Factor TV, «Երևանի ժամանակով» հաղորդաշար։

«Պետք է հանել բոլոր այն արգելքները, որոնք կխանգարեն ուսուցչի մասնագիտությունն ընտրողներին: Իշխանությունը վաղուց պետք է վերացներ արհեստական խոչընդոտներն ու դռները բացեր ուսուցիչների առջև»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր, տնօրեն Աշոտ Բլեյանը` անդրադառնալով հանրապետության մասշտաբով առկա ուսուցիչների դեֆիցիտի խնդրին:

Նա խոսում է նաև ԿԳՄՍ քաղաքականությունից`որոշ բուհերի, կոմիտեների և ԳԱԱ ինստիտուտների միավորան հետ կապված. «Շատ լավ եմ նայում այն հանգամանքին, որ բուհերը պաշտպանում են իրենց շահերը, օրինակ`Բրյուսովի համալսարանը. բուհն իր ուսանողով, դասախոսով, ռեկտորով պետք է մինչև վերջ պաշտպանի իր շահերը, նաև` դատարանում պետք է պաշտպանի: Կարևոր է, որ բուհի հավաքանին զգա այդ պատասխանատվությունը, կառույցն ընկալի որպես իրենց փոխանցված ժառանգություն: Իսկ եթե, այնուամենայնիվ, միավորումը պետք է կայանա, բոլոր մասնակից կողմերին պետք է ներկայացվեն լուծումներ, ի՞նչն է խանգարում դրան, եթե քո նպատակը ինչ-որ մեկին վնասելը, մեկից ազատվելը, ինչ-որ մեկից խլելը մյուսին տալը չէ»:

Աշոտ Բլեյանը անդրադառնում է նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի հրաժարականին, նախ` նկատելով, որ եթե մեր երկրում հրաժարականի ինստիտուտն աշխատում է` որպես քաղաքական գործիք, դա լավ է. «ԲՈԿ-ի երկու նախագահ, երկու մտավորական մարդ հրաժարական տվեցին: Բանն այն է, որ չէր կարելի ԿԳՄՍ նախարարության նման մարմին ստեղծել, այսպես ասած` հավաքել ու հետո մաս-մաս դզել, սարքել մի կոմիտե հանելով,մյուսն անվանափոխելով, ֆունկցիաները հանեով: Քաղաշխատողներն անպաշտպան են հրամանների ու որոշումերի առջև»: Կրթահամալիրի տնօրենը խոսում է նաև մեր հասարակության մեջ առկա «դիպլոմամանիայից» և դրան զուգահեռ իրականությունում բուհերի տված կրթության ցածր որակից. «Պետությունը պետք է դիպլոմի ու կնիքի որոգայթներից ազատվի. դա կեղծ, ձևական ճանապարհ է, պետք չէ հավատալ դրա ուժին և վստահել դրանով զբաղվող չինովնիկներին»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան։

Աղբյուրը՝ Factor TV:
[youtube https://www.youtube.com/watch?v=JY6eFsWeC2Y]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գումարվենք, ոչ թե բաժանվենք…

«Ցայգ TV». Նազելի Բաղդասարյանի հեղինակային «Իրականում» հաղորդումը։ 

Ես սկսում եմ կրթահամալիրի ավագ դպրոցների պատանիներից աշխատանքային ջոկատի ստեղծումը

Ես սկսում եմ կրթահամալիրի ավագ դպրոցների պատանիներից աշխատանքային ջոկատի ստեղծումը և այդ գործի ղեկավարումը վստահում եմ 2015-ի մեր շրջանավարտներին՝ Հարություն Ալեքսանյանին և Աննա Գսպոյանին… Նախաձեռնության առիթը տվեց Ավագ դպրոցի մեր