Հեծանիվը բարդացրել է իմ, Դավթի ու Արմինեի կյանքը… Իմացե՛ք, առավոտյան պատշգամբից ինձ ճանապարհելուց հետո Դավիթը, ըստ Արմինեի, դառնում է անկառավարելի… Ցուցադրաբար կեղտոտում է ոտքերը, ծնկները քսում պատշգամբի գետնին, կեղտոտում շորերը…
Երբ հեծանիվը չկար, ես ու Դավիթն առավոտները մեկ ժամ և ավելի միասին լողանում էինք, միասին հագնվում-պատրաստվում-կարդում-երաժշտություն լսում-ճոճվում-ծաղիկներ խնամում… միասին աղբ թափում, աստիճանները հաշվելով իջնում… Դեպի Բանգլադեշ ճանապարհն էլ դառնում էր հայրենագիտական. միասին զմայլվում էինք Արարատով, կիրճով Հրազդանի, փոփոխությունները ողջունում… Դավիթը լսում էր իմ անհանգստությունները, ես պատմում էի… Սրա լուծումը ո՞րն է… Միասին կգտնենք ես, Դավիթը, Արմինեն… ու հեծանիվները։ Թող Շուշանը Վիեննայից գա, ողջ ամառ մեզ հետ է լինելու… Խելացի է մեր Շուշոն, արդարամիտ, այսպես չի թողնի՝ դիվան-բաշու կարգավիճակով թող որոշի… Իսկ մենք կարգի չենք բերել դեռ Շուշանի սենյակը… Ես հիմա, գրից հետո, երբ դեռ չեն արթնացել Դավիթն ու Արմինեն, կսկսեմ այդ գործը։
Ես, Դավիթը, Արմինեն… ու հեծանիվները
19.03.2015
0 Comments
Explore More
Բոլոր մեքենաների խցանումներից Դավիթը սարքեց մեքենաների… գերեզմանոց
Համերգը պիտի ավարտվեր ու ավարտվեց, իսկ ես առավոտյան աստիճաններով միասին իջնելիս Դավիթ Բլեյանին խոստացել էի օրվա վերջում, երբ ինքը պարտեզից կգա ու ես «գործից» (ինչպես ինքն է ընդգծված ասում), միասին
Պապի ասածը թող լինի
Կյանքն ընտրություն է, ու Դավիթ Բլեյանն ամեն օր իր ընտրությունը կատարում է, ստանում անհրաժեշտ աջակցություն ու հնարավորություն դրա համար: Ի՞նչ ճիշտ, ի՞նչ սխալ, եթե դա քո ընտրությունն է… Խումբ է
Բարեկենդանի մեծացող աշխարհը
Բուն Բարեկենդանը ես անցկացրի տանը՝ մի խումբ հարազատների հետ… Ստեփան եղբոր՝ Դավթի հորեղբոր, ով երկարատև բուժումից հետո իսկական նվեր էր մեզ, այնպես, որ արժանացավ խորովածի կրակը վառելու պատվին… Իմ հարգելի ճարտարապետ-ուսուցիչ