Կանաչ—կարմիր—կապույտ աշխարհում մեր, բաց—կրկնկակոխ պատուհանից 304-րդ պալատի (այս զովաբեր Բանգլադեշում Գագարին պրոյեկտի Զովաբեր անունով գյուղը չեմ մոռանում) երկրի օրն է, որ «Տիար&Գևորգ քոմփնի»-ի ուղիղ եթերում ներկայանում է որպես սեբաստացի կինո։ Երկրի առավոտը այդպես սկսվեց՝ ուրախ, կանաչով, առողջացնող՝ մաքուր։  

Առավոտվա ցուցանիշները մի լրահոսով՝  

զարկերակային ճնշում՝ 120-75
սատուրացիա՝ 96/70
շաքար՝ 4,5-5 — հալվում—մաշվում—գնում է։

Երկրի օրը Բլեյան ընտանիքը Աստղիկի նախաձեռնությամբ թիվ 304-ի բաց պատուհանով թելադրեց երկրի պարենը։ Ամեն ինչ կինո է, իսկական կինո՝ ելակը, հապալասը, երկրի հացը, հարիսան․․․ ամեն ինչ մաքուր—մաքուր, սննդարար ու առողջարար։ Ուղիղ եթերում մեր երկրի նախագիծն է՝ Գագարին պրոյեկտը, Բլեյանի դպրոցի ու Գեղամավանի ՏՏ խմբերի ստեղծագործական հավաքով։ Առավոտյան ընդհանուր պարապմունքով՝ երկրի երգը, երկրի պարը, երկրի ուրախությունը։ Ու Արսեն Աղաջանյանին ընդառաջ՝ սեբաստացի աշխարհի պատրաստությունը, Երկրի—համայնքի օրը 14։30-ից սկսած, որ կրթահամալիրով մեկ կողողի հայոց աշխարհիկը մեր ձայներով, գույներով, քրտինքով, ղողանջներով, ջանքերով, եռանդով․․․ Ու երկրի մանուկը, որ ոչ մեկիս չի հարցնում՝ Աստղիկ Բլեյանը, իր ընկերների հետ նվաճել է սեբաստացի աշխարհը։ Դեմն առեք․․․ ինչպե՞ս—ինչո՞ւ։  

Իսկ մենք էլ, մեր երեկվա գրի շարունակություն որպես, երկրի ավելացող հացը, որպես չորուցք, հավաքել ենք։ Սա էլ՝ մեր կենդանական աշխարհին։ Երկիր է, որտեղ մենք իսկական ներառական կյանքով ենք ապրում՝ ինքնաբավ։ Ուրախ առողջացում:

 #2044

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այնքան կարևոր, որ օրեր անց օրվա գիր է դառնում…

Իմ խոսքը Հարություն Թոփիկյանին մի տեսակ պատվիրված էր, ու ես արեցի սիրով-բարեխիղճ, «Երևան» պետական կամերային երգչախմբի «Կոմիտասը և մենք» խորագրով համերգաշարի երկրորդ ելույթի առիթով… Իսկ համերգին, էլի պատմել եմ, հնարավոր

Երբ հազար աչքով… հազար ականջով…

Դադա՜ր… որպես անհրաժեշտություն, մարմնին զոռելու ուժ չգտա… Տանն եմ այսօր։ Վայոց ձոր՝ իմ նախատեսած աշխատանքային այցի հետաձգման համար ցավում եմ ու «փոխհատուցում»… ու գործընկեր փնտրում Վայոց ձորում, 2019-ի հունիս-հուլիսի քանդակի-ճարտարապետության

Ձեր բոլորի տիարը` Արատեսով, Արատեսում…

Կրթահամալիրը որպես աշխարհ դուրս պիտի գար Բանգլադեշից ու տարածվեր տարածվեր… սա մեր մանկավարժությամբ է որոշված, ասված է՝ ստեղծական, մոբիլ, առանց խտրության, յուրարքանչյուրի համար, ամենուր, անսահման…