Բաթումի քաղաքը, պատմե՞լ եմ, իմ քեռիներ Հակոբի ու Արտավազդի, մորաքույր Արևի քաղաքն է… Գուցե հիմա՝ իրենց ժառանգների… Վերջին անգամ ե՜րբ եմ եղել Բաթումում, այն էլ՝ թռուցիկ… Սեբաստացիների համերգը Բաթումիի թիվ 2 երաժշտական դպրոցում ինձ անակնկալի բերեց. այս ո՞ւր հասաք`  մոբիլ ու ստեղծական… Ամբարել են մարդիկ ողջ տարում…
Ի՜նչ ուզում ես, ասա, ամեն սպասված-չսպասված հաճելի բան անակնկալի է բերում…

Վահրամ Թոքմաջյանի «Գիտակների» հերթական խաղն ու հաղթանակը, սեբաստացիների «Երկիր Մեդիա TV»-ի «Զարթոնքի սերունդ» հեռուստանախագծի եզրափակիչում հայտնվելու լուրը անակնկալ հնչեց… Չնայած ես մնում եմ նույն կարծիքին, ինչ ասացի թիմին խաղի ճանապարհելուց առաջ. իրենց ուսուցչի՝ Գիտակների ակումբի ղեկավարի հետ մրցաշարային-հետևողական հավաք-ուսուցման այս վիճակն ինձ լիուլի բավարարում է… Այստեղ էլ գործ ունենք ավազանի հետ, սա է գլխավորը. որ ամբարվում է. այնքա՜ն ջուր վերցնող կլինի…

Ուսուցիչը գնում է վաստակած արձակուրդի՝ 42 օր: Լավ է, որ այս տարի կրթահամալիրի ուսուցիչն արձակուրդայինն ստանում է միանգամից՝ արձակուրդից առաջ… Բայց ի՞նչ պիտի կարողանան անել կրթահամալիրի երիտասարդ, միջին տարիքի մանկավարժները, որ տնտեսապես ինքնուրույն չեն այս հասուն տարիքում, երբ ունեն ազատ ընտրած աշխատանք… Ումից ե՞ն կախված, ի՞նչ ունեն կուտակած իրենց աշխատանքով… Ուսուցչի համար բանկերը միայն քարտերով աշխատավարձ ստանալու համար են, ոչ դրամական ավանդներ պահելու-կուտակելու… Մեզանում տարիներով, նորագույն պատմության՝ անկախ հանրապետության հաշվիչով որ չափենք՝ 25 տարի, կուտակվել-ամբարվել են չլուծված, մեկը մյուսից կախված, մեկը մյուսը հարուցած, իրար վրա լցված հարցեր… Մարդու կյանքի չլուծված խնդիրների ավազան-ամբար դարձած Հայաստանս… Ասում են այսպիսի ավազանի հիմնավորումն իրենց գործը դարձրածները սիրում են ասել՝ միանգամից չի լուծվի… Իսկ ինչպե՞ս… Քաղաքացիական Շարժումով պիտի դրսևորվի նաև այդ ավազանը դատարկելու մեր կարողությունը։

Որոշված է. հուլիսի 7-ին՝ երեկոյան ժամը 7-ին, կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում  հանդիսավոր կհանձնենք 2015-ի շրջանավարտների ավարտական վկայականները…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Հրապարակ» օրաթերթն այսօր էլ կարդում եմ

Ու ես հիշում եմ Մարիա Մոնթեսորիի «Ինքնուսուցումն ու ինքնադաստիարակությունը կրտսեր դպրոցում»՝ «Ուշադրություն» բաժինը… Արդեն կուրծք ուտելու շրջանում սկսվում է երեխայի ատամների ծլումը: Այդպես էլ թռչնի ձագը թռչելուն թռչելով չի պատրաստվում, այլ բնում

Ա՜յ քեզ մեկնարկ՝ հենց Բաղրամյան պողոտայից

Իսկ Մարթա Ասատրյանն իր վարժարանային էկո խմբով հիացնում է… Սա էլ շարժում է՝ կեցցեք… Ի՜նչ խաղ է Թբիլիսիում պատանեկան բնապահպանական-հայ-վրացական բարեկամության, որ հիմա պարտադրել են մեր վրաց ընկերներին…  Ամենուր են

Իմ գիրն էլ, որպես «թափառող ընթերցարան»…

Ես չեմ կարող մասնակցել, ոչ էլ առայժմ Դավիթ Բլեյանը, տիկին Աիդայի ու իր թոռնիկ Արեգի շրջիկ-խաղալիք ընթերցարանի կազմմանը, այնպիսի ընթերցարան, որ, Արեգի ասելով, «թափառող ընթերցարան» լինի, «ոնց որ շները, դրանց