Ամեն օրն է այսպես՝ լեցուն գործերի վերջում գրիչն «ընկնում» է իմ ձեռքից, ձեռքս փակվում, գրելս չի գալիս, ու ամեն առավոտ, հիմա՝ 4-5-ի արանքում «բարձրանում» է գրիչը, ափս խցկվում. գրելս գալիս է… Ճիշտ ու ճիշտ ամեն առավոտ «ձվի միջից» դուրս եկող, ճիշտ ու ճիշտ ամեն տարի շրջանն ավարտող սեբաստացու նման… Կյանքն իմ միջոցառում չէ, որ ավարտվի, ստուգատեսներ ունի, ինչպես «Ցտեսություն»-ը կամ «Ռոդարիական»-ը, բայց այդ ստուգատեսն ավարտվել-բոլորելուց հետո էլ չպրծավ… Ի՞նչ դարձավ… Կյանք դարձավ, մի նոր շրջան սկսվեց…

VikaԷս Վիկա Մարկոսյանին երբեք չեմ մոռացել, որ հիմա հիշեմ, որքան էլ այս նկարն ինձ հուզեց-հալեցրեց. այս Վիկա Մարկոսյանը միշտ էլ այսպես խելացի է եղել՝ ճշգրիտ մտքով, հետախույզի նման՝ զննող-քննող-գրանցող, իր անհատական խոսքով, որ չես շփոթի… Կրթահամալիրում անցկացրած 13 տարիներն (ինքն է հաշվել) ընդամենն ինքնադրսևորման շրջան են եղել իմ սքանչելի ընկերուհի Վիկա Մարկոսյանի համար, որից ինքը փայլուն է օգտվել… Ինչպես մեր Գեղարվեստի ավագում 3-ամյա շրջանն ավարտող Արթուր Շահվերդյանի համար, որ հիմնական դպրոցի տարիներից հետո, ինքը թող պատմի՝ ինչպես հայտնվեց Գեղարվեստի ավագում և երեք տարում, տեսե՜ք-տեսեք՝ ի՜նչ շրջան է ավարտում, ինչպիսի՜ վստահ մեկնարկի համար…

Երեկ օրվա միջում, օրվա վերջում՝ 6-ի և 7-ի արանքում, գծանկարի արվեստանոցում ղեկավար Գագիկ Չարչյանի հետ երկար-անշտապ Արթուրի անցած շրջանից էինք խոսում՝ ոտներիս տակ դասավորած-պատերին դրած նկարներն աչքներիս առաջ… Ինքնադրսևորվելը ո՜նց է լինում… Այ, այսպես։ Ես անհամբեր եմ, հուզվում եմ հիմա՝ Արթուր Շահվերդյանի անհատական ցուցադրությանը մասնակցելու մոտակայից… Իսկ Վիկա Մարկոսյանի այս գրիցես վերնագիրը վերցրի. նրա խոսքը կարդացեք ամբողջական. մայրենիի համուհոտն առօրյա է իր դեպքում:

 

Դե, հիմա կռահեք՝ որ կողմ եմ թեքելու իմ գիրը… Ավազանների՛… Տեսեք՝ ինչ տպավորություններ իրական-ապրված կարող էին առաջացնել դրանք: Մանկական երկաթուղում օրեր առաջ Լիլիթ Բլեյանը Սոնայի ու Սոնայի քեռի Դավթի հետ նավակ էր վարում հավաքովի, ինչպես ես հաշվեցի, (10x20x0,7) մետր չափսերով ավազանում… Իսկ ես պտտվում էի ավազանի շուրջ, պտտվում-տեղս չէի գտնում… «Սեբաստիա» մարզադաշտում անցյալ տարի չկարողացանք Առնոլդ Բլեյանի հետ այսպիսի մի գործ անել… Օրեր առաջԱրհեստագործական-քոլեջի ներքին բակում տեղադրված 4x3x1 բաքի շուրջն էինք հերթական կոնսիլիումի հավաքվել… լավ, որքա՞ն այսպես աներեխա-անջուր պիտի մնա այս ավազանը…

Եվ Կարինե Մամիկոնյանի սաների այս ռոդարիական տիտիկը Գեղարվեստի մեծ լողավազանի տախտակամածի վրա… Ախր, տեսե՞լ եք՝ ի՜նչ զզվանք է թաքցնում այդ տախտակամածը…

Իսկ Դպրոց-պարտեզում Արմինե Գյոնջյանի դասարանը վայելքի մեջ էր՝ համառորեն չօդափոխվող նախանձի առարկա ծածկած լողավազանում:

Ես հայտարարում եմ լողի շրջանի մեկնարկի մասին. Մայիսյան հավաքի նորամուտի ծրագրում կատարում եմ հավելումներ՝ ներկած-մաքրած անվտանգ լողի շրջանն սկսելուն պատրաստ Գեղարվեստի ու Արհեստագործականի ավազանները… Դպրոց-պարտեզի լողավազանում կսկսի ուսումնական պլանով նախատեսված «Հանրակրթական լողի» ստուգատեսը 6 տարեկան առաջին դասարանցիների ու չորրորդ դասարանցիների համար (բոլորի՝ կրթահամալիրի ո՛ր դպրոցում էլ որ լինեն): Այո՛, այո՛, ես որոշել եմ մինչև հունիսի մեկը կրթահամալիրի համար գնել (ձեռք բերել) հավաքովի-բաց-մեծ ժամանակակից լողավազան՝ «Սեբաստիա» մարզադաշտում (Բաբաջանյան 25) տեղադրելու համար: Լսեցի՞ք, մարդիկ, ներկայացրե՛ք գնային առաջարկ պատշաճ… կամ… Նվիրե՜ք:

Իսկ ավազանների մասին գրելու ամենաուժեղ խթանը, այնուամենայնիվ, կրթահամալիրի Ավագ դպրոցի Վահե Պապոյանի, էկոլոգների ակումբի «Էկոտուր 2015»-ին ներկայացրած նյութերն էին Երևանյան լճի, Գետառի, Հրազդանի ավազանների մասին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իրական կրթությունը կոնկրետ խնդիրների լուծում է

Կլոր սեղան-քննարկում Աշոտ Բլեյանի հետ․ տեսանյութը՝ Սյուզան Սարգսյանի։

Դպրոցը սկսվում է…

Ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցություններին ընդառաջ Ընթերցողները, եթե հիշում են «Դպրոցի դիրեկտո՞ր, թե՞ կարգադրիչ» հոդվածում («Երեկոյան Երևանի» 1987թ. հունվարի 21-ի համարում) որպես իմ մանկավարժական հավատամք ձևակերպել էի. «Լավ ուժեղ դպրոց՝ նույնն է,

Ես գետնախնձոր եմ… Դու կարո՞ղ ես տիար տնօրենին բժշկել…

Դավիթ Բլեյանն իմ սենյակային-պալատային մեկուսացման օրվա ընթացքում հրաժարվեց ինձ հետ լինելուց. — Թող ինքը գա մեր սենյակ, մայրիկ… Հենց առողջագետ Արմենը եկավ, Դավթի «ով ես դու» հարցին հասկանալի մի բացատրություն