Շողիկ Պողոսյան
Անահիտ Եղյան

Նախագիծ 1. Դաշտային բույսերի ներմուծումը քաղաք

Առաջարկում ենք «Բարձունքի հաղթահարում» նախագծի իրագործումից սկսած մեկնարկել այս նախագիծը։ Նախագծին կարող են մասնակցել սովորող, դասավանդող, ծնող, հանրության ցանկացած անդամ։

Նախագծի նպատակը.

  1. Ճամփորդությունների և հանգստի ժամանակ Հայաստանի տարբեր մարզերից և գյուղերից հավաքել ամնատարբեր դաշտային ծաղիկների`կակաչի,երիցուկի (рамашка), և այլ դաշտային ու լեռնային բույսերի սերմեր:
  2. Տեղում գրանցել այդ բույսի ճիշտ նկարագիրը
  3. Լուսանկարել բույսը
  4. Համացանցից գտնել տվյալ բույսի անունը
  5. Ձեռք բերված բույսերի սերմերը ներկայացնել ջերմոց-լաբորատորիա՝ ուսումնասիրելու և հետագայում դպրոցների լանջային մասերում ցանելու համար: Ցանել նաև նարդոսի (лаванда) ձեռքի տակ ունեցած սերմերը:
  6. Ցանել, ջրել խնամել ապահովելով դաշտային ծաղիկների՝ կակաչների, երիցուկների, լավանդայի  և այլ ծաղիկների հոսքը կրթահամալիրի բոլոր տարածքներում

Արդյունքում։ Անապատ հիշեցնող տարածքները կվերածվեն ծաղկող լանջերի և, քանի որ սերմերը կլինեն տարբեր, կծաղկեն տարբեր ժամանակահատվածներում։

Իսկ թե ինչպես ընտրել սերմերը, կուղարկենք դասվանդողների էլեկտրոնային հասցեներին, նրանք էլ կփոխանցեն սովորողներին։

Նախագիծ 2. Հայաստանի դեղաբույսերը

Առաջարկում ենք «Բարձունքի հաղթահարում» նախագծի իրագործումից սկսած մեկնարկել այս նախագիծը։ Նախագծին կարող են մասնակցել սովորող, դասավանդող, ծնող, հանրության ցանկացած անդամ։

Նախագծի նպատակը.

  1. Ճամփորդությունների և հանգստի ժամանակ Հայաստանի տարբեր մարզերից և գյուղերից հավաքել ամենատարբեր դեղաբույսեր և նրանց սերմերը:
  2. Համացանցից և «Հայաստանի դեղաբույսեր» գրքերից գտնել տվյալ բույսի անունը և արտաքին նկարագիրը։
  3. Գտնել և դուրս բերել պատրաստվող դեղամիջոցի բաղադրատոմսերը չափաբաժիններով: Ձեռք բերված բույսերի սերմերը ներկայացնել ջերմոց-լաբորատորիա՝ ուսումնասիրելու և հետագայում դպրոցների լանջային մասերում ցանելու համար։
  4. Մաքրել, չորացնել, դնել պահպանման: Ներառել տեխնոլոգիական տարբեր խմբերի՝ էկոլոգիապես մաքուր և հետաքրքիր տարաների պատրաստման գործում։ Դեղաբույսերը տեղավորել այդ տարաների մեջ՝ նշելով տվյալ դեղաբույսի անունը, օգտագոործման եղանակները տարբեր հիվանդությունների ժամանակ (անպայման ընդգծելով հակաացուցումները, եթե կան), հավաքողի դասարանն ու անունը և հասցե՝ ավելի ծավալուն իֆորմացիա ստանալու  համար:
  5. Ձևավորել խմբեր, ներառել ակումբներ, անհատներ ճիշտ ու գրագետ գովազդելու համար։
  6. Կայքում պարբերաբար տեղադրել նյութեր ձեռք բերված տեղեկություններով և կազմակերպել առցանց վաճառք:
  7. Կազմակերպել ցուցադրություն-վաճառք նաև «Գարդենիա» ծաղկի սրահում։

Արդյունքում.

  1. Կրթահամալիրի նախապես ընտրված հողատարածքներում կաճեն ու կբազմանան մի շարք բուժիչ դեղաբույսեր:
  2. Սովորողներն ու դասավանդողները ձեռք կբերեն նոր գիտելիքներ,տեխնոլոգիական հմտություններ և իմացություն Հայաստանի դեղաբույսերի օգտակարության, կարևորության և օգտագործման մասին:
  3. կառնչվեն փոքրիկ բիզնեսի հետ,կունենան իրենց մասնակի դերակատարումը ուսումնական բիզնեսի հիմնադրման գործում:
  4. Օգտվելով համացանցից և գրքերից վերցված տեղեկություններից՝ կպատրաստեն դեղամիջոցներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Համագործակցություն՝ կրթության ոլորտի բարելավման, գնահատման նոր գործիքների մշակման հարցերում

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար պարոն Արմեն Փաշայանին

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի՝ կրթության ոլորտին վերաբերող առաջարկություններ

Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի՝ կրթության ոլորտին վերաբերող մեր առաջարկությունները։ Սրանք մի մասով հիմնավորվում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումում հեղինակային կրթական ծրագրերով, ՀՀ ԿԳՆ հետ պետական աջակցության պայմանագրով

«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծը՝ քաղաքային ծրագիր

Հունիսի 19-ի օրագրի հավելվածը։ Երևանում 20-րդ դարի 70-80-ականներին կառուցված բնակելի արվարձանների սահմանափակ տարածքում՝ թաղամասում, տեղավորել են մի քանի ուսումնական հաստատություններ՝ նախադպրոցական և հանրակրթական: Յուրաքանչյուր հաստատությանը (դպրոց, մանկապարտեզ), շենքից բացի, տրամադրվել