Առաջնահերթ է դառնում դպրոցներում լողափերի կազմակերպումը, դրան անհրաժեշտ բոլոր պիտույքների նորոգումը, պակասող գույքի ձեռքբերումը: Նույնը վերաբերում է նաև բացօթյա դպրոցներին, խաղահրապարակներին: Մայիսի 9-ի գրում անդրադարձել եմ այս հարցին հիմա քչախոս լինելու համար: Կրթահամալիրի գնումների ծառայությունն օպերատիվ կարձագանքի հիմնավորված հայտերին:

Անհրաժեշտ է նաև սկսել ու ավարտել բացօթյա պարապմունքների, հունիսյան ճամբարի գործունեության հետ կապված շինբարելավման, բարեկարգման աշխատանքները: Դուք կստանաք օպերատիվ աջակցություն:

Սովորողները, ծնողները պիտի ակտիվ ներգրավված լինեն նշված աշխատանքներում: Հունիսի 1-ը ոչ միայն մեկնարկ է, այլև ստուգատես՝ մեր պատրաստվածության:
Սկսեցինք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սուրհանդակ բոլոր կարգի սեբաստացիներին․․․

Պայմանավորվենք. մրսել ձմռան ողջ շրջանում, համարենք վաղվանից սկսվող, չի կարելի. տանը, թե դպրոցում, գաղջ օդում երկար թողնել մեզ չի կարելի. կրթահամալիրում մեր տանն ենք ու չենք կարող որպես տնեցի չգործել.

Տեսանելի-լսելի-ընկալելի դարձնենք մեր ուսումնական աշխատանքը

Կարդացեք, փոխանցեք մյուսներին, տարածեք։ Սեբաստացիներ բոլոր տարիքների, սեբաստացիական հունվարն ավարտվում է՝ իր ուսումնական-ստուգատեսային ճամբարներով։ Փետրվարի 1-ը, 2-ը այդ շրջանի ամփոփման, նախագծային ուսուցման արդյունքների, ուրախության, հավեսի ներկայացման օրեր են կրթահամալիրում ու

Կիրակնօրյա սուրհանդակներ

Երեկ՝ օգոստոսի 27-ին, փաստեցի, որ ինձ անհայտ մարդ գեղարվեստի դպրոցի պահակ Ավետիկ Գալստյանի ներկայությամբ ծխում էր կրթական օբյեկտում: Այսօր գեղարվեստի դպրոցի սանհանգույցում՝ նստակոնքի մեջ ես նորից տեսա ծխախոտի մնացորդներ: Ավելի