Շուշան Բլեյանի ավարտական համերգը կկայանա սեպտեմբերին. ինչպես Շուշոն մեր ընտանեկան եթերում ասաց.
— Ավելի լավ, համերգին ավելի լավ կպատրաստվեմ:
Հիմա Շուշանը երգում է Վիեննայի Մխիթարյանների եկեղեցում, պատրաստվում դասարանական համերգներին, իր ընտրությամբ մասնագիտական անհատական պարապմունքներ ստանում… Երաժիշտ է մեր Շուշոն: Իսկ երեկ երեկոյան նրա հետ կապի եթերում բոլորս էինք՝ Աստղիկը, Դավիթը, Արմինեն ու ես, իրարից էկրանը խլելով… Ամենաակտիվը Աստղիկն էր,  թրթռուն-արձագանքող՝ հենց Շուշանի դեմքը երևում էր, հետո՝ Դավիթը. այնքա՜ն ծամածռություն արեցին քրոջ հետ… Իսկ Շուշոն Դավթին շատ է հավանում-գնահատում. շատ, ինչպես Արմինե՞ն իրեն, ավելի՞ շատ… Ինձ հետ Շուշանը հենց Աստղիկի, Դավթի ու Արմինեի մասին էր խոսում… Իսկ հյուրասենյակ-տաղավարի սեղանին Աստղիկ Բլեյանի կոշիկներն են կողք կողքի, երեկվանից մնացել…

Արմինե Աբրահամյանի օբյեկտիվից:

Մայիսին, հունիսին ողջ, հուլիսի առաջին կեսին ես Հայաստանում եմ, կրթահամալիրի բանգլադեշում… Այնքա՛ն խիտ է կրթահամալիրի ուսումնական, իմ աշխատանքային օրացույցը. իմ-ձեր գլխին սարքե՞լ եմ…

Շատ կարևոր է, որ մայիսյան հավաքով «Ցնծություն» նախագծի ստուգատեսն իր գեղարվեստով դառնա նորամուտի բովանդակություն Գեղարվեստի նոր լաբորատորիայի համար, Հյուսիսում, նախկին նկուղային տարածքում: Ու կկայանա. հետևենք կրթահամալիրի օրացույցին

Շատ կարևոր է, որ ուսումնական ճամբարները Սևանի «Ժայռում», Արատեսում` բնապահպանական-հայրենագիտական-ռազմամարզական-ընթերցողական բաղադրիչներով, արշավախմբային կազմակերպմամբ, որպես գրավիչ ուսումնական տարածքներ բնության գրկում, հունիսից սկսեն իրենց անընդհատ ամառային գործունեությունը… Կողքից նայել չկա, գիտեք՝ որքան հետաքրքիր լուծումների դաշտ է բացվում սրանով սեբաստացիների համար… Մայիսի 9-12-ի աշխատանքային հանդիպումները՝ Իջևանում և Արատեսում, հիմա իմ օրացույցում են, իսկ աշխատանքային խումբը վաղը մեկնում է Սևանի «Ժայռ»: «Ժայռ» գոտում մենք պիտի մինչև հունիս աշխատենք անընդհատ, ինչպես Արատեսում… «Ժայռ»-ն ու Արատեսը հիմա էլ կանչում են յուրաքանչյուրիս՝ աշխատանքային-շինարարական նախագծեր իրականացնելու… Իսկ անհատական մակարդակում յուրաքանչյուր ճամբարականի ուսապարկը նորացնելու, ամբողջական-հարմար դարձնելու օրակարգ ունենք…

Արատեսում հաշվետու-տեսանյութը՝ Աշոտ Բլեյանի:

[youtube https://www.youtube.com/watch?v=a8sTxTTy7Cs]

Դավթի հետ մեր հեծանվային պարապմունքները դառնում են պարբերական… Հիմա իրար կողք կողքի են Բլեյան հայր և որդու հեծանիվները, մենք ունենք գաղտնիքներ՝ որպես հեծանվորդներ անբաժան… Առաջիկայում Արմինեից գաղտնի մենք կիրականացնենք Խանջյան-Բանգլադեշ դրախտի ճանապարհով անցումը. երեկվա եթերում քննարկում էինք Շուշանի հետ դրա իրավական կողմը, կարելի է-չի կարելի-ն…

Խոստումները՝ իմ բլոգապատում-օրագրով փռված… իմ 1654 գրում, կան, ավա՜ղ, ոնց որ փլատակների մնացորդներ… Ու կարելի՞ է ազատվել՝ դրանց անդրադառնալով, մաքրելով-կատարելով կամ հրաժարվելով որպես ոչ պիտանի, ժամանակավրեպ, վաղեմության ժամկետով դուրս գրելով… Ինչպե՞ս դրանք դուրս գրվեն… Երեկ Քնարիկը Ներսիսյան առաջինը ինձ ու Վիգեն Ավետիսին տեղեկացրեց Բանվորի արձանի մնացորդների հայտնաբերման մասին… Ինչպես կարողացան ձևավորված-կայացած հրապարակն իր արձանով հայտնի ավերել՝ ինչո՞ւ այն չի կարելի վերականգնել… Սրանք, այսպիսի նախագծերը, այնքան կարևոր կամուրջներ են, ուղերձներ-ուղենիշեր՝ ներկայից ապագային ուղղված…

Մհեր Արշակյանին մեր, ում աղջնակի՝ Արևմուտքի 5-րդ դասարանցի մեր Մարիամի ուսումնական բլոգը հղումով բերում եմ իմ գիր, չես մերժի… Հրավերն օրվա մեջ եղավ. Ֆակտոր TV-ի հաղորդմանն էի պատրաստում, Զարուհի Բաթոյանի ու Լիլիթ Բլեյանի արձագանքները հասցրի նայել, իսկ առավոտ կանուխ իմ թափառումում ֆեյսբուքյան Զառայի, ոչ արդեն նախարար շրջանի այս մենախոսությունը… Սիրելի մարդ, հետաքրքիր կին։

Ես չեմ ձգտում մարդկանց համար գրավիչ լինել։ Իմ գործն այն է, որ նրանք ավելի լավը լինեն․․․ Սթիվ Ջոբսի շրջանառվող մտքերից մեկի կտորը վերնագիր դարձավ, ու նրա այս խոսքը, կյանքի վերջին 56-րդ տարում ասված, որպես հրաժեշտի, լսեք-դիտեք․․․ հարստացեք, խաղաղվեք․․․

Աշոտ Բլեյանի օբյեկտիվից:

Լուսանկար-նատյուրմորտ․․․ իմ այֆոնով, առավոտյան՝ մինչև մեր տան համերաշխ կողք-կողքի քնած եռյակին՝ Արմինեին, Դավթին, Աստղիկին արթնացնելը, հերթական անգամ նկարում եմ, հրապարակման ենթակա չէ պայմանավորվածությամբ անխա՞խտ․․․ Իսկ սեղանին հյուրասենյակի երեկ իրիկվանից մնացածը խորհրդանիշներ են՝ Աստղիկի կոշիկները, իսկական, ոչ խաղալիք. Շուշան քրոջը սրանցով է ներկայացել, ջրի իմ բաժակն ու գիրքը, որ թողեց Ժիրայր Չոլաքյանը, Նոր Յառաջի թողարկած «Զարդիս» մատենաշարով առաջին գիրքը՝ «Ե՛ս եմ ամենէն ուժովը», արևմտահայերեն․․․ Կկարդանք Դավթի հետ․․․

Արմինեն հաստատ առաջ կընկնի իմ գրից… ով դեռ ծանոթ չէ Աստղիկի նոր կարողությանը, այս անդրադարձով միացեք մեզ. լեզու հանելու ֆլեշմոբ եմ հայտարարում։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1654

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վիշապներ սպանելու գիտելիքի պարտադրանքի դպրոց

Շարունակե՞մ առակներով խոսել, նույնն է թե՝ ընթերցել չինական առակները` բացելով «Իմաստության արկղիկ»-ը․․․ «Ինչպիսի՞ գիտելիքներն են պիտանի» վերնագրով առակն է․․․Արդիական հարցադրում է․․․ — Ես պատրաստ եմ հինգ տարի ապրել այս անտառում։

Քաղաքն ովքե՞ր են ստեղծում, մարդի՞կ․․․

Բարի առավոտ, Հայաստան: Թբիլիսիի Բոմոնդ Գարդեն հյուրանոցի 706 սենյակի պատշգամբում եմ սկսում իմ օրը-գիրը. պայծառ կիրակի քեզ և կենսական-հասունացած խնդիրների լուծումների ամառ յուրաքանչյուրիս, սեբաստացի-ոչ սեբաստացի… Միստր Յուրան իր սիրալիրությամբ վերականգնեց-հավաստեց

2015-ի ելքի ու 2016-ի մուտքի արանքում

Նոր տարին իմ օրագրի համար սկսվում է Սուրբ Ծննդով. հիմա Սուրբ Ծննդյան արձակուրդ է իմ բլոգում, օրագրում։ Հիշեցնում եմ իմ հրավերը՝ հունվարի 5-ին Ճրագալույցի պատարագից հետո Սուրբ Ծնունդը Մեդիակենտրոնում տոնելու։ Այդ