Յուրաքանչյուրին եմ դիմում։ 

Ազատարարության, խաղաղարարության, ստեղծարարության հաստատմամբ, ինքնուրույն-ինքնավար դառնանք Հայաստանի չորրորդ հանրապետության հիմնադիրներ, Արցախ-Հայաստան նոր համակեցությամբ հնարավոր դարձնենք արցախցիների՝ Լեռնային Ղարաբաղում ապահով ապրելը․․․ 

Ասել եմ․ մի առավելություն ունեմ, որ տիարի-մենթորի զորությամբ լիուլի շարունակում եմ օգտագործել։ Ես ձեզ հետ կարողանում եմ անծանոթին ծանոթ-հարազատ-գործընկեր դարձնելու ճանապարհով կյանքի խնդիր լուծել, այնպիսի միջավայր ստեղծել, որ և՛ ուղղակի ազդում է յուրաքանչյուրիս վրա, և՛ հետաքրքիր դարձնում մեր կյանքը, և՛  նորացնում մեր աշխարհը․․․ Եվ կարողանում եմ դա անել շարունակ, անդադրում-անհոգնել, բարեխիղճ տարածելով․․․ 

Միացե՛ք Նոր ուղի քաղաքացիական նախաձեռնությանը, որ ազատարարությունը, խաղաղարությունը, ստեղծարարությունը դառնան Նոր Հայաստանի լծկան եզները․․․ Դարձրեք ինձ Նոր Հայաստանի վարչապետի ձեր թեկնածուն․․․ Հատկապես, որ ես արդեն ինքնառաջադրվել եմ․ պատմել եմ՝ ինչպես։ Մեր նախաձեռնությունն ունի իր էջը, ես՝ իմ  բլոգը։ 

Դարձեք Նոր ուղի քաղաքացիական նախաձեռնության անդամներ, հաստատեք խաղաղարարությունը, ստեղծարարությունը, ազատարարությունը՝ երեքը մեկում, յուրաքանչյուրիս մեջ, որպես ժառանգականության ուխտ․․․

 

#1932

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երախտագետ, ասել է թե պատմական-աստվածային ծագումը իմացող…

Գևորգ Հակոբյանը մեր գո՞հ մնաց իր ավագ ծննդյան օրից՝ չի իմացվի… Լավ է, որ Հակոբյանների ավանդական հայաթին միացան Մարմարյա սրահն ու Գեղարվեստի բակը. որքա՜ն հուզիչ պահեր եղան օրվա մեջ։ mskh-ի

Կարճ-զվարթ-անմոռուկ. տե՛ս դասը

Օրն իմ, մի ժամ ուշ, երկու ժամ շուտ, գիշերով-առտու, այգով-ցայգով, պիտի սկսվեր ու սկսվում է այսպես՝ համակարգչի առաջ, մեդիա-քաղաքական իմ պտույտով… Սովորական օր է։ Իմ պտույտն է ավելի ու ավելի

Սովորեցնելու առաջին նախապայմանի մասին է իմ գիրը

Ցայտնոտի մեջ եմ. այդպես է միշտ, երբ իմ էլ. փոստը կես օրով-մեկ օրով բրախում եմ, մեր Նունե Մովսիսյանի պապի հորդորով՝ ա՛յ տա, բրախի՜, բրախի՝ թող գնա… Չի գնում, մնում է,