Մարկոսյան Թադևոս

Այս նախագիծն ստեղծվել է ամռանը երեխաներին օգտակար կերպով զբաղեցնելու նպատակով:
Նախագծի միջավայրը` աստղացուցարան, «Ռոբոտիքս» խաղասրահ, շախմատի խաղասրահ, ծրագրավորողների խումբ։

Աստղացուցարանը կներառի տիեզերքի մասին ֆիլմեր և լրացուցիչ տեղեկություններ: Այս աշխատանքի շարունակությունը կարող են լինել նաև աստղադիտակով դիտումները կրթահամալիրում և քաղաքի դիտման համար հարմար այլ դիտակետերում:

Ռոբոտիքս խաղասրահը ներառում է ռոբոտների հետ խաղային զբաղմունք: Շնորհիվ դրա մենք կստեղծենք ռոբոտների հետ աշխատելու մակարդակ և հետագայում կկարողանանք լիարժեք մասնակցել Ռոբոտների մրցույթներին (խոսքը վերաբերում է նրան, որ սովորողներն իրենք կլուծեն մրցույթներում առաջարկվող տարբեր խնդիրները, այլ ոչ թե դասատուն կլուծի, իսկ իրենք կներկայացնեն):

Շախմատի խաղասրահը ներառում է ոչ միայն խաղեր, այլ նաև տարբեր իրավիճակում հետաքրքիր լուծումների առաջարկ, որի շնորհիվ կզարգանա մարդու տրամաբանությունը և նոր լուծումներ փնտրելու կարողությունը: Հետագայում խաղասրահի մասնակիցները կմասնակցեն ոչ միայն կրթահամալիրում, այլ նաև քաղաքի ուրիշ տեղերում կազմակերպվող մրցույթներին: Կարող են նաև իրենք կազմակերպել մրցույթներ հանրային վայրերում (զբոսայգիներ):

Ծրագրավորողների խմբի մասնակիցները ոչ միայն կսովորեն նոր, հետաքրքրաշարժ ծրագրեր, այլ նաև կպահպանեն, կվերականգնեն, կզարգացնեն իրենց գիտելիքները այդ ոլորտում: Բայցի այդ ծրագրավորողների խմբում կզբաղվեն նաև ինտելեկտուալ և ծրագրավորման խաղերով:

Աշխատանքի կազմակերպումը տրվում է սովորողներին, իհարկե մասնագետների ղեկավարությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անահիտը դիմում է

Բարև Ձեզ պարոն Բլեյան: Ներեցեք կրկին Ձեզ գրելու համար, պարզապես այսօր «ԿԵՆՏՐՈՆ» հեռւստատեսությամբ լսում էի «ՔՈ ՍԽԱԼԸ» հաղորդման ընթացքում’ Ձեր և պարոն Մակիչյանի զրույցը, և երկմտանքի առաջ եմ հիմա:

Կարևոր է ծնողների պահանջկոտությունը, նրանց պահանջների կոնկրետությունը, հետևողականությունը և աջակցությունը

Հարգարժան տիար Բլեյան, Ես և ամուսինս ապշած ենք, թե ինչպիսի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեցիք իմ բողոքին, որի համար անչափ զգացված ենք և շնորհակալ։ Ի սրտե Ձեզ աշխարհի բարիքն ենք մաղթում։ Իբրև

Մանկավարժական միջազգային ճամբարի մասնակցի հաշվետվություն

Հարգելի տիար Բլեյան, Շեքվեթելիում կայացած մանկավարժական աշխատողների միջազգային ճամբարի մասնակիցներն այսօր գիշեր վերադարձել են Երևան։ Տեղանքում համացանցի բացակայության պատճառով անհնար էր տեղում լուսաբանելը, այդ իսկ պատճառով գրում եմ հիմա։ Յոթ