Դավիթ Բլեյանի համար խոստացված նոր՝ շղթայով ու երկանիվ հեծանիվը պարտեզում է, տուն չի հասել… Դավիթն իրիկունը հաշվում է իր հեծանիվները՝ կարմիրը, որ տանն է՝ երեք անիվով ու խցով, դեղինը, որ պարտեզում է միշտ, կապույտը՝ նորը… Ու հանկարծ, իր կապույտ-նոր հեծանիվն է պահանջում.
– Հենց հիմա գնա՛ բեր, ինչո՞ւ եք թողել պարտեզում, – պահանջում է մայրիկից:
Արդար լինենք, Արմինե մայրիկն է վրիպել, չի կարևորել.
– Դե լավ, ի՞նչ վռազ է… Չփախավ:
Չարացած է իմ հեծանվի վրա ու մուռը Դավթի հեծանվից է հանել… կամ էլ ուշքն ու միտքն իր ավտոպարապմունքներն են… Օրեր է հաշվում, թե երբ է նստելու իր մեքենան… Փոխանակ իր բաց կապույտ հեծանվով միանար մեզ՝ երեք դառնայինք, մի անգամ չի մոտեցել իր անունով Ամերիկայից հասած թառլան ձիուն, որ երեկ մոլորվածի պես հասել էր «Սեբաստիա» համերգասրահ՝ ընդհանուր սեմինար-պարապմունքին, սրճարանում միայնակ-մոլոր սպասում էր… Ո՞ւմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչպես Դավիթ Բլեյանը «ձնծաղիկ» դարձավ…

Այս շաբաթ, օրագրի ընթերցողի մոտ չգիտեմ, ինձ մոտ շաբաթվա օրերը խառնված էին. այսօր էլ վատ եմ պատկերացնում, որ օրն ուրբաթ է, վաղը՝ շաբաթ… Ի՞նչ օր է կիրակին… Ինչո՞ւ է այսպես…

Մեծերի խմբում

Դավիթ Բլեյանին կանչում եմ իրիկունը, տանը. — Արի, արի, նոր գործիքներդ ցույց տուր, մայրիկի հետ էս ի՜նչ լավ բաներ եք առել… Տեսնեմ՝ ի՞նչ եք անելու… Դավիթն իր մեքենաների հետ է,

Մենք էլ Դավթից ենք գոհ և՛ տանը, և՛ դրսում

Դավիթ Բլեյանը, ինչպես հունիսի ցոգոլը Երևանում՝ թթի, բալի, ելակի, կեռասի, ծիրանի տեսքով, շուտ է հասունանում… – Արևով լցվում, հասունանում, համովանում է ցոգոլը, դառնում համեղ միրգ, ու ես ուտում եմ: Միրգ