Օրագրի 305-րդ գիրն սկսում եմ հեծանվով ուսումնական աշխատանքի եկող իմ կրտսեր գործընկերոջը՝ Հայկ Դարբինյանին ողջունելով։ Գեղարվեստի՛ ավագ դպրոց, առաջինը կրթահամալիրում կարո՞ղ եք սովորողների և դասավանդողների ողջ կազմով հայտնվել անիվների վրա… Սուրենը, Էլիզան, Հայկը, … հայտնի հեծանվորդ են, մյուսները՝ այլ անվավոր… Քիչ էր մնում՝ մոռանայի Գրիգոր Խաչատրյանին. վերև Աստված, ներքևում՝ Գրիգոր Խաչատրյան, բայց … անվավոր, ով ի դեպ, նույնքան հայտնի սուսերամարտիկ է… Ես երբեք սուսերամարտով չեմ զբաղվել, բայց մեծ հարգանքով եմ վերաբերվում սուսերամարտին։ Մեկ-երկու անգամ փորձեցինք սուսերամարտը բերել կրթահամալիր… Լավ, խանդավառ մարզչի, այս խնդիրն իր գործը համարող մարդու պակաս ունենք… Կրկին փորձե՞նք… հարցնում են ինձ: Իհարկե, իմացեք, որ հեծանվի վրա գտնվող տնօրենի աջակցություն ունեք: Ձիասպորտի մուտքին կրթահամալիր ինչ արգելք պատահի, հաղթահարելի է: Ես վճռական եմ տրամադրված: Ո՞րն է հաջորդ քայլը. գոմ ունենք, ձիեր ևս, մնում է գործի գլուխ կանգնող մեկը: Օգնեք, թող հայտնվի ձիասեր, նույնքան երեխայասեր մեկը:

 Նոր դպրոցի նախակրթարանի նոր սաները:
Լուսանկարները` Մարիամ Մարտիրոսյանի:

Հայկազ Մարգարյանի դերակատարումը կրթահամալիրի Գեղարվեստում ավելի ու ավելի նկատելի է դառնում: Մեր ավագ գործընկերը լավ պարտիզպան է, բեղուն գործում է, և մեդիայում նրա հրապարակումներն արդիական են, դրանով իսկ հետաքրքիր ու օգտակար:

«Ես կարծում եմ, որ կանանց իրավունքների համար հեծանիվն ավելի շատ բան է արել, քան մնացած բոլորը՝ միասին վերցրած: Այն կնոջը տալիս է ազատության ու անկախության զգացողություն: Ամեն անգամ սիրտս անսահման ուրախությամբ է լցվում, երբ տեսնում եմ կնոջը հեծանիվի վրա: Դա ազատ ու անկախ կնոջ կերպար է մեր երկրում»: Սա գրել է ամերիկյան կանանց իրավունքների պայքարի նշանավոր ջատագով Սյուզան Էնտոնին New York World պարբերականին տված հարցազրույցում, 1896 թվականին, Արմինե Թոփչյան: Արմինեն այս ճանապարհը վճռական անցնում է և, իհարկե, Գեղարվեստը կրտսեր դպրոցներից առաջինը կլինի անիվների վրա մինչև 2015թ. հունիսի 1-ը: Եկեք պայման կապենք, Արմինե և ընկերներ. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա մեր ավանդական հունիսմեկյան տողանին թող Գեղարվեստի կրտսերը կանգնած լինի անիվների վրա…

Նոր դպրոցի 2-րդ դասարանցիները խեցեգործարանում:
Լուսանկարները`  Անահիտ Հարությունյանի:

Ապրիլի 24-ի, 25-ի երթ եմ նախապատրաստում. այն սկսվելու է Սուրբ երրորդություն եկեղեցու հրապարակից, շարժվելու է դեպի Մուսալեռան հերոսամարտի հուշարձան… Հենց հիմա, երբ կարդում են այս տողերը, ինձ միացա՞ն Սուրենը, Էլիզան, Հայկը… Արմինե Մնացականյանի ամուսինը, որ հեծանվորդ-մարզիչ է: Հեծանվաերթն ավարտելու ենք Ադմիրալ Իսակով պողոտայի էկոակցիայով… արաբ ժողովրդին նվիրված հուշարձանի մոտ… Հայկազ Մարգարյան, օգնեք մեզ՝ առավելագույնն իմանալու հուշարձանի, Երևանյան լճի ու Մուսալեռան հուշարձանի մասին: Ավագ դպրոց-վարժարանի Վահե Պապոյանը, համոզված եմ, հենց հիմա միացավ և՛ երթին, և՛ Երևանյան լճի ուսումնասիրությանը…

Իսկ այսօրվանից սկսած, առաջիկա ամսում ինձ զբաղեցնում, ավելի ու ավելի շատ կլանում է մաթեմատիկական միամսյակը… Սովորողների մաթեմատիկական ֆլեշմոբ այսօր, ուսուցիչների ֆլեշմոբ՝ վաղը… 30 օր, ֆիզիկական միջավայրում, անիվների վրա, թե մեդիայում մենք լուծելու ենք ամենախնդիրներ՝ սկսած երկու տարեկանից… Գևորգ Հակոբյանն իր 60-ամյա իմաստնությամբ, հետազոտողի անդուլությամբ, Զարինե Պապոյանն իր հմայքով ու տարվա սեբաստուհու վճռականությամբ հենց նոր այսպիսի հայտարարություն զետեղեցին իմ գրում…

Մաթեմատիկական ֆլեշմոբ Նոր դպրոցում:
Լուսանկարները` Անահիտ Գևորգյանի:

Իմ պատումից այս երևո՞ւմ է, որ ես թարս եմ քնել, թարս եմ արթնացել՝ գիշերը ժամը երկուսին: Ահա այսպես խաղաղ-դրական երկու ժամ գրում եմ, կարդում, պատրաստվում մի թեմայի քաղաքական, որ համառորեն հետաձգում եմ՝ լավ, վաղվան թող մնա. հավեսս տեղը չէ՞, թե՞… Երբ որոշում եմ գրել, գիշերս թարսվում է. Դավիթ Բլեյանը ոտքի վրա է. չի ուզում քնել, չի ուզում՝ հեքիաթ պատմեմ, չի ուզում մայրիկի մոտ գա, ուզում է շորերը հագնի,  ինձ հետ խաղա… Իմ քունն էլ, թարսի պես, երևի ինձ սպասվող մոտակայից սկսեց ուժեղ տանել… Հայրությունը հո հաճույք չէ միայն, աշխատանք է, որ պետք է անընդհատ բարեխիղճ կատարել. համոզում եմ ինքս ինձ ու Դավթին գրկիս մեջ՝ իր ընտրությամբ նայում ենք mskh.am-ի գլխավոր էջի բնապահպանական նախագծերի, տեսանյութերի այս շարքը…

[embedplusvideo height=”150″ width=”210″ editlink=”http://bit.ly/1Hf21zZ” standard=”http://www.youtube.com/v/SoPMYW3hV1w?fs=1″ vars=”ytid=SoPMYW3hV1w&width=200&height=140&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep4950″ /]  [embedplusvideo height=”150″ width=”210″ editlink=”http://bit.ly/1Hf2lyE” standard=”http://www.youtube.com/v/ea-pk_nQyPI?fs=1″ vars=”ytid=ea-pk_nQyPI&width=200&height=140&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep5239″ /]  [embedplusvideo height=”150″ width=”210″ editlink=”http://bit.ly/1Hf2uCe” standard=”http://www.youtube.com/v/jyXw64WTHvU?fs=1″ vars=”ytid=jyXw64WTHvU&width=200&height=140&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep3889″ /]

Դավիթը զվարթ է, ես սկսում եմ կենդանանալ, ոգևորվել… Դիտեք, կհամոզվեք: Հետո Դավիթն ընտրում է Ռոդարիական ստուգատեսի կրթահամալիրի  դաստիարակների ստեղծած տեսանյութերն այս…

[embedplusvideo height=”150″ width=”210″ editlink=”http://bit.ly/1Hf3Cpe” standard=”http://www.youtube.com/v/yACV4PxWgak?fs=1″ vars=”ytid=yACV4PxWgak&width=210&height=150&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep1764″ /]  [embedplusvideo height=”150″ width=”210″ editlink=”http://bit.ly/1Hf5crl” standard=”http://www.youtube.com/v/lYYZ16D1sW0?fs=1″ vars=”ytid=lYYZ16D1sW0&width=210&height=150&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep5759″ /]  [embedplusvideo height=”150″ width=”210″ editlink=”http://bit.ly/1Hf5luO” standard=”http://www.youtube.com/v/YENbs59eNFg?fs=1″ vars=”ytid=YENbs59eNFg&width=210&height=150&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep8108″ /]

Մենք սկսում ենք բարձրաձայն քչքչալ՝ գիշերը 4-ի և 5-ի արանքում… Դե, ո՜նց կարելի է Նոր դպրոցի դաստիարակ Մարիամ Մարտիրոսյանի «Մուտք պատուհանից» տեսանյութից հետո այլ բան անել… Դավիթն էլ վերջնական թարսվում է, իսկ իմ քունը, թարսի պես, ավելի ուժեղ է տանում՝ իմ հանգչելու աստիճանի, այնքան, որ Դավիթն ինձ տանում ու իր մարմնամարզական ներքնակի վրա քնեցնում է։ Ես արթնանում եմ 7-ին մոտ՝ Արմինեի կանչից.
— Ի՞նչ ես թարսվել, Դավի՜թ, ի՞նչ եմ անելու ես ամբողջ օրը… Դասի եմ, չէ՞։ Քո համար գնալու ես պարտեզ, քո կուկուների հետ քնես։

7.00-8.30-ը թարսված Դավթի բոլոր գործողություններն առանձին պատումի նյութ են: Հիմա գլխավոր թարսությունները… Ինձ քնեցնելուց հետո Դավիթը, պարզ է, մորը հանգիստ չի տալիս, այստեղից էլ՝ առանց հայրական-տնօրինական վերահսկողության մնացած մոր-ուսուցչի արձագանքը թարսությամբ լեցուն Դավթին… Երկու ձվով ձվածեղը կերավ, նորից եկավ՝ տեսանյութը նայեց, լիցքավորվեց…
— Գնամ՝ կուկուներիս թարս պատմություններ սովորեցնեմ, տեսնեմ՝ ընկեր Մելինեն ու Կարինեն ի՞նչ են ասելու…

Իսկ ես գտա իմ այսքան ծամծմած ասելիքի բանալին… ախր, սա այսօրով ուղիղ պատմելու բան չէ… Պատմություն այն մասին, թե ինչպես ես սկսեցի իմ քաղաքական գործունեությունը 19-րդ դարի երկրորդ կեսին (Պոլսում, Ժնևում, Բեռլինում, Թիֆլիսում, Փարիզում, Տաճկահայաստանում, Մոսկվայում՝ որտե՞ղ), ինչպես դար ու կես տևող դեգերումից հետո հայտնվեցի այսօր՝ այն ժամանակում…

Միջին դպրոցի սովորողները ձևավորում են իրենց միջավայրը:
Լուսանկարները`  Մարիետ Սիմոնյանի և Շամիրամ Պողոսյանի:

 

Իսկ Դավիթ Բլեյանն այս ընթացքում հասցրեց ընկնել ու շուրթը վնասել…

Շառլ Ազնավուրն է շփոթվել, ասելիք-անելիքը չի գտնում, ուր մնաց՝ ես… Ինձ շարունակում են հետաքրքրել նրա վայրիվերումները, թարս ու շիտակը. մեծ արվեստագետը, ամենաճանաչված հայը, հատկապես Քիմ Քարդաշյանի բենեֆիսից հետո, իր տեղը, իր անելիքը չի գտնում… Ազնավուրի կարծիքով թուրքերը Հայոց ցեղասպանությունից երկու պատճառով են հրաժարվում. «Նրանք չեն կարող ընդունել այդ փաստը, քանի որ նրանց մոտ ամենագլխավոր բառը «պատիվն» է, և դա կարելի է հասկանալ: Սակայն, ևս մեկ պատճառ կա՝ մարդիկ չափազանց հարստացել են այն ամենի վրա, ինչը հայերին է պատկանել»:

Ազնավուրը հիշեցնում է  նաև հարցման մասին, որն անցկացվել է Հոլոքոսթի հուշահամալիրի խնդրանքով: Համաձայն դրա՝ 18-26 տարեկան թուրք երիտասարդության մոտ 33 տոկոսը դրական է վերաբերվում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ո՞ւր ենք շտապում։ Որ շտապեցինք ու մեզ զրկեցինք նորից մեր անմիջական հարևանների՝ մեր թուրքերի հետ ապրելուց, ի՞նչ… Հանրային վերաբերմունքի տոկոս  է, այնպես անենք՝ բարձրանա…. Խնդիրը եղել և մնում է համակեցության հաստատումը, որը ես անվանել եմ Նոր ուղի մեզանում… Կարծես ես էլ շտապեցի։

2 thoughts on “Թարս պատմությունների գրից առաջ. մի՛ թարսվեք…”

  1. Մեր բարի պապիկ Շառլ Ազնավուրը՝ ճշմարտության նման պարզ, մաքուր ու…թարս: «Ես Աստծուն կասեի՝ բարև, հետո ինքը պիտի խոսեր, ես կյանքում սխալներ արել եմ, բայց պակաս սխալներ ինքը չի արել, ու կուզեի բացատրություն ստանալ»:

  2. Տիար Բլեյան ջան, պայմանավորվեցինք ու սիրով սկսում ենք պատրաստվել. հունիսի 1-ը՝ անիվների վրա, ջա՜ն…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարի ջան, լսիր ինձ, պատմում եմ…

Մահն այս ի՜նչ եղավ, զոռբա այսքան, որ գտավ Մարիին կյանքով-գործով լեցուն մի շրջանում, բաց չթողեց, տանջեց՝ քիչ է, ու տոկուն, զարմանք առաջացնելու աստիճանի տոկուն մեր սիրելիին փորձեց՝ քիչ է, հաղթեց…

Մեղքերից մաքուր, իբրև ոսկի, երգեցեք սերը. Գրիգոր Նարեկացի

Ինչ՝ ինչ, մանկավարժությունը դրսևորվում է կոնկրետ։ Երեկ հազարի մեջ, Մարմարյա սրահում Մարինե Ոսկանյան երաժիշտ խմբավարը հանկարծ, ելույթից րոպեներ առաջ, Արևելյան դպրոցի Բրեմենյան երաժիշտներին կպած յոթ տարեկան Դավիթ Աթանեսյանին տեսավ… Արցունքով

Մեր օրերում ամենապակասողի` ոգեշնչման մասին է իմ կիրակնօրյա գիրը

Աշոտ Տիգրանյանը չլիներ, երևի չկարդայի «Новое время»-ի 2015 թ. մարտի 26-ի համարը, չէի իմանա, որ ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը 1930-ի գարնանը մեկ ամիս տևող գործուղումով եղել է Հայաստանում… “Я в себе