Այսօրվա համար էի գրել կարծես երեկվա իմ գիրը. մինչև լույսը չբացվեց, չիմացանք մեր գլխին գիշերհանա եկածը։ Իմ հունիսյան մանկավարժական պատումի անիվն այսօր պտտվեց. ո՛չ կլսվի, ո՛չ էլ դրա պատմողը կա։ Շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին, որ իր ֆոտոշարով իմ բլոգում ներկայացնում է կրթահամալիրի ամառային դպրոցի այսօրը։

Բռնության դեմ լավագույն կոչը-քարոզը-պատգամը հայ գրականության մեջ, որ ծանոթ է ինձ, Հրանտ Մաթևոսյանի այս խոսքն է. «Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ` չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի – տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն. տղամարդու պես մի անգամ կանգնեք` թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք` ձեզ թող զոռով կոտրեն – մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»: Ամենաշատը տպավորվել եմ այս կադրերից, տեսանյութից, պատումից… Հարգում եմ համառներին… Ջուր է, էլի, ջրցան մեքենա… Մեր ոստիկաններն են, որ քաշքշում են: Գործողությունները, որ սկսվեցին հունիսի 17-ին, Ազատության հրապարակում, ընդդեմ թալանի, այս անգամ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման միջոցով, որպես «Մենք ենք տերը մեր երկրի» ինքնաբուխ ակցիա, ինձ գերեցին իրենց համառությամբ-հետևողականությամբ… Հանրահավաք, ուրախություն-հանրահավաք, նստացույց-ուրախություն-հանրահավաք, երթ… նստացույց-ուրախություն… Բիրտ ուժ, որին կարծես սպասում էին, ու որն այլևս սարսափելի չէ… Հատուկ միջոցնե՜ր… Ուրիշ ի՞նչ կարող են անել… Խաղաղ, համառ, նստած թե կանգնած, համառ-խաղաղ-հաստատակամ, ինձ ծանոթ-անծանոթ-սիրելի այս Տերերը երկրի: Ոչինչ սարսափելի չէ, առավել ևս, ոստիկանական բռնությունը, հատուկ միջոց ջրցան մեքենաները: Դուք եք տերն այս երկրի: Հալալ է:

Հա՛ կարելի է նայել-հիանալ՝ ոստիկանության ջրցան մեքենայով բռնի-անհատապես ընկերներից տարհանված տղաները ոնց են վերադառնում նստացույցի ընկերների մոտ… Որքա՜ն լույս կա, խաղաղություն, գանդիական հակաբռնության այս նստացույցի մեջ: Ինձ սիրելի է, ու մեզանում, ուզում եմ հավատալ, նոր որակ է հասունացող… Ո՛չ մի պատ սրա դեմը չի առնի… անգամ այս յաբանիները՝ ոչ ոստիկանական շորերով, որ, այո՛, մեր քաղաքացիական հասարակության մասն են: Այս հակաբռնության խաղաղ տիրական ցույցը մեզ այնքան պակասող հասարակական կարգի ձևավորողն է…

Այս ցույցով հո չպրծա՞վ… Երթի են երկրի տերերը…

Հունիսյան դպրոցի այսօրը՝ Արմինե Թոփչյանի օբյեկտիվում։ 

Դասավանդողների սեմինար-պարապմունքներ:

«Ասպետ» ռազմա-մարզական ճամբարի նախապատրաստական աշխատանքներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ քաղաք, քաղաք…

Օրվա հոգսը բավարարում է (բավ է), իհարկե, իմ օրվան, իսկ Արմինեն, Դավիթ Բլեյանը պահանջում են, որ ես հրապարակեմ-հստակեցնեմ իմ առաջիկա օրերի անելիքները… Հուլիսի 28-ին Կողբից Մեղրաձորի Այդին կոչվող ճամբարային տարածք տեղափոխվեց

Գործ է՝ անհրաժեշտության աստիճանի կարևոր, իր գրով…

Երեկ, օրվա վերջին, Եղեգիսի Արատեսից Երևան ճանպարհին նույն անփոփոխ զգացումն էր․ կարծես չեմ վերադարձել, մնացել եմ Արատեսում… մեր ավագ դպրոցի աշխատանքային հերթական ջոկատի հետ, որ կազմված էր «Մուտք կրթահամալիր» ճամբարի

Ամենախո՞ս, ամենաթափառակա՞ն, ամենահարցասե՞ր․․․ չէ՜, չէ՜ ամենաշուշոյասեր․․․

Այսպիսին է ճամփորդ Դավիթ Բլեյանը ինքն իր բնութագրմամբ։ Պրահայի Կառլովո մեստի փողոցի 6-րդ հարկի մեր կացարան-բնակարանի պաշգամբից՝ սքանչացնող տեսարան՝ Պրահան՝ Եվրոպայի ամենահին մայրաքաղաքներից մեկը, քո առաջ բացվա՜ծ․․․ Իսկ ամեն ինչ այնպիսին է,