Մեդիա կենտրոնում թողնելով աշխատասեր-անդադրում Գևորգ Հակոբյանին ու Սուսան Մարկոսյանին՝ ես հեծյալ վարգեցի ժամը 19.23: Ուղիղ մեկ ժամ տևեց իմ վերադարձը կրթական կենտրոնից աշխարհագրական կենտրոն. ես ճանաչեցի իմ ամենօրյա ճանապարհը՝ իր բազում թակարդներով… Ընտրեցի ճանապարհից ձախ արտերի-այգիների ուղղությունն ու ընկա մոծակների ձեռքը… Հիշեցի Թումանյան Հովհաննեսի բողոքը՝ ոնց են փչացնում իրենց չնչին գոյությամբ այս մանրագույն էակները… Не бывать! Ես վճռական փոխեցի ուղին ավտոկայանի մոտ… Իմ ճանապարհն է… Դժվարը հանդերձանքն է… Ես պիտի ունենամ երկու հանդերձապահարան, կամ Թոփչյան Արմինեն շուտ ոտի կանգնի, գա, տեսնենք՝ հնարավո՞ր է հեծյալի-տնօրենի-նշանավոր Աշոտ Բլեյանի մի արդուզարդ գտնել… Խնդիր է, կլուծենք… Ես այլևս հեծյալ եմ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր նախագիծ մեր հայտնի-կարգին Արեգի հետ

Մեր տանը մեծ աշխուժությամբ-գոհունակությամբ ընդունեցին armtab-ի՝ հայկական պլանշետի նոր մոդելի User Guide-ը… Դավիթն իր «Թուր կեծակին» չէր գործածում, իսկ այս նոր մոդելով սկսեց խաղալ: Գիտեք, մանկավարժական լաբորատորիայի մշակած կարգով, Անահիտ

Սեբաստացու գործատու հուլիսին ասենք` բարով եկար…

Հուլիսի 1-ին երկարատև-անկողնային-անկասելի, մաշող, կյանք դարձած հիվանդության մաքառումից հետո մեռավ-քնեց, հանգստացա՞վ Թաթոս Բլեյանը՝ իմ Էդվարդ ավագ եղբոր ավագ որդին, Արամ Բլեյանի հայրն ու Էդվարդիկի պապը, Արթուր և Պետրոս (Յուրա) Բլեյանների եղբայրը…

Բասուտա-Խուստուփ-Ծավի՝ հավեսի աշխարհով

Շուշան Բլեյանի ծննդյան քսանամյակն առիթ դարձավ տպավորիչ լողի-հարազատության օր Սևանի ափին անցկացնելու համար, իմ ծննդյան օրը՝ անմոռանալի Արագածը կրթական շքերթով գրոհելու համար, Ուսուցչի օրն առիթ-նվեր-ներդրում դարձավ (շեն մնա մեր արհմիութենականը)