Հաստատում եմ կրթահամալիրում դեկտեմբերի 26-30-ի աշխատակարգը։

  • 2-4 տարեկանների խմբերի գործունեություն դպրոց-պարտեզներում
  • Ֆլեշմոբներ՝ մաթեմատիկայի, շախմատի
  • Միջին մասնագիտական կրթության ծրագրերով կիսամյակային ստուգարքներ Քոլեջում
  • Պետական ավարտական քննություններ Ավագ դպրոցի 12-րդ դասարաններում
  • Լրացուցիչ կրթության հաշվետու համերգներ երաժշտության դպրոցում
  • «Ուսումնական արձակուրդ» նախագծերի իրականացում
  • Ակումբային գործունեություն
  • Մանկավարժական աշխատողների առցանց-հեռավար ձմեռային դպրոց

Այդ օրերին կրթահամալիրի կրթական օբյեկտները կջեռուցվեն դպրոցների ղեկավարների հիմնավորումով, նրանց հաստատած ռեժիմով, որ կհրապարակվի դպրոցի ենթակայքում մինչև դեկտեմբերի 22-ը։ Մինչ այդ.

  • ճշտվում են այդ օրերին գործող նախադպրոցական խմբերի ցուցակները, որոշվում է նրանց ռեժիմը.
  • ներկայացվում են ակումբային, նախագծային հավաքների, համերգ-ներկայացումների ծրագրերը։

Ավագ դպրոցի Քննական կենտրոնը գործում է Մայր դպրոցում։

Մեդիակենտրոն-Սեբաստացի մոլն աշխատում-ջեռուցվում է ժամը 9։00-19։00 և հյուրընկալ կընդունի սեբաստացի յուրաքանչյուր աշխատողի, սովորողի, խմբի։

Explore More

Տոնն իր մրցանակով ու յուրաքանչյուրիս սովորական աշխատանքով

Մեր Տոնը` «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն», ընդհատումներով անցկացվում է 1994-ից: Պարբերական, որպես կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ուսումնական նախագիծ, անցկացվում է 2009թ.-ից, միշտ նոյեմբերի կեսերին: Մեր այս տոնին են ամփոփվում համաշխարհային համացանցում սեբաստացիների գործունեության

Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի ղեկավարների ընտրություն

Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի ղեկավարների բաց  ընտրության համար  հայտերի գրանցումն ավարտված է, հայտերը հրապարակված են։ Խնդրում եմ ծանոթանալ հայտերին, աջակցել կրթահամալիրի տնօրենին թեկնածուների ընտրության հարցում, հարցեր ուղղել դիմորդներին, ծանոթության դեպքում պատմել

«Հե՜յ, ջան Երևան» ամփոփիչ համերգ-տոն

Գիտեք, հոկտեմբերի 23-ին կրթահամալիրի Արևելյան դպրոցի նախաձեռնած «Հե՜յ, ջան Երևան» ամփոփիչ համերգ-տոնն է Ազգային ժողովի բաց այգում։ Սրանից հարմար վա՞յր, սրանից լավ նվե՞ր… Համերգային ծրագիրը հրապարակված է, երևանցիներին նվեր երգարանը