Թուրքիայի՝ թուրքական հասարակության, թուրքական պետականության կենսունակությունը նոր դրսևորում ունեցավ Թուրքիայի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում: Թուրքիայի՝ 13 տարի իշխող Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրեց միայնակ կառավարություն ձևավորելու իրավունքը: Թուրք հասարակության զարգացման մակարդակը պահանջեց բազամակուսակցության նոր մակարդակ՝ կոալիցիոն կառավարության և արդար-բարդ ընտրություններով հասավ դրան: Թուրք ժողովրդին 13 տարի բարգավաճում և ապահովություն բերած, թուրքերի ճնշող մասի վստահությունը վայելող Էրդողանն ու իր կուսակցությունը ստիպված եղան ընդունել քաղաքական նոր իրավիճակի գերակայությունը ընտրություններով… Սա եմ ես անվանում արդարություն և զարգացում, որպես հասարակություն՝ բացվող-շատացող, որպես պետություն՝ հանրապետական-աշխարհիկ-հզոր…

Մեզանում, Հայաստանում՝ Արտաշատ, Աբովյան, Ալավերդի քաղաքներում, 32  համայնքներում ընտրություններ էին: Նշված համայնքներից 18-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 12-ում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: «Տեղական» վերածննդի, կալվածքների վերահսկման իրավունքի ձևակերպման պրոցեդուրաներ… ինչպես բուհերում, համալսարաններում, քոլեջներում, դպրոցներում… Մեկ բառով՝ անշարժություն… Մեզանում հաստատվող-չնահանջող անշարժությունը  հաղթանա՞կ է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գարունն այս անգամ ձմռանը եկավ

Մեր աշխարհում, մեր կրթական պարտեզում, մեր Էջմիածնում, մեր հոգիներում, որ թևածում է հիմա իմ-ձեր եղբայր Սեյրան Ավագյանի այս ավետիսը. գարո՜ւն է… Իմ շատ սիրելի ու հարգելի յուրաքանչյուր սեբաստացի, հետաքրքիր բան է էս կյանք

Զարմացնելը թողեք, հարգելի քաղաքապետարան

Տոնական հրապարակային համերգի մոնիտորինգ միշտ եմ անում, այս անգամ՝ ևս… Բովանդակազուկ համերգ. սա ամեն ինչ է, բայց երաժշտություն չէ, այս «համերգ» կոչվածի ողջ ընթացքում ես կանչում եմ՝ «մամա ջան»… Լույսեր, գույներ,

Իմ առաջարկածն ամառային է, թեթև, ուղղված միայն մարդուն

Մնաց կիրակնօրյա ընթերցարանի իմ առաջարկը: Քանի որ mskh.am-ում արդեն,  որպես կիրակնօրյա ընթերցարան-տեսադարան, mskhfilm-ը հրապարակել է իր կիրակնօրյա նյութը` «Դեպի անկախություն», Նունե Մովսիսյանն էլ «Հոգևոր հարաբերությունների կարգ», իմ առաջարկածը, վերնագրերից երևում է,