Մենք շարունակ հեծանվային նոր երթուղիներ ենք քննարկում-մշակում. Դավիթը միշտ գործնական է՝ գործողության մարդ, ու հիմա.
– Ուզում եմ այգով հեծանվով իջնենք, հետո՝ մետրոյով…
Հետո, այո, «Գործարանային» կայարանից դեպի Արևիկենց-Տաթևիկենց տուն, իսկական հեծանվի ճանապարհ է… Տեսնես մետրոյում ինչպե՞ս կնայեն իմ ու Դավթի հեծանիվներին: Հաղթանակի այգու բարձունքից,  իմ քույր Էդիտայենց տանից մինչև մեր տուն Ազատության պողոտայով. ի՜նչ հեծանվային երթուղի է… Էդիտը, իր Գոռն ու Սերժն էլ թե միանան, սեբաստացիական երթ կդառնա:

Ինչո՞ւ կասկադը նախատեսված չէ հեծանվային վայրէջքի համար…

– Մի՛ շտապիր, – ասում եմ ես Դավթին.- արի չշտապենք, սկսենք քեզ երկանիվ, նոր, հարմար հեծանիվ փնտրելուց…

Ես սափրվում եմ ամեն օր առավոտյան էլեկտրական սափրիչով, ու Դավթին սրա հետ կապված ամեն ինչ, հետաքրքրում է՝ մեքենան ինչպես է աշխատում, ինչու ամեն օր, ինչու իր երեսին մազեր չեն գալիս, ինչ կլինի, եթե սափրիչն իր թուշիկն էլ սիրի… Սիրում է. ես քանդում եմ մեքենան, մաքրում, քանդում-բացատրում-հավաքում… անշտապ-կարևոր-խրախուսական-ճանաչողական…
– Ինչո՞ւ ելակը պոչ ունի…
– Մազերի արմատներն եմ ուզում տեսնեմ հիմա… Որ չսափրես, երեսդ կծածկի, կդառնաս ոզնի՞… Ոզնի հայրիկ,- ծիծաղում է…
– Ոզնուն ո՞վ է խուզում… Ինչո՞ւ չեն խուզում…

Դավիթը Շուշանի սենյակ-պատշգամբից ուսումնասիրում է դուրսը՝ հորդառատ անձրևով, թրջվող մարդկանցով ու թաց մեքենաներով, ջրառատ փողոցներով.
– Ինչո՞ւ են անձրևները վերևից ներքև թափվում…
– Ի՞նչ ես ասում, եղբայր անձրև… Հայրիկ, եղբայր՝ ախպե՞ր, թե՞ ապեր…

Ես իմ օրագրում շարունակ հաստատում եմ պնդումը, որ առաջին կրթիչը Դավթի ընտանիքն է՝ ես ու Արմինեն՝ մայրենիի, երաժշտության, հայրենագիտության… նաև թվաբանության… երկրագործության 1-ին ուսուցիչները… Իհարկե, նաև բնավորության, մարդասիրության…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես եմ՝ քո անմահությունը

 Անմահությունը։ Ես եմ։ Ամպերը՝ երկնքում, աստղերը` ամպերի վրա, իսկ լուսինը՝ աստղերի գրկում։ Արփի Սահակյան Կրթահամալիրի Քոլեջի «Նախադպրոցականի դաստիարակ» մասնագիտությամբ այս տարվա շրջանավարտ Աննա Պետրոսյանի հետ ավելի ու ավելի հետաքրքիր է.

Ձյուն մաքրող մեքենա ունե՞մ

– Ձյուն մաքրող մեքենա ունե՞մ, ունե˜մ,- իր նոր մեքենաները, որ այսօր մայրիկն է նվիրել, ցուցադրում է Դավիթը:- Շտապ օգնության մեքենա ունե՞մ, ունե˜մ… Էդ ոչինչ, բայց որ անցավ ավտոսրահի մեքենաների˜ն… – Ինքնաթափ

Շարքով, առնական, կիրթ, խոստումնալից, ինչպես մեր մեկնարկին…

Երբ համակարգը բաց է, աշխատողի՝ սիրելի Գայանե Առաքելյանի, Նարինե Պետրոսյանի, թե Անահիտ Բեկյանի ազատման, աշխատողի՝ Աղասի Մարգարյանի, Բաբկեն Փաշինյանի, թե Սամսոն Բուլղադարյանի… աշխատանքի ընդունման ողջ ընթացքը՝ թափանցիկ, բաց, իրավական-հիմնավորված, թե՛ ազատվող-ընդունվողի, թե՛