… ամենավտանգավոր հարցում չի կարելի խաբել։

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը Աշոտ Բլեյանն է։

Նա անդրադարձել է Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, խոսել ղարաբաղյան հակամարտության, ադրբեջանցիների և թուրքերի հետ համակեցության, ղարաբաղյան շարժման, հաղթանակի, հասարակության և պետականությանն սպառնացող վտանգների մասին։

Աշոտ Բլեյանի խոսքով՝ յուրաքանչյուր հայ ինքնության փակուղու մեջ է։ Ասում է՝ 2020թ. պատերազմից խելքի չի կարողանում գալ․ կատարվածն անձնական մեծ ողբերգություն էր. «Անկողնային էի, վեր կացա, ուզում էի ինչ-որ ձևով կանգնեցնել գաղթը, բայց չգիտեի՝ ինչպես»։

Խոսելով հաղթանակի մասին՝ Բլեյանը պարզաբանում է, թե իր պատկերացմամբ որն էր այն. «Հաղթանակ ասելով՝ հասկանում էի Ադրբեջանի և Թուրքիայի հետ համատեղ ապրելու բանաձևի հաստատումը։ Հասկանում էի՝ ճակատամարտում հաղթելով չի ավարտվում, դրանով սկսվում է։ 7 շրջանները մեզ ներքաշեցին երկարատև պատերազմի մեջ, որի ճակատամարտը ողբերգական կորուստներով շահել էինք։ Արցախյան շարժման ոգևորությունը, թույնը, թմբիրը, դոզան շատ էր ուժեղ՝ ռեալությունը պահպանելու համար։ Ստատուս-քվո կոչվածը, որը տիրապետել է 1994-ի մայիսի 12-ից մինչև 2018թ., ես չեմ հասկացել։ Դա լուծում չէ, խորացնում է վտանգը, դարձնում խնդիրն ավելի անլուծելի, հասունացնում է պատերազմը, նոր ճակատամարտը, որը չգիտես՝ քո օգտին է լինելու, թե ոչ»։

Նրա խոսքով՝ խնդիրը հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելու պարտադրանքն է. «Այսօր էլ օրակարգում է ադրբեջանցիների և թուրքերի հետ համատեղ ապրելու խնդիրը։ Ադրբեջանի վրա կարող ենք ազդել մեր ներքին համերաշխությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում

[youtube https://www.youtube.com/watch?v=MknLGweZYis?si=eThj3v4HQLpNtfY7]

Աղբյուրը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայաստանը կայարան չէ, փակե՛ք այս խոսակցությունը

Խոսակցությունը ցանկացած դեպքում իրավական պետք է լինի։ Առաջին լրատվական

Կյանքի դպրոցն իմ բլոգի եթերում է…

Երբեմն, երբ մտքով-ուշքով եմ հետևում կրթահամալիրային իրադարձություններին՝ մտածված բացակայում եմ… Ինչպես դեպի Վահան Տերյանի պուրակ ձեր երեկվա երթից, Տերյանի արձանի շուրջ ձեր խմբումից-խոսքից… Հետո անդրադառնում եմ… Մեդիան մեր mskh.am-ով իրական