Օգոստոսի 24

Դավիթ Բլեյանը կեցցե՜. իսկական տղամարդ ներկայացավ իրենով զմայլված քույրիկին… Հետո բարձրացավ դաշնամուրի վրա՝ չես պոկի, ու թռիչքներ՝ դաշնամուրից դեպի անհունը… Հետո նստեց ներկապնակի առաջ ու վրձնեց իր ընկերների մոլորակները… ամեն մեկին մի մոլորակ պարգևեց, որ ունենան, բայց բոլորը միասին ապրեն-լինեն-ուրախ մեծանան-սովորեն Մարինե Մարտիրոսյանի ստեղծած մոլորակում… Առաջին հանձնարարությունն է կատարում իր ուսուցչի, ու այսքա՜ն ոգևորված… Ֆիլմ՝ արժանի Արմինե մայրիկի օբյեկտիվին…
– Պա՛պ, գիտե՞ս, ընկեր Մարինեն բոլորիս հավաքել է, որ մեզ ուրախ սովորեցնի մեզ շուտ մեծացնող բաներ… Դրա համար ես իրեն ծաղիկներ կտանեմ վաղը, իսկ ընկերներիս՝ ձմերուկ, սեխ ու խաղող…

Սեպտեմբերի 2

Արմինե մայրիկն իր տղայի սեպտեմբերի 1-ը ներկայացնում է հատուկ կարևորությամբ…
– Հայրի՜կ, գիտե՞ս, մեր Դավթից ընկեր Մարինեն շատ գոհ է… Ինձ առանձին ասաց, որ…
– Դավիթ ջան, ոգևորված եմ, էս ո՜նց ես գրավել ուսուցչուհուդ սիրտը մեկ զարկով… Հլը պատմի…
Դավիթը, շարունակելով, Աժդահակի ջիպով իր ընթացքը.
– Պա՛պ, ասեց «պայուսակից հանեք մատիտները, նկարե՛ք», հանեցի-նկարեցի, ասեց «հանեք ձեր ջրաներկը՝ պատկեր-գույներ ստացեք», հանեցի, նկարեցի, ստացա, ասեց՝ պլաստիլինով…
Ու այսպես՝ երկա՜ր, հումորով իր նշանավոր…

Սեպտեմբեր 3

Վերջապես  Դավիթ Բլեյան ու Դավիթ Կարապետյան հինգ տարեկան անբաժանների ծնողների հանդիպումը երեկ մեր Կենտրոնում կայացավ։ Ես կարևոր զրույց ունեցա տեր և տիկին Կարապետյանների՝ երեք նշանավոր սեբաստացիների` երկու տարեկան Մարիայի, Դավթի և Անիի ծնողների հետ։ Լիքը կապեր, շնորհակալություն, կրթահամալիրի գնահատման-կարևորության խոսքեր, Մարիայի հետ կապված իրենց մտահոգությունը լուծված տեսնելու համար կոնկրետ առաջարկներ-պայմանավորվածություններ, կրթահամալիրի, Դպրոց-պարտեզի զարգացմանը նպաստելու իրենց հաստատակամությունը։ Այսպիսին է մեր մանկավարժության պատվիրատու ընտանիքը՝ հասուն, պատրաստակամ, կիրթ․․․ Կարևոր էր իմանալ, որ Բլեյանը` մեր Սասունցի Դավիթը, իրենց տանը նույն կարևոր ներկայությունն ունի, ինչ Կարապետյան Դավիթը՝ մեր տանը, մեր կյանքում․․․ Տղայիս ընկերոջ ծնողնե˜րը․․․ հարազատության-կապի հուզիչ հարթակ․․․

Սեպտեմբեր 6

  • Իմացումի հրճվանք, որ այսօր այսքան ներսից է՝  մեր ամենահինգ տարեկանների ամենապարզ , ամենաանսպասելի, ամենահետաքրքիր առօրյայի մեջ. երբևէ ապրած հիացմունքը, որ կարող էր այսքան մտորելու առիթ տալ, ընդամենը հինգ տարեկան այս սաները այսքան ուսուցիչ են , չգիտակցված իրենց բառերով ու գործերով այսքան հեղինակ-կազմակերպիչ են, տանում են իրենց հետ, անհոգնել կոտրում են կաղապարներն ու անցնում՝ սեփական ինքարտահայտման, ես-ի, աշխարհի հետ, աշխարհով ճանաչելու, ճանաչվելու ամենաանսովոր ու  ստեղածագործ ուղիներն են կառուցում:
    Մի օրվա պատմություն, մի սովորական բանաստեղծություն, որ այսքան շրջադարձային եղավ ինձ համար. խաղ-բեմադրումով սովորեցինք բերանացի ասել խաղալ Հ.Թումանյանի «Լուսաբացին» բանաստեղծությունը և հետոն այն իմացումն է, որ հրճվանքով ծնվեց, տարածվեց, վարակեց,խանդավառեց, կեցցեք, իմ ամենահինգ տարեկաններ:
    Բանստեղծության շուրջ ստեղծագործական, երևակայական քննարկում-զրույցից հետո նկարեցինք մեր լուսաբացը, դարձանք լուսաբաց, համեմատեցինք երկու, երեք լուսաբացերի միջև հեռավորությունը, չափեցինք քայլերով, թռիչքով:Օրը ավարտեցինք լուսաբացի շողարձակումով. կազմեցինք մի մեծ շրջան և որպես արևի շողեր պոկվում և ներս էինք ցատկում, ներկայանալով որպես օրվա հերոսներ, մոջբերում եմ
    Անուշիկ
    -Ես արև եմ այսօր դարձել…
    Իմ հարիցն , թե իսկ մենք ի՞նչ կդառնանք, արևին ի՞նչն է պակասում, միաբերան՝ խոսքները մեկ արած, դարձան արևի շողեր և ձգվեցին դեպի արևանման Անուշիկը:
    Մենք հասունության մի քայլ առաջ գցեցինք. հասունություն, որ այսքան բնական զարգացման, խաղ-երգի, ասելուկի ու մտքի հետ ծնվեց ու տարածվեց, կեցցեք:
  • Դավիթ Բլեյանը, որ երեկ Կրթական շքերթում էր՝ Մարմարյա սրահում թե իր Դպրոց-պարտեզով Բախշյան այգում, տանը վերջապես բաց է թողել Կարմիրշալյան Ալեքսի ձեռքն ու իր տպավորությունները մեզ է փոխանցում ակամա պոկվող երգի մեղեդիների, հնչած տեքստերի խոսքերի, պատասխանների, նմանակումների տեսքով… Ու ամեն ինչ, մեկ է, ընկեր Մարինեի շուրջ է, Մարինեն մեր տան մշտական անդամն է. ի՜նչ հեշտ է, հարազատ-ընտանեկան մեր միջավայրը դրանից, նոր անդամից շահել է… Ես էլ, Արմինեն էլ սիրում-գնահատում ենք, ուրախանում Մարինեով… Պատկերացնում եմ՝ որքա՜ն բարդ կլիներ այլ դեպքում։ Ես, մենք արդարացի բծախնդրությամբ մոտեցանք 2016-2017-ի հինգ-վեց տարեկանների բոլոր տասնմեկ ուսուցիչների, հիմա նաև ուսուցիչների օգնականների ընտրությանը

Սեպտեմբեր 17

  • Հասմիկ տատիկի բախտը բերեց. հինգ տարեկանների նոր խմբասենյակի նորամուտն էր երեկ, Մարինե ուսուցիչը մեծ-հատուկ տորթ էր թխել-չարչարվել օրվա համար, ուրախություն-աշխույժն էլ՝ բազմակի… Այս խմբում-մոլորակում մենք դեռ կհանդիպենք և՛ ընթացող աշնանային հավաքի օրերին, և՛ էլի… Մարինեն ծո՜վ մտքեր ունի, անիրագործելի չի թողնի, մեզ էլ մասնակից-ներդրող կդարձնի… Ա՛յ, օրինակ, Գևորգ հոպարը, Նազենի աստղն ու բոլորը՝ էս շարքում, մինչև Արևիկ Տատինցյան, քույրեր-եղբայրներ. Հասմիկ տատիկը ճամփեն բացեց, այցելե՛ք Դավթին ու իր երեսուն ընկերներին, ձեր նվեր գործիքներով-զարգացնող խաղերով, ուսումնական այլ պիտույքներով օգնե՛ք Մարինեին, իսկական՝ Արեգակնային համակարգում թվով 10-րդ մոլորակը ստեղծելու Արևմուտքի պարտեզում…
  • Իսկ հինգ տարեկաններին՝ Մարինեի, Նարինեի, Գոհարի, Փիրուզի թե Լիլիթի, վեց տարեկաններին՝ Սրբուհու, Քրիստինեի, Կարինե Մամիկոնյանի, Անահիտի, Հռիփսիմեի թե մեր Կարինե Բաբուջյանի, նաև մեր 250-ի չափ 2-4 տարեկաններին ու հարյուրավոր  2-5-րդ դասարանցիներին իրենց դաստիարակների ու ուսուցիչների հետ մենակ թողնել չի կարելի… ուսուցչի օգնականներ՝ բոլոր տարիքների։ Միասին ենք ձևավորում միջավայրը, որը հենց հեղինակային կրթական ծրագրով բոլորիս ու գլխավոր ուսուցիչն է:

Սեպտեմբեր 22

Ճամփորդությամբ ուսուցումը, նույն է թե կյանքով ուսուցումը՝ հինգ տարեկանների, Մարինե ջան, թե հինգերորդցիների, սքանչելի Սոնա, տես, խաթրդ եմ առնում, ուրիշ ընթացք է ենթադրում, այլ կազմակերպում, ոչ դաս-դասարանային՝ քառասունհինգ րոպեի, ոչ դասի ձևական, այդպես էլ անհասանելի նպատակի… Լսվե՞ց:

Վերադառնանք նախագծային-ճամփորդական ուսուցման, բարձունքների նվաճման էությանը՝ зри в корень (որտեղի՞ց եկավ ու ռուսերեն): Հաջորդ շաբաթվա համար մի ուսումնական ստուգատես էլ եմ նախատեսել, ու հենց հինգ տարեկանների համար… Դավիթ Բլեյանն է հուշել… Հենց այդպես՝ սեբաստացի հինգ տարեկանների պաշտպանության ստուգատես… Մարինե, Փիրուզ, Լիլիթ, Գոհար, Նարինե դաստիարակներ, թողե՛ք շուտափույթ, հենց այս մեկ տարում ամեն ինչ կամ առավելագույնը սովորեցնելու ձեր ուսուցչությունը, ինպես Սոնա Փափազյանը՝ Արմաղան՝ բոլոր երեսունի հետ տարատարիք, ու մեկ օրում էլ չէ, տասը ժամում անցնելու ուսուցչությունը (դրա համար էլ «Սպրինտեր» մեքենաներն էր ընտրել)… Մի՛ շտապեք, սիրելիներս, ո՞ւր եք շտապում, վայելե՛ք կյանքն ու հնարավորություն տվեք բոլոր հինգ տարեկաններին ու հինգերորդցիներին, յուրահատուկ՝ յուրաքանչյուրը իր կյանքը վայելելու… Սա ասում է ձեզ աշխարհի տեր-վռազ Տիարը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

მაქვს შეთანხმება, ყოველთვის სინათლისკენ…

სასწავლო კომპლექსის დირექტორის 1500 დღიურიდან ჩემი მოხსენებების 1500 საიუბილეო თემა… ჯან… როგორც ჩანს, წინაპრებს განსხვავებული აქცენტები ჰქონდათ. უძველესი გზებით, უცნობი იეროგლიფების პოპულარობა ძალიან საინტერესოა, რადგან ჩემთვის საკმაოდ ნათელი გახდა, რადგან

Ուղերձ

Ք. Երևան, 13.10.1992թ. Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին, խորհրդարաններին, կառավարություններին, քաղաքական գործիչներին, մտավորականներին 

This is a Pilgrimage, not an Experience or just Another Pedagogical Experience with Davit

Diary notes from pilgrimage tour in Jerusalem: September 30: arrival at Tel Aviv Ben Gurion Airport, and then leaving for Jerusalem. We were accommodated at Jerusalem Tower Hotel, and from