Շաբաթ օրը՝ երեկ, օգոստոսի 29-ին, լուսինը՝ սպասված-հայտարարված, մոտ էր ու վառ: Ես, Արմինեն ու Դավիթը Երկրի 7 մլրդ բնակիչների հետ կարողացանք հետևել այսպես կոչված «սուպերլուսնին»… Հորդառատ անձրևը շատ էր ուզում, բայց խանգարել չկարողացավ… Չորային-անապատացող Հայաստանում անձրևն անտեղի չի լինում, նրա կարիքը միշտ կա, այն աստվածատուր է: Անձրևը հորդառատ ի՞նչ մեղավոր է, որ մեր հողագործն այսքա՜ն անպաշտպան է սովորական տարերքի առաջ… Իմ կիրակնօրյա գրի ընթերցարանում ընդգրկել եմ տասը մեդիանյութ, որ այս շրջանում հանդիպել է ինձ, հավանել եմ, Օրագրի ընթերցողի ճաշակով առանձնացրել, ինչպես միշտ՝ կիրակնօրյա-ժամանցային-կիրառելի-անվնաս… Խնդրեմ՝ ընթերցեք:
Նայեք առաջին նյութերը, հետո շարունակեք ընթերցանությունը…

  1. Երեխան գնում է 1-ին դասարան. 5 անսովոր մեթոդ, ստուգելու նրա պատրաստ լինելը
  2. Անսովոր ֆրեշ նյարդերը հանգստացնելու համար
  3. Կանացի գեղեցկությունը տաղանդավոր նկարչի անհավանական նկարներում
  4. Աշխարհագրական 16 փաստ, որ կզարմացնեն բոլորին

«Հորդառատ» բառին եմ ծանոթացնում Դավիթ Բլեյանին մեր պատշգամբում, երբ անձրևը հորդում է իր աչքի առաջ ու հորդում է առատ… Վա՜յ, ինչքա՜ն հարցեր տվեց մեր բառախույզը` «առատ»-ի և «հորդ»-ի, նրանց կապի բացահայտմանն ուղղված… Ջուրը հորդեց առատ ու կտրվեց, բայց Դավիթը չպրծավ… Հիմա էլ թե.
— Ո՞ւր հորդեց գնաց, ի՞նչ եղավ…

Դավթի ֆոտոխճանկար: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Երեկ մենք վարչական խորհրդում խոսում էինք բնագիտական-տեխնիկական ստեղծագործության, ինժեներական, տեխնոլոգիական գործունեության ակտիվացման, սովորողի ընտրությամբ լրացուցիչ կրթության ծավալում սրանց կարևորման ձևերի մասին… Չգիտեմ` աշխարհում ինչպես, բայց հայաստանյան դպրոցներում վիճակն այս առումով մտահոգիչ է. ցավոք, ծնողներն էլ հիմնական ուշադրությունը, պատվերը տալիս են տաշի-տուշիին, օտար լեզուների լրացուցիչ պարապմունքներին, կրկնուսուցմանը, բարձր գնահատականներին, բայց տեսեք՝ որքա՜ն աղքատ է երեխայի ընտրությունը բնագիտական-տեխնիկական իրական գործունեությամբ զբաղվելու համար… Խմբակներ ամենատարբեր, լաբորատորիա-արհեստանոցների իրական գործունեություն, ակումբներ… Մի «Թումոյով», Հայաստանում և Արցախում բացվող 2-3 մասնաճյուղով այսպիսի ծավալուն խնդրում տեղաշարժ չի լինի… Ընտանիքը չի կարող հեռու մնալ այս գործունեության կազմակերպման, խրախուսման խնդիրներից… Կրթահամալիրի նախակրթարանների, կրտսեր դպրոցների, ուսումնական կենտրոնների լաբորատոր միջավայրը, մեր հեղինակած ուսումնական պլանները դրա հնարավորությունները հորդառատ տալիս են… Դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցի դարձած Արմեն Մարտիրոսյանն ընտրել է ռոբոտիքսը՝ որպես գործունեություն: Այն Արմենը, որ հայտնի է կերպարվեստում ունեցած հաջողություններով, այս ընտրության համար երկար է  սպասել:

  1. 10 լուսանկար, հազար հոգեբանների փոխարեն
  2. Էմոցիոնալ հասուն լինելու 7 նշան ըստ Ֆրեյդի
  3. Ինչո՞ւ է անհրաժեշտ ամեն օր թուրինջ ուտել 
  4. Մոլորակի ամենաանհնար վայրերը
  5. Աշխարհի 10 ամենատարօրինակ բնակավայրերը
  6. Ինտերյերի գույների հինգ կատարյալ համադրություն

Քոլեջի 2-4 տարեկանների խաղ-ձմերուկգլորոցին:
Լուսանկարները՝ Ինգա Անտոնյանի:

Վայ-վայ, վրիպում կար: Ով արդեն կարդացել է իմ կիրակնօրյա գիրը, ու դեռ ծանոթ չէ Նունե Մովսիսյանի կիրակնօրյա մեդիագզրոցին ու mskhfilms-ի առաջարկած կիրակնօրյա ֆիլմին, պիտի վերադառնա: Խնդրում եմ` իրար փոխանցեք, ձայն տվեք, որ հանկարծ օրագրի ոչ մի ընթերցող անմասն չմնա…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ գիրը` որպես նոր հասարակության ֆլեշմոբի մի հրավեր

Հեռագիր-արձագանք 1990-1995թթ. ՀՀ ԳԽ պատգամավոր, 1995-1997թթ ՀՀ ԱԺ պատգամավոր, 1988-ի Շարժումից իմ ընկեր Բագրատ Ասատրյանի այս դիմումին։ Միանում եմ, որպես 1990-1995 թթ ԳԽ պատգամավոր, ինչպես համահեղինակ՝ Աշոտ Բլեյան. Հայաստանի Հանրապետական

Կիրակին բարի է լինում, ինչ անուն էլ կպցնես…

— Էսօր ինչի՞ ֆլեշմոբ կա․․․,- հարցնում է ռուսերենի ֆլեշմոբի առաջադրանքը հաճույքով կատարած սեբաստացի Դավիթը։ — Ոչ մի բանի․․․,- իր գործից չի ուզում կտրվել Արմինեն․․․ — Դե, էդ ոչ մի բանի

Ձմեռ պապին սրտով դիմելու ժամանակը

Ձմեռային-ամանորի լուրերի մեջ սա ի՛նչ է՝ պարգև՞… Հաստատվել են Առնո Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները. սա էլ մեր՝ անմիջական Հյուսիս-հարավը… 2018-ի գարնանը շինարարական մեծ աշխույժ՝ մեքենաների-շինտեխնիկայի, նաև կրթահամալիրի Բանգլադեշի