտի ներառեն այս ուսումնասիրության համար անհրաժեշտ պատշաճ ժամանակ։ Գլխավոր շահառուները՝ սովորողները և նրանց ծնողները չեն կարող չմասնակցել ուսումնասիրությանը. էլ ի՞նչ պատվիրատու և շահառու, որ չօգտվի այսպիսի գործիքից։ Կարող են մասնակցել այլ մասնագետներ։ Լավ հնարավորություն է օտար լեզվի բոլոր մասնագետների համար՝ սահմաններ ջնջելու՝ և՛ տարիքային, և՛ հաստատությունների՝ կենտրոնանալով սովորող անհատի և հեղինակային կրթական ծրագրի շահի վրա, գործելով մինչև վերջ անաչառ, կոնկրետ ու բարյացակամ։ Բլոգային ուսուցումը, մեդիա ու ֆիզիկակական միջավայրում անհատականացման բաց համակարգը կարճատև ուսումնասիրության համար մեկ շաբաթը բավարար ժամկետ կդարձնի։ Գևորգ Հակոբյանին, Սուսան Մարկոսյանին խնդրում եմ սպասարկել ուսումնասիրությունը և մանկավարժական աջակցություն ցուցաբերել։

Ուսումնասիրությունը խնդրում եմ ավարտել ինձ ուղղված գրավոր հաղորդումով։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ճամբարը՝ գրավիչ, ավելի գրավիչ, ամենագրավիչ հունիսյան գործունեություն

Կեցցեք, սեբաստացի ճամբարականներ, բոլոր տարիքների. զրնգում է հունիսյան ուրախ-ուսումնական ճամբարների ճամփորդությունների արձագանքը։ Լավ սկիզբ է… Լրացնեմ մայիսի 30-ի իմ հրովարտակը. երևանյան ու քաղաքից դուրս, մեկօրյա բոլոր ճամփորդությունների ճանապարհածախսի կեսը կրթահամալիրը

Տոնական նորամուտներին ընդառաջ

Սիրելի սեբաստացիներ, դասավանդողներ, հիշեցնում եմ, որ Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնի նորամուտների ծրագրով նախատեսված են մայր դպրոցի փառատոնային պուրակի, մուտքերի նորոգման, հանդերձարանների ստեղծման, բարելավման աշխատանքներ։

Ճամբարային ծրագրի լրացում

Ճամբարների հարգելի ղեկավարներ, ջոկատավարներ, առաջարկում են հունիսի 2-ից սկսած ուսումնական ճամբարային հայրենագիտական-մշակութային-ճանաչողական-պլեներային-մարզական-ժամանցային ճամփորդությունների միասնական երթուղիներ՝ հետևյալ ուղղություններով. Կոմիտասի այգի — Գաֆեսճյան կենտրոն – Կասկադ- դիտարան Ջրաշխարհ Կենդանաբանական նորացված այգի Ջրվեժի