Օրագրի իմ ընթերցողի՝ էլ. փոստով հղած հարցին սիրով անդրադառնում եմ… Այս տարի ևս՝ դեկտեմբերի 29-ից՝  Սուրբ Ծննդյան պահոց Բարեկենդանից պահք եմ պահելու… Ամանորի սեղանն ինձ համար տոնականորեն գեղեցիկ է ու սպասված՝ հենց պահքով… Պահքն իմաստ, գեղագիտություն, հանդիսավորություն (ծիսականություն) է հաղորդում Ամանորի մեր տոնական չարչարանքներին՝ կենցաղային աժիոտաժին… «Դպիրում» իմ հրապարակումը չեմ մոռացել, որն ինձ խանգարում է ծավալվել. գրել եմ, էլի, հետաքրքրվողը կկարդա։

Անհամբեր սպասելու եմ Սուրբ Ծննդյան մեր հավաքին, հունվարի 5-ի երեկոյան, երբ յուրաքանչյուրս մեր ընտրությամբ մասնակցած կլինենք Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին, մեր հոգու լույսը կբերենք կրթահամալիրի Մեդիա կենտրոն… կհավաքվենք… Մեդիա կենտրոնի դռները բաց կլինեն ամբողջ օրը, Մեդիան՝ տոնականորեն-հանդիսավոր զարդարված…

Ես, Նառա Նիկողոսյանը, Լիլիթ Ազիզխանյանը, Շողիկը, Սուսոները, Զառաները… (միացեք), ոչ միայն կսպասենք, այլև կպատրաստվենք դիմավորելու յուրաքանչյուրին՝ կրթահամալիրի ուսուցիչ, սովորող, թե ծնող ու բարի կամեցող, օրագրի ընթերցող, ով կկամենա մեզ հետ նշել Սուրբ Ծնունդը՝ իրար շնորհավորելու մեր ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ծննդյան առիթով, միասին փառաբանելու, ուրախանալու, ծիսական երգելու և պարելու… Վստահ եմ, որ մաեստրո Թոփիկյանը, Սեյրան Ավագյանը, Երևանի կամերային երգչախմբի մեր ընկերները, էլի երաժիշտներ կմիանան մեզ… Ես խնդրել եմ Կային՝ Կարեն Խաչատրյանին, լրացնել Մեդիա կենտրոնի տեխնիկական-լուսային-ձայնային հնարավորությունները… Իմ սիրելի Սյուզի Մարգարյանին, արհմիութենական կազմակերպության ապաքինվող ղեկավար Հասմիկ Նալբանդյանին առաջարկում եմ սկսել Սուրբ Ծննդյան տոնի պատրաստությունը… Կոնկրետ ժա՞մ եք ուզում, ահա՝ 2015թ-ի հունվարի 5-ին, ժամը 19.30, Րաֆֆու 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց, կրթահամալիրի Մեդիակենտրոն…

2014-թ. հունվարի 6-ի Պատարագի՝ մեր միասին ունկնդրում-մասնակցությունը Գեղարդավանքում  չեմ մոռացել: Սիրով կգլխավորեմ այդպիսի նոր երթ. կարելի է և նոր եկեղեցի ընտրել, նախօրոք պայմանավորվել… Գլխավորը, որ լինի լավ երգչախումբ, միջավայր, որ Սուրբ Ծննդյան պատարագը սկզբից մինչև վերջ կարողանանք միասին լսել, միասին հաղորդություն ստանալ… Հետո դուրս գալ պատարագից պայծառացած-խաղաղված ու քայլել միասին, մեկ-երկու ժամ թափառել… Լսվե՞ց.

  • Պահք,
  • ծիսական սեղան,
  • Սուրբ Ծննդյան հավաք,
  • հունվարի 6-ի Սուրբ Ծննդյան պատարագ…

Ասել եմ արդեն իմ օրագրում պատմել եմ, թե ինչպես է Դավիթ Բլեյանը փորձության ենթարկում ինձ, կանգնեցնում ընտրության առաջ, հրում սատանի դուռը էս ճուտը սատանի… Երեկ արթնացավ շուտ՝ 7.00-ի և 7.30-ի արանքում, միասին անդրադարձ կատարեցինք mskh.am-ով, դիտեցինք-երգեցինք-պարեցինք-խոսեցինք՝ կես ժամանոց ընդհանուր պարապմունք համերգ… Ինքն էլ՝ գիշերազգեստով… Չհանեց այն, հավաքեց Աշոտ Փաշինյանի հետ երեկ հավաքած փայտյա և մետաղյա կոնստրուկտորները ու… կենտրոնացավ դրանց վրա… Զուր ջանքեր՝ լողալով գրավելու, պարտեզի ընկերներով ոգևորելու. մենակ մնալու սպառնալիքներն էլ անզոր ու սնանկ դուրս եկան…

– Հա, գնացեք, ես մնում եմ, ես մեծ եմ…
Անգամ դուռը դրսի ծածկեցի… Ի պատիվ ինձ՝ ոչ միայն թույլ չտվեցի որևէ բռնի-կոպիտ միջամտություն, այլև անթաքույց հիանում էի և՛ տեսարանով, և՛ իմ համարժեք վարքով… Իսկ ինչո՞ւ ոչ: Ես հոր լեգիտիմացված բռնակալությունը անցել եմ, հաղթահարել իմ առաջնեկ Լիլիթ Բլեյանի հետ… Ես կարող եմ ամեն ինչ լինել, բայց բռնակալ… երբեք… Այսպիսի տողեր ունի Պարույր Սևակը.

Ես ամե՜ն ինչ գուցե կյանքում լինեմ,
Բայց բռնակա՞լ
երբե՛ք,
Ինչպես էլ նա կոչվի՝
«
Հա՞յր», «ղեկավա՞ր», «արքա՞»,-
միևնո՜ւյնն է:

Ես հաշտվեցի Դավթի՝ օրվա իր ընտրության հետ. մորաքույր Ռուզանն անցավ անհատական աշխատանքային պլանի (անհատական ուսումնական պլան, առցանց ուսուցում որ կան, սա էլ կլինի):

Իրիկունը, երբ Շուշան Բլեյանի հետ Բանգլադեշից տուն եկանք, Դավթին գտանք զվարթ՝ իմ, ուտեմ թուշիկները, Նազենի կրտսեր Հովհաննիսյանի հետ, երանելի աղմուկի և ստեղծագործական եռուզեռի մեջ… Թափեցին էլ, հավաքեցին էլ… Իսկ Սուսան Հովհաննիսյան քույրիկն իմ ու Արմինե բոլորիս մայրիկը սոված հայր ու աղջկան արժանի սեղան էին գցել… Վայելքի սեղան ու շփում եղավ… մեր Նազոն մեծացել է, ավելի նրբացել. իսկական ուշադիր-ընդունակ քույրիկ Դավթի համար: Էս Դավթի բախտը ո՜նց է բերել քույրիկ-եղբայրների հարցում. սու-պեր:

Կեցցե՛ ազատ Վրաստանը

Այսպիսով, Եվրախորհրդարանը 2014-ի դեկտեմբերի 18-ին վավերացրել է Եվրոպական միության հետ Վրաստանի Ասոցացման (ազատ առևտրի) համաձայնագիրը: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները հատուկ որոշել են այս համաձայնագիրն ամբողջական ծավալով կատարել, որպեսզի երկրում «լիովին հաստատվեն եվրոպական չափանիշներ»: Այդ նույն ժամանակ, հիշեցնեմ, որ Ղազախստանի Պառլամենտը և Բելոռուսի Ազգային ժողովը վավերացնում է ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու որոշումը։ Սրա մասին՝ վաղվա իմ գրում։

Իսկ Եվրոպայի (Եվրոպական միության) և Վրաստանի թեման իմ օրագրում սրանով թույլ տվեք չավարտել, շարունակել, իմ կարծիքով, Վրաստանի համար կարևոր ու հեռաժամկետ Աբխազիայի հարցով: «Եվրախորհրդարանըդատապարտում է Ռուսաստանի և Աբխազիայի միջև այսպես կոչված՝ «Համագործակցության և ռազմավարական գործընկերության մասին» պայմանագիրը (ստորագրվել է սույն թվականի նոյեմբերի 24-ին) և Ռուսաստանին կոչ անում՝ չեղարկել այն»: Եվ էլի. Եվրոպայի խորհուրդը պահանջել է խուսափել նախկին իշխանությունների, Սաակաշվիլիի նկատմամբ աչառու արդարադատությունից…

Ինչպես ասում են՝ «փաթեթով» անդրադարձ եղավ հարևան Վրաստանին… Ինձ մնում է առիթն օգտագործել և իմ օրագրով ողջունել իմ վրաց գործընկերներին, եղբայրական վրաց ժողովրդին, իմ ընկեր Գիորգի Մոմցելիձեին… Ամանորին, հատկապես Սուրբ Ծնունդին միասին լինելու նախագիծը մեր օրակարգում է… Իսկ օրագրի իմ ընթերցողներին վստահեցնել, որ հետևողականորեն բանուկ կպահենք ու կընդարձակենք հայ-վրացական հանրակրթական կամուրջները:
Վրացերենի մեր ուսուցիչ, վրացախոսների ակումբի ղեկավար Ռինա Շագինյանը Թբիլիսիում է այս օրերին, որտեղ հանկարծամահ է եղել նրա հայրը: Ցավակցում և մեր զորակցությունն եմ հայտնում սիրելի Ռինային, ով կարևոր դերակատարություն ունի մեր գցած կամուրջներին և դրանք գործուն վիճակում պահելու հարցում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրթահամալիրյան Բանգլադեշը բարձե՜ք աքլորի…

Արմինե Թոփչյանին չպարգևատրել չէր կարելի. Հարություն Թոփիկյանի սիրալիր առաջարկով սեպտեմբերի 15-ին Կամերային երգչախմբի հետ «Շարական» փառատոնի շրջանակում լինելով Տաթևում՝ թևեր առավ ու թև տվեց ինձ, ես՝ ձեզ, մեդիաբնակիչներիս՝ այդպիսի պատկերներով…

Վերնագիրը՝ հետո․․․ Հիմա դրա ժամանակը չունեմ…

Դուք որոշեք, ընթերցող գրի, հայտնի պատվիրանը Ուսուցչի խախտո՞ւմ են Հայ Առաքելական եկեցեղու սպասավորները այսպիսի տեսանյութով․․․ Տեսանյութը, իհարկե, որպես արված գործի հաշվետվություն, ձև, կարելի է օգտագործել․․․ Չնայած, էլեկտրոնային, դրամական փոխանցումների հայաստանյան

Արթնացում հոգատարության

Ամերիկայում՝ Միացյալ Նահանգներում, ընտանիքով բնակվող իմ կրտսեր բարեկամ-հայրենակցի հետ մեսենջերով կապի մեջ էի մեկ ժամ իմ առտու-գիշերվա արթնացումի պահից ու այնքա՜ն կարևոր բաներ իմացա… այսօրվա Հայաստանի մասին։ Գործեր կան, որ