Ք. Երևան, 13. 10.1992թ.

Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին, խորհրդարաններին, կառավարություններին, քաղաքական գործիչներին, մտավորականներին 

Ղարաբաղյան խնդրի կարգավորումն անվերջ երկարում է։ Հակամարտության կարգավորումր զինական ուժի միջոցով երկուստեք մարդկային և նյութական ահագնացող կո­րուստներ է բերում, խորացնում Ադրբեջան-Հայաստան ռազմական առճակատումը։ Երկու ժողովուրդների համար բախտորոշ այս ժամանակաշրջանում, փոխանակ միմյանց սատար կանգնելու, փոխանակ Անկախ ժողովրդավարական պետություն ստեղծելու մեր ժողովուրդների վաղեմի երազանքին աջակցելու, փոխանակ մեր տարածաշրջանում տնտեսական-քադաքական կյանքի ամենախրթին դժվարությունները համատեղ դիմագրավելու և հաղթահարելու, փոխանակ մեր ողջ կարողությամբ խաղաղ-բարգավաճ աշխատանքի լծվելու մենք մեր նոր-նոր զորացող պետությունների դեռևս թույլ հնարավորություններն ամբողջությամբ ուղղել ենք իրար դեմ՝ավերելով մի քանի սերունդների տասնյակ տարիների քրտինքով, անչափ դժվարությամբ ստեղծածը։

Կորուստներն այնքան ողբեր­գական են, որ չեն կարողչստիպել հակամարտող կողմերին ավելի և ավելի համարձակ հրաժարվել հարցի զինական ուժի միջոցով լուծումից և անհրաժեշտ վճռականությամբ ու եռանդով լծվել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Խաղաղ կարգավորման միջնորդական առաքելության համար արժանին մատուցելով Իրանին, Ռուսաստանին, Ղազախստանին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի բոլոր պետություններին՝այսօր մենք տեսնում ենք, որ դարաբաղյան հակամարտության խաղաղ կար­գավորման ծրագիրը իրական բովանդակություն կստանա հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերություններում՝դառնալով հակամարտության մասնակից բոլոր կողմերի համար ընդունելի և իրագործելի։

Պատմականորեն դատապարտված ոչ միայն իրար կողքի, այլև իրար մեջ ապրելու, այս չհայտարարված, բայց օրըստօրե խորացող, անիմաստ-անհեռանկար, ինքնակործան մաքառումը պիտի ստիպի մեզ վերջապես դրսևորել այնքան անհրաժեշտ իմաստություն ու խիզախություն՝հաղթահարելու երկու ժողովարդներին բաժանող թշնամության, թյուրիմացության ու վայրենության վիհը։ Մենք չենք դիմում հայ ու ադրբեջանցի ժոդովուրդներին, որովհետև մեր ժողովուրդները չեն,որ խորացրին-խճճեցին այս վեճը մինչև իսկական պատերազմ, այլ իշխանավոր ու քաղաքական գործիչ, մտավորական ու կայսերապաշտ ուժերը։ Հայ և ադրբեջանցի ժողովուրդներն այսօր ավելի, քան երբևէ, խաղաղ և ստեղծագործ կյանքի կենսական պահանջ ունեն և մեզ հաշտեցման ուղին են մատնանշում։

Մենք դիմում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, խորհրդարաններին ու կառավարություններին, բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպություններին ու մտավորական անձանց։

Կոչում ենք անմիջական, ուղղակի, երկկողմ բանակցությունների, առանց որևէ նախապայմանի, առանց որևէ միջնորդի՝Երևանում,Բաքվում,թե այլուր։ Մենք համոզված ենք, որ մերժելով-փոխարինելով օտարության ու թշնամության մթնոլորտը փոխըմբռնման ու վստահության մթնոլորտով՝կօգնենք մեր երկու անկախ պետու­թյունների ղեկավարներին արագ խաղաղեցնելու հայ-ադրբեջանական սահմանները, գտնելու Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանցի բնակիչների խաղաղ-ստեղծարար աշխատանքի ու հայրենի տանն ապահով ապրելու հնարավորություններ,դառնալով Լեռնային Ղարաբաղի բնակիչների ապահով կյանքի երաշխավորները։

Պատերազմի ժամը երկարեց ցավալիորեն։ Ժամն է խաղաղ գործակցության։ Չէ՞որ մենք ունենք դրա համար անհրաժեշտ բարի կամք, իմաստնություն, համարձակություն ու համբերություն։

 Աշոտ Բլեյան

Ստորագրել են Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի պատգամավորներ

Ռաֆայել Պապայան, Ռաֆիկ Մխիթարյան, Խաչիկ Ստամբոլցյան, Սլավիկ Հայրապետյան, Գագիկ Աբրահամյան, Թամարա Ալոյան,Վալերի Միրզոյան, Տեր-Հուսիկ Լազարյան, Օհան Պետրոսյան,Արկադի Սարգսյան, Վազգեն Պողոսյան, Հենզել Առաքելյան, Ցոլակ Խաչատրյան, Վրեժ Մնացականյան, Գ. Ա. Մխիթարյան,Ա. Փ. Մելքոնյան, Ա.Ե.Մանուկյան, Գ.Սուքիասյան, Թ.Ա. Թադևոսյան, Վ. Զուռնաչյան, Մ.Արամյան. 3.Հարությունյան, Կամո Վարդանյան, Խաչատուր Բեզիրջյան, Գևորգ Բաղդասարյան, Վաչագան Հարոյան, Բագրատ Ասատրյան, էդուարդ Ջաղինյան,Ավետ Գրիգորյան,Սուրիկ Ամարյան, Մարտին Ղահրամանյան, Համլետ Դալաքյան, Եղիա Շամշյան,Սլավիկ Ամիրյան, Ռաֆիկ Վարդանյան,Նարինե Բալայան, Անահիտ Գևորգյան. Ռուբիկ Թադևոսյան, Յուրիկ Ալավերդյան, Արամայիս Աահակյան, Հայկ Չախոյան, Յուրի Մովսիսյան, Յուրի Վարդանյան, Ալեքսանյան, Գևորգ Մանուկյան, Ռադիկ Սարուխանյան,Արամ Մանուկյան, Հակոբ Սանասարյան, Աշոտ Ոսկանյան, (անընթեռնելի) հ.հ. 127, 147, ընտրատարածքներից ընտրված պատգամավորներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զառա, քույր իմ, լսո՞ւմ ես, կարդո՞ւմ ես…

Այսպիսի վիճակ՝ ցնցում, որ քեզ կտրում է աշխարհից, Դավթից ու գամում կենտրոնի՝ «Եվրոնյուզ»-ի, Փարիզի իրադարձությունների վրա, մեկ էլ ունեցել եմ 2001-ի սեպտեմբերի 11-ին. «Հայկական ժամանակ» օրաթերթում ինձ բռնեց նյույորքյան երկնաքերերի

Ասել եմ`անկատար-կիսատ-պռատ խոստում-խնդիր չի լինելու, չի մնալու

Դավիթ Բլեյանը սիրում է հարցնել. — Ե՞րբ է բացվում լույսը, պա՛պ, դու գիտե՞ս… — Գիտեմ, Դավիթ, գիտեմ և ինչպես… Ես թողարկում եմ վեց հարյուր յոթանասունյոթերորդ գիրն ավանդական-հաստատուն-բնական ընթացակարգով. առտու գիշերվա

Զուլալ, ինչպես կոմիտասյան երգ

Արթուր Շահնազարյանին՝ իմ միշտ-սանիկին, Աստղիկ Բլեյանի կնքահորը, երկար կյանք ինձ էլ, իրեն էլ, որ Աստղիկի ծիսական հարսանիքն անենք․․․ այցելել էինք ընտանիքով՝ Առինջի իր խնամված տանը ամանորյա-սուրբ ծննդյան տեսություն․․․ Ինչպես միշտ Սվետա-Արթուրը