Բանգլադեշից հեծանվավարի ամբողջ արդուզարդով քշեցի Բաղրամյանի
Շարժման տարածք… Հասա  40 րոպեում… Շուշան Բլեյանի հետ, իմ հեծանիվի շուրջը բռնած՝ Բաղրամյանում ենք, շարժման մի դիրքում, որտեղից փողոց մտնող խմբերը տեսանելի են… Ինձ հետաքրքիր է նայել՝ ինչպես է լցվում-երկարում-ծով տալիս մարդկանց անվերջ-ուրախ-առույգ գետը… Հեշտ չէ ինձ համար. իրար փոխանցելով հերթը՝ մոտենում են լրագրող, ծանոթ-անծանոթ… Ես այստեղ էլ աշխատում եմ՝ հարցազրույցներ, քննարկումներ դիմացինի պարտադրած օրակարգով-թեմայով (ինչ անես), պատգամներ… Շատերն ինձ շարունակում են մոտենալ որպես իշխանության մարդու… Ժպտում եմ. 20 տարի է անցել… Չկան օտարներ, չկան ոչ սիրելիներ. բոլորը Շարժման մարդիկ են, ու Շարժումը ջնջել է օտարության-անհաղորդության բոլոր պատնեշները-պայմանականությունները… Բաղրամյանի Շարժումը մի օրգանիզմ է իր տիեզերական ձգողականությամբ. չկա նրա ազդեցությունից դուրս մնացած մարդ՝ խոստովանի-չխոստովանի, բարիկադի այս կողմում-այն կողմում, ներկա-բացակա… Շարժումը յուրաքանչյուրիս պաշտպանության կարիքն ունի, և դրա ձևը մեկն է՝ մասնակցությունը Շարժմանը: Յուրաքանչյուրիս: Այս անշարժունություն-անհուսություն-անհեռանկարությունը, որ հաստատվել է «յոլայի» աշխարհ դարձած Հայաստանում, առանց կենդանի-հզորացող-մեկ դարձնող Շարժման անհաղթահարելի է: Կարծում եմ՝ Շարժման ուժի գիտակցման շրջանում ենք մենք, որին կհաջորդի գործողությունների պլանը…

Փողոցի քաղաքականացումը փաստ է, ու Շարժման օրակարգում պիտի ձևակերպվեն քաղաքական խնդիրներ… Հայաստանն իր այսօրով քաղաքական լուծումների կարիք ունի, ու սրանից չես փախչի… Շարժումը քամի չի կարող անել, չի կարելի թույլ տալ, որ որևէ մեխանիզմով ջրեն Շարժումը… Ահա ձեզ և իմ զրույցների բովանդակությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր ճանապարհները պիտի խաչվեին մի օր…

Վանոյի ներկայությունը մթնոլորտ է, միջավայր է: Որ ինքը պարզապես քայլի փողոցում: Լինի, նստի, զրուցի, ժպտա: Որ իմանաս, որ էսինչ սրճարանում կարող ես հանդիպել ու հետո մեկին պատմել՝ գիտե՞ս, էսօր Վանոյին

Ուսուցում առանց գրատախտակի. կենտրոնում ինքնակրթությունն է

Պարզվեց` Դավիթ Բլեյանը նախօրեին ոչ միայն շշմեցրել է իր խմբի կուկուներին, այլև պարտեզից անցել դպրոց ու խանգարել… ոչ ավել, ոչ պակաս, չորրորդ-հինգերորդ դասարանցիների բնականոն գործունեությունը: Խայտառակություն: Մենք զրուցեցինք, և Դավիթը

Ուրիշներին սովորեցնելու ցանկության բացակայություն

Այոˊ, այդպիսի ցանկության բացակայությամբ եմ ես ամեն օր գրում, պատմում իմ օրը, հարգելի Տիգրան Աբրահամյան, մեր Ավագ դպրոցից, որ առակներով ես խոսում վաղուց… Եղել է այդպիսի ցանկություն, երբ իմ ընկերների