Աշոտների օր հայտարարեմ իմ գրում…

Աշոտ Տիգրանյանի «Առականին», եթե խմբագիրը մեր միջից հայտնվի, եթե հեղինակը համաձայնի, սկիզբը կարող է լինել ամառային այն ընթերցարանի, որ կազմված կլինի 2017-2018 ուստարում սեբաստացի սովորող-ուսուցիչների թարգմանություններից, հեղինակային այլ աշխատանքներից… Ինչպիսի՞ ընթերցարան. նկատի ունեմ ոչ միայն գեղարվեստականը, այլև հրապարակախոսություն, ճամփորդական նոթեր, հոդվածներ… Իսկ Աշոտի «Առականին» արժանի չէ՞ նաև գրական ակումբի հատուկ վերաբերմունքին, Մարիե՛տ Սիմոնյան ու ընկերներ:

Նիկոլ Փաշինյանի ժառանգ Աշոտը զանգեց ու հայտնվեց սպասված հանկարծակի. մենք նրա ծննդյան օրը՝ մարտի 11-ին, իրենց տանը պայմանավորվել էինք իր այս այցի մասին, երկու Աշոտներով կրթահամալիրի Բանգլադեշով շրջելու համար: Աշոտին խնայեցի. Ագարակից երկաթգծով հարավ գնալուն խանգարեց նաև ժամը։ Աշոտը Փաշինյան հիմա իր նոր ընկերների հետ Դիլիջանում է ապրում, այգիով պարզ-հետաքրքիր մի տանը, ու պիտի հասցներ իրեն Երևանի ծայրում սպասող տղաների հետ լույսով հասնել Դիլիջան… Դիլիջանի իր նոր ընկերներից Անդրանիկի հետ էր եկել, ով հասցրել էր 7-8 դպրոց փոխել,  մասնագիտությամբ՝ ֆիզիկոս հետազոտող, Արցախում ծառայած։ Անդրանիկը դպրոցից դպրոց մեր անցումներով բացահայտում-դիտարկումներ էր անում հիշարժան, ոգևորված էր տեսածով այնքան, որ մի քանի անգամ, որպես ներդիր մեր ճամփորդության, բացականչում էր.
— Ես չգիտեի, որ Հայաստանում այսպիսի բան կա, այսպիսի ճիշտ-ազատ դպրոց-տարածք… Հաճույքով նորից կսովորեի այս ազատության մեջ…
Շնորհակալ եմ:

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի և շրջանավարտ Աշոտ Փաշինյանի հանդիպում-շրջայց-զրույցը կրթահամալիրի Բանգլադեշով:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Շնորհակալ եմ Թոփչյան Արմինեին, որ անակնկալի չեկավ ու ուղեկցեց մեզ ողջ շրջագայության ժամանակ, որ տևեց երկու ժամ, իր համար հայտնագործեց մեր կապը՝ իմ ու իմ անվանակից հարազատի՝ Նիկոլի որդի Աշոտի, ում ամենուրեք մեծ ու փոքր, ծանոթ-անծանոթ ընդունեցին խանդավառ, նկարվեցին, բարի ծառայություն մաղթեցին… Դե, Աշոտը իր նման՝ հասուն-անկախ-դիպուկ…գնահատող…
— Դուք ձեր հեղափոխությունը անում եք, Տիա՛ր, ստացվում է… Նորություն չէ, գիտեի, բայց այսպես, կողքից-ամբողջական, որպես միջավայր կրթական… Նոր Հայաստանն է…

Ամենահուզիչը Արևմուտքում լողավազանի նոր հանդերձանքների մոտ խմբված մեծ ու փոքրերի հետ հանդիպումն էր, մեր Գևորգի հետ լուսանկարվելը… Այն լողավազանն է, որը 2008-ին լքված կիսակառույց էր, ու Աշոտին առաջարկեցի ղեկավարել շինարարությունը, երբ Նիկոլը որոնվում էր, ընդհատակում էր մի տևական շրջան, ու պետք էր Աշոտին շեղել այլ մտքերով…
— Ստացվեց, Աշո՛տ,- ծիծաղում ենք՝ նայելով տարատաարիք տասնյակ լողացողների…

Հուզիչ էր Աշոտների իսկապես անակնկալ մուտքը Գեղարվեստի ու Արևմուտքի կացարաններ, որտեղ հանկարծակիի բերեցինք Ստամբուլից ժամանած-նոր տեղավորված Կարագյոզյան հայկական վարժարանի սովորողներին և ուսուցիչներին… Ա՛յ քեզ մեդիա, ա՛յ քեզ Նիկոլ… բոլորը ճանաչում են, ու յուրաքանչյուրը Աշոտին Արցախում բարի ծառայություն է մաղթում…

Կարագյոզյան վարժարանի խմբի շրջայցը Երևանում:
Ֆոտոշարը՝ Սիդոնյա Վիրաբյանի:

Ինձ համար կարևոր էր Դիլիջանի երիտասարդական աշխույժի մասին Աշոտի, Անդրանիկի ոգևորված պատումը… Տեսեք, չգիտեի, կարևոր է, որ Աշոտը այսպիսին է՝ ինքն ու իր կյանքը, ուշադիր հանրահայտ հոր նկատմամբ, բայց վճռական՝ բնական իր կյանքով ապրելու, որպես պարզապես Աշոտ Փաշինյան… Առիթ էր, ու մենք խոսեցինք մեր հայացքներից՝ արդեն կատարվածի, իր ծառայության, հայ-ադրբեջանական հակամարտության զարգացման, հայերի ու տարածաշրջանային իրենց առաքելության իրագործման նոր հնարավորությունների մասին… Կուզենամ Աշոտի, Անդրանիկի ու այս երիտասարդության հետ մի քանի ժամ այսպես անցկացնել Դիլիջանում… Հրավերն ունեմ: Կհասցնեմ մինչև հուլիսի 2-ը… կիրակիով, հուլիսի 1-ին:

Իսկ Դավիթ Բլեյանին իր լողափնյա ճամբարից չես կտրի… Ես իմ օրը, Դավթի նման, սկսում եմ ճամբարով ու ավարտում ճամբարով… նոր ճամբարի նախագծով… Երեկ սեբաստացի մանկավարժական ճամբարի հետ էի մարմարյա սրահում, ազգագրական փառատոնի հարսանյաց ծեսի մշակումներում, հետո Արևելք անցումի ժամանակ դպրոց-պարտեզի լողափին, առողջ-հասուն ծիրանի համով, որպես նվեր, ինձ ներկայացավ Մերի Գրիգորյանի «Մուտք կրթահամալիր» վեցտարեկանների ջոկատը, լողազգեստներով. շփոթված, զարմացած ծնողների հայացքը չի մոռացվում… Խորհուրդ կա շատ կարևոր կրթահամալիր այսպիսի մուտքում՝ ջրով… ծովափով… տկլոր…

Ատին ու նորածին ձագուկները:
Նկարաշարը՝ Արմինե Թոփչյանի:

Իմ էլհասցեին աշխատանքի դիմաց Սլավիկ Մուրադյանի աշխատությունն է… Ես մտա առակի՞, թե՞ էպոսի աշխարհ, Աշո՛տ Տիգրանյան… Իսկ Սլավիկին ես սիրով հրավիրում եմ դասվար-դաստիարակների ճամբարին զուգահեռ առարկայական ուսուցիչների «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար… Մեկ է, ապրելով են ճանաչում ու փոխում-փոխվում…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1417

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ գիրը՝ իմ նման, ագահ ու «աներես»

Սպասված-ցնծալի լուրով սկսեմ իմ գիրը՝ մեր Էմանուել Ագջոյանի ու Անահիտ Գրիգորյանի պսակադրությունը կայանալու է 2014-ի հոկտեմբերի 19-ին՝ Սուրբ Սարգիս եկեղեցում: Ես ասացի՝ սպասված-ցնծալի, ոչ թե ցնցող, քանզի երկար սպասված այս

Արտով երգով կանցնի մեր ճամփան…

Գրիգոր Խաչատրյանն անուն կպցնելու վարպետ է։ Վերնագիրն իմ այս օրապատումի իրենից քաղեցի. Սեբաստացի ագարակի ճամփին, երբ կրթահամալիրի տեխնոլոգ-նկարիչների մեծ խմբով Գեղարվեստում Քնարիկ Ներսիսյանի ու Կարինե Մացակյանի նախաձեռնած Կլոր սեղան-տիտիկից հետո

Փախուստով ամառային Artասահման

Գետանցման պարապմունք Արատեսում. սեբաստացի 6-10 տարեկան վրանային ճամբարականների համար Եղեգիսի Արատեսի ափին պարապմունք են անցկացնում Արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի կառույցի մասնագետները…  Ծիրանատոն կրթահամալիրում՝ մեր աշխարհի հարավում, հյուսիսում, արևելքում ու