Այս օրերին շրջանառության մեջ է դրվել «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության մասին» ռազմավարությունը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը այս հայեցակարգի առումով նախ նկատում է՝ ոտքի վրա արված հերթական հայեցակարգն է: «Վիճելի հայեցակարգ է: Եւ անունն է վիճելի, եւ դրանում քննարկվող հարցադրումները»,-շեշտում է Աշոտ Բլեյանը:

Կրթահամալիրի տնօրենի խոսքով՝ երեխան նպատակ է եւ նա չի կարող միջոց դառնալ՝ որեւէ պատճառաբանությամբ: «Ուզում է խոսքը հայրենիքին վերաբերի, որովհետեւ, եթե երեխան չէ նպատակը, ապա այդ հայրենիքը մնում է առանց մարդու»,-ասում է բանախոսը: Ըստ Աշոտ Բլեյանի՝ այդ հայեցակարգում ամեն ինչ կա, բացի գործողությունից:

Հայեցակարգի խնդրահարույց դրույթների, կրթության խնդիրների, ինչպես նաեւ մանկավարժության եւ դաստիարակութան առանձնահատկությունների մասին բլեյանական տեսակետները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում:

Paradiplomacy.tv

[youtube https://www.youtube.com/watch?v=DU5u7iUBB7U]

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Չի կարելի մանկավարժին ստորացնել, ասել՝ դու յոլա գնա». Աշոտ Բլեյան

Հուլիսի 7-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով սոցիալական փաթեթների հանգստի ոլորտում չարաշահումներին, հայտարարել է, որ ժամանակավորապես կկասեցվի սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը: Այս առնչությամբ «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում «Մխիթար

Խնդիրն այն է, թե ինչպես է փոխանցվում իշխանությունը…

88-ի շարժման բեռը Փաշինյանի վրա չէր, նա պետք է գնար հարևանների հետ խաղաղ գոյակցության։