— Դավի՛թ, լսեցի՞ր հայրիկի խոսքը. դու սովորո՞ւմ ես հայրիկից…
Հարցնում եմ ես, երբ ընտանիքով լսում ենք իմ այս հեռուստահաղորդումը:
– Չեմ ուզում,- գոռում է Դավիթը:
– Ինչպե՛ս,- ասում եմ,- Դավի՛թ, բա ո՞նց իմանաս առանց սովորելու…
– Հա՜, ուզում եմ՝ իրար հետ սովորենք, հայրի՛կ…- նետում է:
Մենք իրար հետ ենք սովորում, այլ ձև չկա: Միասին ապրում ենք, միասին սովորում, իրար հետ՝ առանց իր գործից՝ ավտոպարկից կտրվելու։ Նոր մեծ բեռնատար-քարշակ է ստացել շաբաթ օրը Մեդիակենտրոնում ապրած իր օրով ու հիմա յուրացնում է քարշակն իր հինգ փոքր մեքենաներով ու Լուսինե Մամիկոնյանի նվիրած ոստիկանական արդիական մեքենայով…
– Դավի՛թ,- հարցնում եմ,- քանի՞ մեքենա կա 1-ին շարքում… Հաշվում է…
– 18 մեքենա։
– Ուզո՞ւմ ես իմանանք՝ քանի մեքենա կա 2-րդ դարակում… Արի միասին հաշվենք…
– 15 մեքենա։
Հաշվում ենք: Հետո նորից հաշվում ենք 3-րդ դարակի մեքենաները.
– 30 մեքենա։
4-րդ դարակը գլխավոր ցուցատեղին է։ Հաշվում ենք.
– 58 մեքենա։
Դավիթը ոչ միայն հաճույքով է իր սիրելի մեքենաները հաշվում, այլև հաշվելով ներկա-բացակա է անում: Բացակա չկա, բոլորին հիշում է, բոլորը տեղում են։
– Դավի՛թ, – հարցնում եմ,- իսկ քանի՞ մեքենա ունես բոլորը միասին, չորս դարակում եղածները որ գումարես իրար…
– Արի միասին հաշվենք…- գումարումը հայտնագործում է Դավիթը։
Ու մենք կարևոր, անշտապ, ուշադիր հաշվում ենք (այո, գումարում ենք) Դավթի ցուցադրության բոլոր մեքենաները. ստացվում է 121: Կա նաև մոտոցիկլետ՝ 6:
Հաշվեցին Դավիթ Բլեյանն ու իր հայրիկը:
Մաթեմատիկական ստուգատեսին սրանով հաղորդում ենք ընտանեկան կարևորություն ու սկսում ընտանեկան խնդիրների առաջադրումն ու լուծումը… Կարելի է, չէ՞, տիար Գևորգ Հակոբյան, Զարինե Պապոյան: Զարինեն, ի դեպ, Գոհար Բալջյանի հարսանյաց հանդեսին արժանացավ թամադայի գլխավոր մրցանակին՝ լավագույն պարողի: Հարսանյաց հանդեսի մասնակիցներին ես սիրով ներկայացրի մեր հաջորդ հարսիկ սեբաստացիներին՝ Զարինեն ու Շամիրամը:
– Մայրիկ, քեզ ջրեմ, մեծանաս, հայրիկի չափ դառնաս…
Դավիթ Բլեյանն իր ցնցուղով սկսում է աշխատել՝ ջրում է սենյակային բույսերը: Պատշգամբի մեծ թաղարները ջրում-խնամում է երեկոյան: Նա տիկին Շողիկից, ջերմոց-լաբորատորիայից նվեր աջակցություն է ստացել բուսանյութերի, տնկիների, անհատական գործիքների տեսքով. «Հանրակրթական էկոտուր 2015»-ի կրտսեր մասնակից Դավիթը ոգևորված է պարտիզպանի գործունեությամբ…
Դավիթ Բլեյանը գնաց ավելի կարճ ճանապարհով. բոյկոտեց կառավարության որոշումը։ Ապրիլի 18-ի շաբաթ առավոտյան Դպրոց-պարտեզ չգնաց, ճանապարհին իր վճռով իջավ Մեդիակենտրոն։ Սրա համար չի՞ ստեղծված նաև մեդիակենտրոնը՝ որպես բոլոր տարիքների սեբաստացիների ուսումնական անհատական-խմբային աշխատանքների կենտրոն։ Իր խումբն էլ ինքնաբուխ ձևավորվեց՝ տիկին Սիրանուշով, Նառա Նիկողոսյանով, Լիլիթ Ազիզխանյանով, գեղեցկուհի Զառայով, Սուսոներով, Լուսինեով։ Գրիգոր Խաչատրյանի բացակայությունը թե բոյկոտը այսպիսով արձանագրվեց, իսկ պարտեզի իր խումբը վերադառնալու՝ մայրիկի պահանջին Դավիթը պատասխանեց.
– Այսօր շաբաթ է, շաբաթը Բ-4-ի օր չէ։
Ինչ ճիշտ է՝ ճիշտ է։
Դավիթ Բլեյանը, «Բուն» TV-ն ու Շուշանի հետ սկայպը տնօրինեցին իմ կիրակիի մեծ մասը։ Էլինա Հակոբյանի «Օպարինի կոացերվատային վարկածը և Աստվածաշնչյան ճշմարտությունը» հրապարակման առիթով նախատեսածս լրացուցիչ նյութերը չհասցրի կարդալ։ Հարգելի Էլինա և տիար Յուրա, փորձեք սովորող-ուսուցիչ ներգրավել բարձրացված հարցի քննարկման մեջ։ Դավիթն ագահ է հայտնի, շատացող մեքենաների խնդիրը պարտադրում է. կիրակին էլ դրա հնարավորությունները տալիս է…