«Չորրորդ իշանություն»
03.010.2015

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հպարտորեն ներկայացնում է կրթության ոլորտում գրանցած «առաջընթացները», որոնք ազդեցություն են ունեցել գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի «բարելավման» համար։

Օրինակ, տարրական կրթության որակի ենթաինդեքսը` 7 ռանգային կետով աճել է, իսկ միջնակարգ դպրոցի եւ բուհերի համախառն ընդգրկվածության ցուցանիշներով Հայաստանը զբաղեցնում է համապատասխանաբար 49-րդ եւ 59-րդ տեղերը։ Գերատեսչության համար գրանցած ցուցանիշը լավագույններից է։

ԿԳ նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց, որ մեզ մոտ թե՛ միջին մասնագիտական, թե՛ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը ձեւական է։ Դրա հետեւանքով այսօր բարձրագույն կրթություն ստացած մարդը ստանում է նվազագույն աշխատավարձին մոտ աշխատավարձ, այն դեպքում, ըստ Բլեյանի, երբ մարդը բուհում է սովորում` ակնկալում է նաեւ որակյալ աշխատանք եւ բարձր աշխատավարձ։

«Այսօր ուսուցիչները ինչքան են ստանում` թող նախարարը դրա մասին խոսի։ 2008 թվականից նրանց աշխատավարձը չի բարձրացել։ Երկրի կենսամակարդակը չի բարձրացել։ Մասնագետի սով է այսօր մեր երկրում։ Ինչու պետք է լավ ինժեները 100-120 հազար դրամով գա եւ մեզ մոտ աշխատի, դասախոսի եւ այլն։ Այս օլիգարխիկ համակարգում մարդկանց ստորացրել են։ Ասում են` չես ուզում այս պայմաններով աշխատել` դուրս արի, այլ մարդիկ կգան։ Մարդիկ ստիպված թողնում գնում են երկրից։ Ինչ կրթության մասին կարող է խոսք լինել։ Եթե մարդը մասնագետ է, ինչու է գործազուրկ»,- ասաց Աշոտ Բլեյանը` հավելելով, որ կրթության ոլորտում գրանցած առաջընթացներով ժողովրդի կյանքում փոփոխություններ չեն լինում։

Աշոտ Բլեյանը նաեւ դեմ է, որ երկու տարի անց պարտադիր կրթությունը դառնալու է 12 տարի։ Նրա խոսքով, օրենքը պարտադրում է, որ մարդը, անկախ իր կամքից ուղղակի նստի այդքան տարի, իսկ նստելը սովորել չէ, այլ ժամանակի մսխում, ինչը ողբերգություն է։

Ըստ նրա, կյանքը Հայաստանում գնալով մեռնում է, տնտեսությունը խայտառակ վիճակում է, եւ այս իրավիճակում որակյալ կրթություն չի կարող լինել։ Ըստ Բլեյանի, եթե խնդիրը միայն կրթության որակը լիներ, ապա դա հեշտությամբ կշտկվեր։ Սակայն խնդիրը ավելի խորքային է։ Նրա խոսքով, այս ամենի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հումորով եմ վերաբերվում Ռուսաստանից պոկվելու կոչերին

ՌԴ-ն վիրավոր գազան է, որի հետ պետք է հաշվի նստել… Ռուսաստանը շարունակում է գործոն մնալ, և մեր՝ նրանից պոկվելու ձգտումները չափազանց քիչ են, քանի որ Ռուսաստանն էլ պետք է ուզենա

Ի՞նչ կտա 12-ամյա պարտադիր կրթությունը աշակերտին

Ա1+ Ապրիլ 10,2015 12-ամյա պարտադիր կրթությունը ավելորդ բեռ է աշակերտների համար։ Սովորելու ցանկություն չունեցողը 3 տարի դպրոցում անցկացնելու փոխարեն, կարող է ավելի օգտակար գործով զբաղվել. այս կարծիքն ունի «Մխիթար Սեբաստացի»

  Չգողանանք երեխայի մանկությունը

Մեր հիշողությունն իր մեջ ամոթի տարիներ ունի  պահած:  Պետականության դարերի մեջ բարձունքը հագեցվեց կայսրության իրավատեր քաղաքացու կեղծ սփոփանքով: Մտավոր ու հոգևոր լծակներում կանգնած մեր այրերը իրենց կարողության չափով նպաստեցին այդ