– Դավի՛թ ախպեր, էհե՜յ, վեր կաց, գո՜րծը մնաց…
Դավիթ Բլեյանն իր ուսուցիչ մայրիկ Արմինեի ու նրա կուկուների հետ պատրաստվում է Բջնի՝ բերդ-եկեղեցի-Հրազդանի կիրճ, Սոլակի պաղ ջրեր ճամփորդության… Ճմռում է աչքերը… Միտքն արթուն է. մենք հերթական անգամ ավարտել ենք «Սասունցի Դավթի» մաս-մաս պատումն առավոտյան պատմվող, ամեն օր Թումանյան-Աղայան-Խնկո ապերից մի բան եմ կարդում…
– Աչքերիս մեջ ձուկիկ եմ տեսնում… Համ էլ մի գայլաձուկ, որ կրիաներ է կուլ տալիս…
Շնաձուկ-գայլաձուկը շփոթում եմ, բայց երեկ ես ու Դավիթը մի ֆիլմ էինք նայում կենդանական աշխարհի մասին, մեկ էլ մի գայլաձուկ թե շնաձուկ ջրի միջից ո՜նց դուրս պրծավ, ինչպես ջրի շիթ… Այսպիսի «ձուկը» կրիա էլ կուլ կտա… Տպավորվել է մեր հերոսը…
Իսկ իր ուսումնական ճամփորդության մասին դեռ կպատմի…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Չիփսն ի՞նչ է

Բլեյան Դավիթն ու ես փնթի Սեթին էլ, մանրէ դարձած սեթիկներին էլ բոլոր միջոցներով հետապնդում ենք ամենուր, նրանց հետևից մտնում լողարան, տկլորացնում Դավթին, ցնցուղով, ավելի ուժեղ ջրի շիթով գտնում նրանց, հանում բոլոր

Արա, էս ինչքա՜ն շատ մեքենաներ են

— Արա բազուկ, վեր կաց: Էնպես մի՛ արա, որ քո տնօրեն քույրն իմ վրա խոսի: Էհե՜յ…- կանչում է մայրը՝ չարթնացող Դավթին,- ուշանում ենք… – Չէ՜, ես «արա» չե՜մ, «արան» դո՛ւ

Ցնծություն: Տոն: Փառաբանում Բարձրյալի…

Ի՜նչ ասեմ, հալա՜լ է, ախպե՛ր՝ իմ հարյուր տարվա ընկեր Գևորգ Հակոբյանի թե Դավթի մեկ տարվա ընկեր Օթարիկի բերանից թռած… Ուրախ եմ, որ mskh.am-ի խմբագիր, հասարակագետ Աղասի Մարգարյանի նորամուտի առաջին խոստումը