Գեորգևյան ժապավենը հիմնել է Եկատերինա Բ-ն 1769 թվականին ռուս-թուրքական հերթական պատերազմի ժամանակ խրախուսելու համար հավատարմությունը, քաջությունը և խելամտությունը, որոնք դրսևորվում էին խիզախ արարքներում կամ իմաստուն խորհուրդներում, ի բարօրություն Ռուսական կայսրության: Ժապավենը լրացվում էր «Հանուն ծառայության և խիզախության» նշանաբանով և սպիտակ հավասարակողմ խաչով կամ քառաթև ոսկե աստղով:

Օգտագործվել է նաև Սպիտակ բանակներում քաղաքացիական պատերազմի ժամանակ:
1942 թվականին ԽՍՀՄ-ում հիմնվել է գվարդիական ժապավենը, որն օգտագործվել է ծովային գվարդիայում: 1943-ին գործածության մեջ է մտել Փառքի շքանշանի ժապավենը, որն օգտագործվում էր Փառքի շքանշանի շերտաձողիկի և Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի մեդալի ձևավորման ժամանակ:
2005 թվականին ՌԴ-ում, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնակատարության ժամանակ սկսվեց հասարակական ակցիա, որի ժամանակ բաժանվող խորհրդանշական ժապավենները ռուսաստանյան ԶԼՄ-ները անվանեցին նաև գեորգևյան:
Բոլոր տարբերակներում էլ արտաքինից նույն ժապավենն է` երեք սև և երկու նարնջագույն (դեղին) շերտեր:
Եզրակացություն` չնայած հայ ժողովուրդն իր անուրանալի բաժինն ունի արևմտյան ամբողջատիրության երկու տարատեսակների` նացիզմի և ֆաշիզմի, դեմ տարած հաղթանակում, գեորգևյան ժապավեն կրելը տուրք է արևելյան ամբողջատիրության մի տարատեսակին` խորհրդային կայսրապաշտությանը:
Աշոտ Տիգրանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

I’ve Always been And am a Signalman

This is an extract from Mr. Bleyan’s diary for the 14th of November. His greatness voter is in the center, whom the revolt government of the 2018 political generation change

SOS. անտառը օգնության է կանչում

Ահազանգում եմ՝ SOS, ու դրան համապատասխան քաղաքացիական նախաձեռնությունների եմ կոչում։ Արագ տարածվող, անկուշտ թրթուրը մոլեգնում է Հայաստանով մեկ։ Մենք՝ ուսուցիչների, սովորողների մեծ խմբով,  այդ թրթուրը տեսանք Վայոց ձորում՝ Եղեգիսի խոշորացված

Մեծ լիճ ու փոքր երկիր. ո՞նց կլինի… չի լինում, մեր հոգսերն այդպես էլ չեն պակասում

Անոնս կրթահամալիրի տնօրենի 1107-րդ գրի: Երեկ օրվա առաջին կեսին Երևանում Համլետ եղբոր ու Լանջաղբյուրում Սամվել հորաքրոջ տղայի մասին մտածումը այնքան նեղեց ինձ, անելիքս չգիտեմ… Մտածումը գործողություն չի դառնում, ու մի