«Զրույցներ Դավթի հետ լողավազանում» շարքն ինքն իրեն ծնվեց՝ այս ամառ… Ես էլ, Դավիթն էլ սկսել ենք սպասել հերթական զրույցին… Ահա, Դավիթը կարթնանա 7-ի-8-ի արանքում, ահա, իմ օգնությամբ կհաղթահարի մինչև լողարան արգելքը, ահա, կհայտնվի լողարանում-ավազանում, կմիանա ցնցուղն իր դռռոցով (շարժիչով բաքի), ու կսկսվի… Մեզ՝ ինձ ու իմ որդուն, ոչինչ չի խանգարում այս 30 րոպեում խոսել ամենակարևոր ամեն ինչի մասին… Մեր զրույցը վարում է Դավիթը. հարցերն իրենն են, ես անշտապ-առանց հորինելու-սեթևեթելու արձագանքում եմ… Այս զրույցները, որպես վարժություններ, կրկնության ձև ունեն. ուրիշ ի՞նչ կերպ յուրացնի-համոզվի-հաստատի Դավիթը.
– Ցնցուղի ջուրն էլ է աղբյուրի, ծորակինն է՞լ, հայրի՛կ… Ես կարող եմ, ա՛յ, այսպես, խմե՞լ ցնցուղով,- խմում է, ինձ փորձող հայացքով նայում աչքերիս…
– Ինչո՞ւ եք տաք ջուրը թեյնիկով եռացնում, լցնում ծորակի ջրից… Ինչո՞ւ չեք վերցնում ցնցուղի տաք ջուրը…
– Լողավազանի ջո՞ւրն է մաքուր, թե՞ Սևանա լճինը…
– Սևանա լիճը լցնող աղբյուրների ջուրն ինչպե՞ս է կեղտոտվում…
– Բա որտե՞ղ էին մարդիկ չիշ անում Սևանի ափին… Ես չտեսա…
– Հայրի՛կ, գիտե՞ս, ես հանկարծ չիշ արեցի Սևանում… Կեղտոտեցի՞ Սևանի ավազանի ջուրը… Հայրի՛կ, ես լողավազանում չիշ չեմ անում… միայն սանհանգույցում:
– Սևանն այնքան մե՜ծ է, որ ծով են ասում… Ծովից մեծ է…
– Ուրիշ ի՞նչ ծովեր կան Հայաստանում… Ես ուզում եմ՝ երկուսով բոլոր ծովերը գնանք, լողանամ… Լա՜վն է մեր Սևանը…
– Ինչո՞ւ ես ասում, որ ես ամեն օր պիտի լողանամ… Ի՞նչ կլինի, որ չլողանամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այսպես, անիվների վրա, մենք նույն սերունդն ենք…

Ամենահեշտը, իհարկե օրագրի Դավթապատումը կարող է լինել. մնում է չծուլանալ, չալարել` լսեցի եղբայր Ստեփանի ձայնը, անմիջապես գրանցել Դավթի խոսքը, ասածն ու արածը… Պատմելով չէ: Երբեմն, դա չեմ անում,  ինչպես երեկ

Ես Դավիթ Բլեյանն եմ

Դավիթ Բլեյանը կեցցե` առավոտյան ժամը 07-ին, կազմ ու պատրաստ ենք Արցախ մեկնումի. օրն էլ պայծառ, արցունքի պես ջինջ: Արարատյան դաշտում աշնանային առավոտը մեզ ինչպիսի՜ պատեհություն պարգևեց՝ ծովի պես մեծ-խաղաղ դաշտն ու

Ծովը ծնկից

Միջին դպրոցի Թագուհի Միրզոյանի ու Քրիստինե Զախարյանի՝ թարգմանչական ստուգատեսին ներկայացված  «Ինչուիկ» շարքի նյութերը իսկը Դավիթ Բլեյանի համար են: Իրոք, շնորհակալ եմ: Դավթին այսպիսի՝ գիտահանրամատչելի տեսանյութերից չես կտրի. երեկ տուն մտա.