Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է Հայաստանի լուսավորության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը:

Աշոտ Բլեյանը խոսել է խորհրդային կրթական համակարգի իներցիայի, այժմ իրականացվող՝ կրթական համակարգի բարեփոխումների, COP17-ի պատճառով Երևանի դպրոցների հեռավար ուսուցման նպատակահարմարության, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման նպատակի, վերջինս Հայաստանով մեկ ցանցային համակարգի վերածելու, ցմահ կրթության, ուսուցիչների ատեստավորման, կրթության համակարգում բուհերի պատասխանատվության, ուսուցիչների սոցիալական խնդիրների, «Թումո» ստեղծարար կենտրոնի մասին:

Ըստ Բլեյանի՝ խորհրդային կրթական համակարգի իներցիան շատ մեծ է, որը դժվար է հաղթահարել, բայց անհրաժեշտ, քանի որ մեծահասակը ոչ թե իր իներցիան պետք է պարտադրի երեխային, այլ պարզապես աջակցի նրան:

«Ծնողը պետք է ունենա ազատություն՝ իրական մասնակիցը լինելու ամբողջական ներառական դպրոցին, այնպես էլ ուսուցիչը պետք է ներքին հարգանքով իմանա, որ իր վարչարարությունը սահմանափակված է»,- նշեց Բլեյանը:

Անդրադառնալով «Թումո» ստեղծարար կենտրոնին՝ նա նշեց. ««Թումոն» ոչ ֆորմալ կրթություն է, արտադպրոցական և բիզնես է, հեշտ է իր իրավակազմակերպական ձևը և հեշտ է տարածել այդ ծառայությունը»:

Խոսելով ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորման մասին՝ Աշոտ Բլեյանը նշեց, որ չի կարելի ատեստավորումը անգիրի դպրոց դարձնել. այն հավելավճար է «զուբրիտի» համար, որից շատ օժտված ուսուցիչներ խուսափում են, չեն կարողանում հաղթահարել զզվանքը՝ գերադասելով իրենց համեստ աշխատավարձը:

Այս և այլ հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

Աղբյուրը՝  ORAGIR.NEWS 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Facebook-ով չպետք է բավարարվել, դա պետք է վերածել որոշակի գործողության. Աշոտ Բլեյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Առաջնայինը երեխաների անվտանգության հարցն է

…. Իսկ Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն այս թեման[1] արհեստական է համարում՝ ընդգծելով, որ իր համար առաջնայինը երեխաների անվտանգության հարցն է: «Ինձ թվում է՝ մենք բոլորս արհեստական խոսակցության