Հարգելի տիար Բլեյան, Շեքվեթելիում կայացած մանկավարժական աշխատողների միջազգային ճամբարի մասնակիցներն այսօր գիշեր վերադարձել են Երևան։ Տեղանքում համացանցի բացակայության պատճառով անհնար էր տեղում լուսաբանելը, այդ իսկ պատճառով գրում եմ հիմա։
Յոթ օր շարունակ կրթահամալիրցիներով ապրել եք Թբիլիսիի և Կախեթի մի շարք դպրոցների ուսուցիչների հետ, միասին լողացել ենք, ճամփորդել, մասնակցել ենք մի շարք մանկավարժական քննարկումների։ Նախագծի բոլոր մասնակիցները Թբիլիսիի անկախ արհմիության կողմից ստացել են ճամբարի մասնակցության վկայականներ։

  • Բելառուսի ներկայացուցիչ Օքսաննա Խաբլակը խնդրել է փոխանցել, որ Մինսկի թիվ մեկ գիմնազիան սիրով պատրաստ է համագործակցել կրթահամալիրի հետ, վերջիններս պատրաստակամություն են հայտնում Բելոռուս այցի ժամանակ կրթահամալիրցի մասնակիցներին ապաստան տալ և կերակրել  ուսուցիչների, սովորողների տներում։ Ինչպես նաև շատ մեծ ցանկություն հայտնեց լինելու Երևանում, կրթահամալիրում, ծանոթանալու մեր հեղինակային մանկավարժական ծրագրերին և այն դրական, հետաքրքիր միջավայրին, որի մասին Վիկորյա Բալավաձեն և Քեթևան Աբեսաձեն այդքան հիացմունքով են պատմում։
  • Հոկտեմբերի 2-ին Կախեթի ներկայացուցիչները հրավիրել են խաղողի բերքահավաքին և գինու ծեսին մասնակցելու։ Նրանք ևս պատրաստ  են ընտանիքներում հյուրընկալելու կրթահամալիցիներին։
  • Թբիլիսի քաղաքի թիվ 132 դպրոցի ներկայացուցիչները 5-6-րդ դասարանցիներից կազմված մի խմբի սեպտեմբերին հրավիրում են մասնակցելու “У природы нет плохой погоды” թեմայով ինտեգրված դասի։
  • Թբիլիսի քաղաքի 181 դպրոցի ներկայացուցիչները հրավիրել են իրենց դահլիճի հանդիսավոր բացմանն ու ինտեգրված դասի։
  • Հունաստանի ներկայացուցիչ Էկատիրինա Չելիձեն օգոստոսի 25-ին կժամանի Հայաստան՝ հունարենի ակումբ հիմնելու, Հունաստանում կայանալիք ամառային ճամբարին նախապատրաստվելու, ճամբարի պայմանները ներկայացնելու համար։ Հունարենի դասընթացի առաջին փուլը կկայանա կենդանի հաղորդակցման միջոցով, հաջորդ փուլը՝ առցանց։
  • Քեթևան Աբեսաձեն առաջարկում է «Գնահատումը կրտսեր դպրոցում» թեմայով մանկավարժական քննարկում-հավաք անցկացնել։
  • Վրացական կողմը հրավիրում է նաև մասնակցելու  ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր համերգին։
Առաջարկվում է համագործակցություն հետևալ ուղղություններով ՝
  • ​Մանկավարժական քննարկումներ, սեմինարներ, հավաքներ
  • Համատեղ դասարանական նախագծեր, փոխայցելություններ
  • Միջազգային ճամբարներ
  • Ուսուցիչների, սովորողների փոխանակման ծրագրեր (առաջարկվում է քննարկել պայմանները)։
Էստոնիայի և Լեհաստանի ներկայացուցիչները օգոստոսին կժամանեն Թբիլիսի, որտեղ կքննարկվի նախագծին իրենց մասնակցությունը։ Օքսաննա Խաբլակը նշեց, որ շատ լավ կապեր ունի նաև Մոսկվայի հետ, նրանց ևս կներառի նախագծում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կարոտը

Ողջույն սիրելի տիար Բլեյան, Ձեզ գրում է Մարիամ, նույն ինքը՝ Հարությունի դուստրը։ Ինչքան ժամանակ է զբաղված էի դպրոցական գործերով, ու երևի այնքան էի զբաղված, որ մոռացել էի իմ Սեբաստացիական պարտականությունների

Գիր գրոց

Իմ 300-րդ գրի արձագանքը Արցախի Մարտակերտից Ես գրել էի. …. Այս շաբաթվա ամենակարևոր լուրը ինձ համար Արցախի Մարտակերտի բնակիչներ Բորիս Ենիկոլոպովի և Մելինե Շահանցի ընտանիքում Վիկա (Վիկտորյա Ենիկոլոպովայի) ծնունդը: Բորիսին՝ Նոր դպրոցի ղեկավար, իմ

Իմ այսօրը 1992 թվականի սեպտեմբերի 1-ին «Արև-արև, եկ-եկ» երգով սկսվեց

Տիար Բլեյան, բարև Ձեզ, ինչպե՞ս եք։ Ձեզ գրում է Ձեր սանը, ում Դուք 1992 թվականին հնարավորություն տվեցիք դառնալու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր-ընտանիքի փոքրիկ մաս: Երբեք չեմ մոռանա այդ օրը, երբ մայրիկիս