«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է, որ ՀՀ նախկին նախագահների՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դատավարությունների մեջ հասարակության շահը չի տեսնում։

«Երբ դատարանը որոշում է կայացնում, կայացնում է հանուն ՀՀ պետության, ուրեմն ոտնձգություն է կատարվել այդ հասարակության դեմ, և ինքն իր որոշումով վերականգնում է արդարությունը։ Հիմա այս դատավարությունների դեպքում այդ շահը չեմ տեսնում։ Ես ուզում եմ մեր շահը տեսնել։ Արդարադատությունը վերականգնել նշանակում է անմեղության կանխավարկածը պահել։ Մենք այս երկու տարում դա դրեցինք մի կողմ։ Մարդիկ մարդ են, ընտանիք ունեն ու պատահական մարդիկ չեն։ Այդ շտապողականությունը, արդեն կանխորոշված լինելը դատավարություն չէ»,- նկատել է Բլեյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։
[youtube https://www.youtube.com/watch?v=AzwKQZu5Mbw]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այսօրվա դպրոցը շատ ավելի արատավոր բաներ ունի, քան փողոցը

 -Պարոն Բլեյան, Դուք մասնակցում էիք «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով գիտագործնական համաժողովին: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այս տեսակ միջոցառումները կարող են լուծել բանակում առկա խնդիրները, և արդյոք վտանգավոր չէ՞ աղանդ եզրույթը կիրառելը:

Խնդիրները հասունացած են, լուծումները այնքա˜ն ուշացած…

«Առաջին» լուրեր լրատվական վերլուծական թողարկում: Հրույցը վարում է Արմինե Ավետիսյանը։

Ռուսերենի չիմացությո՞ւնն է մեզ բերել այս ստրկատիրական վիճակին, իհարկե՝ ոչ

Ռուսերենի չիմացությունը Հայաստանում խնդիր չէ։ Խնդիր է, որ Հայաստանի դպրոցներում հարևանների լեզուները չեն ուսուցանվում. կրթահամալիրը այս առումով եզակի է մնում։ 1-ին լրատվական