Մեռելոցի օրը՝ սեպտեմբերի 14-ին, ես աշխատում եմ. կենդանի գործեր ունեմ, որ սկսել եմ, ավարտել է պետք: Սեբաստացիներից ո՞վ կմիանա: Էս հեծանվաուղին, հեծանվաակումբը, հայրենագիտական կենտրոնը, մեր յոթ դպրոցների բակերը, քոլեջի նոր խումբը 2-4 տարեկանների, գեղարվեստի մի տեսակ խռոված-մոռացված-մասնակի նորոգված 2-4 տարեկանների խմբի սեղան-աթոռները, նախասրահը, նաև Դպրոց-պարտեզում բադանոց-սագանոցը, ծառերի ջրելը, խոտհունձը… ծով գործ, իսկ Գևորգ Հակոբյանին Արագածը հանկարծ կանչեց… «Իմ սիրտն էլ կուզե, լաո…», քիչ մնաց…

Ով քնած է, արթուն կացեք…

Նոր դպրոցի 4-5-րդ դասարանցիները երեկ Սևանում էին:
Լուսանկարները` Իվետա Ջանազյանի:

Ավագ դպրոցի սովորողներ՝ Դավիթ Խալաթյանն ու Նարե Ղալամքարյանն են վարում Սեբաստացի TV-ում լրատու-հաշվետու ամենշաբաթյա հաղորդումները: Ես նախկինում էլ, հիմա էլ բաց չեմ թողնում ոչ մի հաղորդում: Երեկվա հաղորդման մեջ լսեցի-տեսա լուսանկարներ, որոնցով լեհ ուսուցիչ Պաուել Ֆրանիկը ցույց է տալիս միայնակության պահերը մարդու… Որքա՜ն կարևոր են դրանք մարդու համար, ով այս արագացված կյանքում ինքն իրենով զբաղվելու ժամանակ չունի… Ես ստեղծում եմ ինքս ինձ հետ լինելու պահերը ամեն օր առավոտյան՝ իմ օրագրի առաջ նստելով, երբ դուք՝ բոլոր կարգի ու տարիքի սեբաստացիներ ու ոչ սեբաստացիներ, քնած եք, ինչպես Դավիթ Բլեյանն ու Արմինե մայրիկը հիմա, երբ առտու ժամը 6-ն է արդեն… Լուսաբաց… բա՜…

Դպրոց-պարտեզի Լուսինե Պետոսյանի առաջին դասարանում: 
Լուսանկարները` Լուսինե Պետրոսյանի: 

Միայնության օր է ինձ համար և կիրակին, որը ձգտում եմ տնօրինել ինքնուրույն. որքան էլ ազատ, որքան էլ հեղինակների հեղինակ՝ հեղինակային կրթական ծրագրերի մշակման, իրականացման ու տարածման կազմակերպումը թելադրում են երկուշաբթիից-շաբաթ իմ օրերի մեծ ժամանակը՝ 8-ից 8-ը… Կիրակին փորձեմ պահել, որքան էլ «սբխեչն» ու հարազատական հավաք-այցելությունները տեղով մեկ ոտնձգություն են իմ միայնակության կիրակիի իրավունքի դեմ… Կյանք է…

Դու խոսում ես, ինչպես փչացած ձայնապնակ. կամ «11 ձայն, որոնք երբեք չեն լսել ժամանակակից երեխաները»…  Մեր մանկության ժամանակ հասկանում էինք, որ ձայնապնակի ասեղը մնում է նույն տեղում, նույն ձայնը կրկնվում է անվերջ: Բայց խառնվել պետք չէ, հիմա լիքը ձայներ կան, որ մեր երեխաների այսօրվա կյանքն է, ու չի լսվել մեր ողջ մանկության շրջանում: Իսկ Ուկրաինան ըստ Սահակաշվիլիի մի բաժնետիրական ընկերություն է, որ կառավարում են այդ բաժնետիրական ընկերության սեփականատերերը՝ օլիգարխներից կազմված ստվերային կառավարության կողմից… Ընդ որում, ինչպես պաշտոնական, այնպես և այս ոչ պաշտոնական համակարգերը ճգնաժամի մեջ են: Սահակաշվիլին իր թափով-աշխարհակալությամբ զարմացնում է…

Գեղարվեստի դպրոցի քանդակի արվեստանոցում: 
Լուսանկարները` Կարինե Մամիկոնյանի:

Այս 10 թրենդն էլ կանանց համար «Ոչ»-ի երեկ կայացած ճակատի հավաքի կողմից: 10 թրենդ ու մի հայտարարություն

Ես շարունակում եմ ուշադիր հետևել քաղաքացիական նախաձեռնությունների, խմբերի գործողություններին, դրանց զարգացմանը… ինչպես՝ «Ոչ թալանին», «Չեք անցկացնի»… Ինձ հետաքրքիր են սրանց նախաձեռնողները՝ ինչպես Արմեն Գրիգորյանը, ում ճանաչում եմ բրյուսելյան իմ այցից, Դավիթ Մանուկյանը… Կիրթ, բանիմաց, նվիրված հայաստանցիներ՝ ունակ իրենց հետևից տանելու ոչ միայն երիտասարդներին…

Իմ ընթերցարանը չխանգարի հանկարծ Նունե Մովսիսյանի կիրակնօրյա մեդիագզրոցին, mskhfilms-ի կիրակնօրյա դիտմանը:

  1. Մայքլ Ջեքսոնի արտահայտություններն ամենակարևորի մասին
  2. Իտալական ազգային ասույթներ
  3. Ծուլությունը կարող է վաղաժամ մահվան պատճառ դառնալ
  4. Կիտրոն և սխտոր. առողջության համար կատարյալ համադրություն
  5. Իտալիայի ճարտարապետության գլուխգործոցը այցելուները վերածել են լողավազանի
  6. 20 լուսանկար, որտեղ աշունը աներևակայելի գեղեցիկ է 
  7. Սխալներ, որ երբեք չեն գործում խելացի մարդիկ
  8. Հոլանդիայում ծաղիկների ամենամեծ շքերթը 

Սովորողների ընտրությամբ գծանկար Գագիկ Չարչյանի և գունանկար` Կարեն Մկրտչյանի արվեստանոցներում: Լուսանկարները` Արմինե Թոփչյանի: 

Առաջին լուսանկարը` Անահիտ Հարությունյանի. 5 տարեկանները կրթահամալիրի փակ լողավազանում: 
#448

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անդրադարձ համար երկու

Որ իմ նախաձեռնությունը Նոր ուղի հարթակում չհնանա, շարունակություն ունենա, որ անդրադարձը իմ քաղաքական արխիվին պարբերական դառնա, որ կարգապահ դառնան Նոր ուղու հետևորդների տեղեկացմանն ուղղված հրապարակումները, թող դրանք լինեն շաբաթական։

Երկար ենք սպասել սրան

Այս օրվա գիրը առավոտվան թողնելու չէ. թարմ-հավեսով պիտի ասվի, իսկ գիշերը օր կփոխի…  Կեսգիշեր է: Քիչ առաջ ես վերադարձա քաղաքն այս օրերին բռնած միտինգավորների բանակումից: Այնքա՜ն կյանք կար Բաղրամյան պողոտայի

Ի՞նչ տարբերություն կա որդի և օձի մեջ…

— Ի՞նչ տարբերություն կա որդի և օձի մեջ,- հարցնում է Դավիթ Բլեյանը հերթական իրիկնային ընթերցանության ժամանակ… Դժվար էր հավատալ, որ 23 ամիս տևող բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի անժամկետ սառեցման և