Գեղարվեստի դպրոց-ուսումնական կենտրոնում անցկացրի իմ օրվա մեծ մասը՝ համակարգչային գրաֆիկայի նոր լաբորատորիայի, 2-4 տարեկանների խմբասենյակի, քանդակի-դիզայնի նորացված լաբորատորիայի բացման աջակցություն, Գերմանիայի մասնագետների և Հայաստանի գործատուների միության համագործակցության առաջարկի հետ կապված՝  Գեղարվեստի դպրոցի օրինակով կրթահամալիրի հնարավորությունները ներկայացում, Գեղարվեստի դպրոցի օրվա գործունեության ուսումնասիրում… Հյուրերը, մեկ բառով, տպավորված էին, զարմացած: Ես գիտեմ Եվրոպայի գործընկերներին՝ դաստիարակված, բարեկիրթ… Չէ, անմիջական էին ու մի տեսակ, անակնկալի էին եկել տեսածից, մեր ստեղծական-համերաշխ-հետաքրքիր՝ լաբորատոր միջավայրից… Գեղարվեստն ամբողջությամբ վերածվել է մի բաց լաբորատորիայի, մնում է… գլուխդ չկորցնես, սկսես լաբորատոր գործունեությունը՝ տարատարիք սովորողների համար ու սովորողների հետ…

Ինձ դուր եկավ այն աշխույժը, ինքնավստահությունը, որով Միջին-Ավագ դպրոցների գեղարվեստի դասընթացների՝ գծանկար, գունանկար, քանդակ, կոմպոզիցիա, համակարգչային գրաֆիկա, անիմացիոն լաբորատորիա… ընտրություն կատարած մեր սովորողները ելումուտ էին անում… Իմ թոռնուհին՝ 7-րդ դասարան հասած Արևիկն իր ընկերների հետ հասցրել էր հավանել գծանկարի արվեստանոցը՝ իր գծանկարիչ Գագիկ Չարչյանով. «հավես էր»… Եվ Մայր  դպրոց-Գեղարվեստ ճանապարհն էլ, խոսելով, 5-6 րոպե քայլելով-թարմանալով՝ իսկական մարզանք-զբոսանք է պարապմունքից պարապմունք արանքում, հատկապես, ուսումնական կենտրոնում իրենք կարող են անցկացնել երկու-երեք, չորս միացյալ պարապմունք… Հենց կազմակերպման՝ սովորողի ազատ-գիտակից ընտրած կրթական ծրագրի ընտրությամբ ու լրացուցիչ կրթությամբ դասընթացների կազմակերպմանն էր նվիրված օրվա վերջում Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանի, Միջին դպրոցի ղեկավար Մարգարիտ Սարգսյանի հետ ինքնաբուխ ծավալած քննարկումը Մայր դպրոցի սրճարանում… Ես հավանում եմ այս թարմ-հմայիչ ղեկավար զույգին, որ առաջացել է մեր հեղինակային կյանքով։ Կարևոր է նրանց՝ որպես մեկ հանդես գալը. միջին դպրոցը պիտի ստեղծի իր գրավիչ ավագ դպրոցը… Եվ ոգևորող է, որ մեր կլոր սեղանին ինքնաբերաբար միացան բնագիտատեխնիկական ուսումնական կենտրոնի ղեկավար` Էմանուել Ագջոյանն ու մարզական կենտրոնի ղեկավար Նառա Հարությունյանը… Այսպես, միայն այսպես՝ բաց. չասված բան չպիտի մնա, բայց բարյացակամ օգնության ռեժիմում, միասին հեղինակային կրթական կազմակերպման բարդ խնդիրները՝ կոնկրետ սովորողի (խմբի) և ուսուցչի (կենտրոնի) համար արագ լուծելու համար…

Հիմնական դպրոցի 5 տարեկանների սեպտեմբերի 9-ը:
Լուսանկարները՝ Լուսինե Նազարյանի։

Եվ մանկավարժական լաբորատորիան է, մի տեսակ, երկրորդ պլանից հետևում կառավարման այսպիսի զարգացմանը. տեսեք` ի՜նչ բովանդակային տեսք ստացան մանկավարժական աշխատողների առաջիկա սեմինար-պարապմունքի, հեղինակային կրթական ծրագրի հեղինակների աշնանային 10-րդ հավաքի, կրթահամալիրի մասնագիտական ժողովի առաջիկա քննարկման օրակարգերը… Հերթապահ-արհեստական-անհասցե ոչինչ՝ 2015-2016 ուստարին մեր Բանգլադեշյան հոբելյանական տարին է, մեր գործունեության պսակը, ամենատարին, ու մենք չենք կարող կոնկրետ-խելամիտ-համարձակ չգործել յուրաքանչյուր դեպքում. ինչ խնդիր որ առաջադրել-հրապարակել ենք, պիտի իր լուծումն ունենա…

Գեղարվեստի կրտսեր դպրոց-պարտեզի 2-4 տարեկաների խմբասենյակի բացումը այսօր:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի։

Լավ է, որ «Ազատություն» ռադիոկայանի իմ ֆեյսբուքյան ուղիղ եթերը, որպես հոբելյար, այդպիսի անմիջական արձագանք է շարունակում ունենալ… Շարունակում են գրել-զանգել… Ես չէի նայել, ժամանակ գտա՝ նայեցի ամբողջությամբ, քիչ է լինում, որ ամբողջական ու կոնկրետ հավանեմ. հավանեցի… Իսկ արտասահմանյան արձագանքները գործընկերության առաջարկներ են, որոնց ես պատասխանում եմ անմիջապես ու դրական… Սեպտեմբերի 19-ից սկսվող հավաք-շաբաթը կրթական փոխանակումների անհատական նախագծերի իրագործման դաշտ է բացում, իսկ հեղինակ-ուսուցչի համար, սեբաստացի սովորողների խմբերի համար սրանք լրացուցիչ կրթական ձև են…

Քիչ ժամանակ մնաց հավաքին, ու ընդամենը մեկ օր՝ մեկնարկ-համերգին… էն էլ՝ ինչպիսի՜… Նայեք Նազենի Հովհաննիսյան աստղի հավանած ծրագրին…

 Հիմնական դպրոցի 1-3-րդ դասարաններում ընտրությամբ գործունեություն է:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի։

Նունե Մովսիսյանի ձեռամբ Վահագն Դավթյանի ծննդյան օրն առիթ դարձավ անդրադառնալու ինձ հարազատ մարդու-գրողի-արվեստագետի ստեղծագործության առանձին էջերի… Վահագն Դավթյանին ես մոտիկից ճանաչելու-հանդիպելու կյանք եմ ունեցել… Այս նշումն արել էի՝ «Ի սկզբանե էր բանն» գրքից մի հատված, հիմա հրապարակում եմ իմ օրագրում՝ առաջարկելով 2015-2016 ուստարվա հայրենագիտական նախագծերի շարքին, որ երեկ, օրվա ամենավերջում այնքա՜ն սիրով-հետևողական ներկայացնում էր հայրենագիտության ուսումնական կենտրոնի ղեկավար Կարինե Պետրոսյանը… «Մեր լքված ու ավերված գյուղերը» կարդացեք, չխանգարեմ.

…Իսկ լքված ու ավերված գյուղե՞րը: Դրանք վերքեր են Հայաստանի մարմնի վրա, որոնց ճշգրիտ ախտորոշումը ոչ մի գիտնական դեռ չի տվել և չի կանխորոշել դրանց բերած արհավիրքների մեծությունը:
Լքված գյուղերը լոկ լքված տներ, հողեր ու այգիներ չեն. լքված անցյալ է դա, լքված պատմություն, դարերով ստեղծված բարոյականության, աշխատանքային ավանդների լքված սրբություն, լքված բանահյուսություն, կենդանի լեզվի ու ոճերի, իմաստուն ասացվածքների հանգած քուրա և, վերջապես գրողների, բանաստեղծների, արվեստագետների, հայագետների, ազգագրագետների ամայի ծննդատուն… Ես չեմ հավատում, որ ասֆալտի վրա կարող են բանաստեղծներ և առհասարակ արվեստագետներ ծնվել: Ճշմարիտ արվեստագետների կնքահայրը բնությունն է, խոստովանատեղին` լեռը, անտառը, դաշտը, կիրճը, քարանձավը, իսկ բարոյականությունն ու աշխատանքային ազնվությունը` խոստովանահայրը: Վերհիշեցեք մեր արվեստի մեծությունների կենսագրությունները և կհամոզվեք դրանում:
Ուրեմն գյուղերի պարպումը հոգիների պարպում, հիշողության հանգում է նշանակում նաև…

Ֆոտոխմբագիր՝ Շամիրամ Պողոսյան
#444

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր է՝ բաց-մասնակցային, մտքերի, հայացքների, ճաշակների փոխանակում…

Աստղիկն ամեն անգամ ուժգնացող ճղղոցով գցվում է դեպի Դավիթը ու… բռնում եղբոր գիսախռիվը, բաց չի թողնում… Դավիթ Բլեյանը Աստղիկ քույրիկին դիմում է միշտ փաղաքշական՝ «գոճի՜» կամ «ճուտ-ճուտանի-անպիտանի», ամենանուրբ, զգույշ վերաբերմունքով,

Սրանք դեռ ծաղիկներն են… պտուղներն ինչե՜ր են լինելու…

Երգչախումբը ցրվել է, Ավագ Եփրեմյան։ Այսպես է երգացնում մեզ, հասնում ամեն մի սեբաստացի պատանու՝ կրտսեր և ավագ, ուսուցիչներին է հասնում… միջանցքից, ուսումնական առօրյայից հավաքում մի նախագծով երաժշտության կենտրոնի սրահներից մեկում,

Իրավունքով օրհնության ամենաթափանց զորությամբ

Ավագ հարս Ռոզալիայի օրհնությամբ է Բլեյան Շամխալի մեծ ընտանիքի կյանքը 1961-ից, երբ մեծ-անմոռաց հարսանիքով մտավ մեր տուն… կեսրար-կեսուրով, տալ-տեգրերով, ադե տատով, շեն-հետաքրքիր-բարդ օջախ… Օրհնելով մեզ՝ մի ողջ կյանք ապրեցիր մեզ