Հասմիկ Ղազարյանի ուսումնական ամառվա հուլիս-օգոստոսին ուղղված առաջարկը իմ փոստում, Կարինե Պետրոսյանի հրապարակած ճամբարական շաբաթվա օրացույցըՆունե Մովսիսյանի՝ հայոց լեզվի քննությունների վերլուծությունը… Ամառային դպրոցի՝ իմ փոստում ավելացող առաջարկները վկայում են թեժ ուսումնական ամառ 2015-ի մասին: Եվ դա լավ է: Վիկա Մարկոսյանի բլոգի «Միասնական»հրապարակումը որպես սառը ջրի շիթ ընդունեցի, օխա՜շ… Չէ, 19-ը բալը չէ, այլ քննություն պարտադրվածին Վիկայի այսպիսի ընդառաջը… Բանգլադեշի այս աղջնակը, որ 4 տարեկանում իմ ծնկին նստած՝ այսպիսի խրոխտ անհատականություն էր, 13 տարի իմ, մեր աչքի առաջ ապրել-գործել է, գրել, առաջնորդել… Մեդիայում ամենահայտնի, կարդացված, ընթերցվող պատանիներից է, ամենասովորական (լավ իմաստով) ընտանիքի զավակ… Ինչո՞ւ պիտի դեռ հաստատեր իր իրավունքը. կյանքով արել է, ու հիմա էլ՝ ինչ-որ մի թեստո՞վ… Ինչո՞ւ պիտի մի քանի համալսարաններ չխլխլեին մեր, Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ դիմած իմ Վիկային, որի եռամյա ուսուցումը Ավագ դպրոց-վարժարանում բաց մասնագիտական քննություն էրամենօրյա

Օրագրի ընթերցողը հենց Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում ինձ հարցնում է… պոլիտեխնիկի ռեկտորի ընտրությունների մասին… Ես դեռ չգիտեմ, որ քիչ հետո քիչ այն կողմ հանդիպելու եմ իմ հարյուր տարվա գործընկերոջը Շարժման օրերից՝ Հովհաննես Թոքմաջյանին՝ պետական ճարտարագիտության համալսարանի (ազգային պոլիտեխնիկական համալսարան կամ պոլիտեխնիկ) ռեկտորի պաշտոնակատարին, ումտեսանյութ-հարցազրույցն այդքա՜ն ոգևորել է իմ զրուցակցին:

Աշոտ Մանուչարյանի հոր՝ Տերյանի անվան թիվ 60 դպրոցի՝ երկար տարիների տնօրենի, մեր՝ երեք Աշոտներիս մանկավարժական-քաղաքական գործունեության քննադատի ու պաշտպանի հոգեհանգիստը եկեղեցում սպասված-մարդաշատ է… Եվ բնական է, որ մարդիկ են այցելել բազում, ովքեր վաղուց միմյանց չեն հանդիպել… Դեմոկրատական հարթակ է եկեղեցու մեծ բակը՝ փոփոխվող խմբեր կազմելու՝ ամենատարբեր, այդ թվում՝ պոլիտեխնիկի հարցը քննարկելու համար, Հովհաննես Թոքմաջյանից հավելյալ տեղեկություններ ճշտելու համար

Հարթակում կա մի դիրք, որը սքանչելի դիտարան է Մասիսի համար. քչերը գիտեն, ու ես չեմ զլանում զրուցակիցներիս այդ դիտարան ուղղորդելուց…

Վերջին երեք տարում երեք անհատ՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյան, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի  նախկին ռեկտոր Արա Ավետիսյան, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյան, անշուշտ տարբեր, բայց ուժեղ անհատականություններ, դոկտորներ-պրոֆեսորներ, կենսագրությամբ մարդիկ, չեն տեղավորվում ռեկտորի համար վերապահված հնազանդ-կամակատարի շրջանակում… Եվ երեք դեպքն էլ ցույց է տալիս, որ համալսարաններ դարձած մեր երեկվա բուհերն ավելի կախված են կառավարությունից, և՛ վարչական, և՛ տնտեսական առումներով, ակադեմիական ինքնավարությամբ՝ նկատելի սահմանափակ, քան տարիներ առաջ, 1990-95 թթ-ին, քան… Ամեն օր… Հաստատության կառավարման ձևական խորհուրդներ, դատապարտված-կանխորոշված ընտրություններ… Թոքմաջյան Հովիկին՝ իմ հին ու լավ բարեկամին, հաջողություն եմ ցանկանում, չգիտեմ՝ ինչով կարող եմ օգնել, խորապես ցավում եմ մեր համալսարանների այսօրվա վիճակի համար: Ուզում եմ կրկնել, որ Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԿԲՏ) նախարարական գագաթաժողովի նիստը օրեր առաջ՝ մայիսի 15-ին կայացավ Երևանում, ուրիշներին, այլոց ուղղված և նրանց ցուցադրելու արտաքին ակցիա չէ, այլ պիտի լիներ մեր՝ բարձրագույն համալսարանական կրթություն տվող համալսարանների խարտիա, որին մենք անդամագրվել ենք ներքին պահանջով ու գիտակցմամբ: Ի՞նչ երկարացնեմ, խարտիայի հռչակագիրն իմ ընթերցարանում է:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քաղաքացիությունը կորցնելու ճանապարհի՞ն

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում… Այս նյութն էի կարդում ուշ երեկոյան, երբ ինձ զանգեց զինծառայող, 2013-ի կրթահամալիրի շրջանավարտ մեր Վիտալի Գրիգորյանը… Մոբիլ կապը, ա՜յ, հենց սրա

Մեռելոցից՝ կենդանություն…

Մեր ամեն օր չորս տարեկան դարձող Դավթի հումորը, անցումները հիացնում են… — Մենք պատրաստ ենք, գնացինք, Դավիթ Բլեյան, դու մնացիր տանը մենակ, տեսնեմ՝ ի՞նչ ես անելու… — Ճաշ եմ եփելու,

Ինքնավստահության բերած արմանք-զարմանքը

«Ա՜յ քեզ զարմանալի մարդ…»,- այսպես է ավարտում`ճիչով, մտքից թռած խոսքով, իններորդ դասարանցի Նորայր Ասատրյանը «Գրապտույտում» իր վերլուծությունը Մխիթար Սեբաստացու մասին. Սեբաստացին հիացրել է Նորայրին: Այսպիսի հիացման-ճանաչման մանկավարժական կոնկրետ ներդրումներ է ունեցել