Կապանում ես վաղուց չեմ եղել. հիմա  դժվարանում եմ հիշել՝ վերջին անգամ երբ… Մեղրիի ճանապարհին…

Երկար՝ 350 կիլոմետրանոց ճամփան իմ սեբաստացի ընկերների հետ անցել եմ Խուստուփ լեռան կանչով։ Ողջ ճանապարհին էլ,  հիմա էլ, երբ կարգապահ 466-րդ անգամ անընդհատ, այս անգամ Կապանի մեր կացարանում իմ օրն եմ պատմում, մեզ ոչինչ չի կարող շեղել, անգամ Կապանի անտառների շակալների՝ մեզ անակնկալի բերած համերաշխ ոռնոցը լուսումութին, բոլոր խոչընդոտները հաղթահարելի են։ Մենք  համակված ենք Խուստուփի գագաթից հայացքով մեր երկիրը ընդգրկելու պահանջով՝ բարձունքը, լեռը, գագաթը որպես նոր դիրք, նոր հայացք ունենալու պահանջ, այնքա՜ն անհաղթահարելի-բնական… Այս անգամ Խուստուփն է, հաջորդը, ասենք, Կապուտջուղը…

Առավոտը Կապանում։ Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի

Մնացածը դեպքեր ենք, հանգամանքներ, կապեր, մարդիկ, բնություն, իրադարձություն բարձունքի ճանապարհին… Բոլորն էլ սիրելի են դառնում, կարևոր… Ու լեռը, ինչպես հիմա, սկսել է մեզ կապել, նորոգել մոռացվածը, խոսեցնել, դարձնել հարազատներ… Սիսիան քաղաքի վարժարանի երկարամյա տնօրենին, որ հիմա Սյունիքի կրթության վարչության պետն է՝ Հովիկ Ալեքսանյանին, ներքինհանդեցի, Կապանի բնակիչ Արթուրին, Ծավի դպրոցի ղեկավար Յուրային, Կապանի խնամքի կենտրոնի ղեկավար Մարատ Վարդանյանին… Մեզ դեռ կմիանան, Խուստուփի նվաճումը կմիավորի նոր ծանոթ-անծանոթների, ու Խուստուփը՝ անկախ եղանակից, այլ հանգամանքներից, կդառնա հարթակ մեր հայացքի համար… Ահա ինչու՝ ես մի կողմ եմ թողնում լիքը կարևոր, հիշատակման արժանի դրվագներ-դիպվածներ Խուստուփի նվաճման այս ընթացքից… Հետո, օրեր հետո, դրանք օրագիր կգան, կկենդանանան…

Հիմա՝ միայն Խուստուփը, դեպի Խուստուփի ընթացքը մեր հաստատուն-հաջողության դատապարտված…

Վերելք։ Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի։

Բարի օր, հարազատներ, վաղուց չեմ ասել, բարի օր, Հայաստան, դու խաղաղ մնա, մնացածը՝ Խուստուփից հետո, նոր հայացքով առ Հայաստան ու նրա մարդը…

Ինչպես հայտարարել էինք նախօրոք, Խուստուփը նվաճված է, Զանգեզուր աշխարհը՝ մեր ոտքերի տակ…  Նոր հայացք… Ողջույն, սեբաստացիներ։

Վահրամ Թոքմաջյանն էլ քիչ առաջ կապվել էր Շուշիից։ Գիտակների խումբը հաջողությամբ շարունակում է հաղթարշավն Արցախ աշխարհում։

Իսկ Դավիթ Բլեյանը լուսանկարվել է հատուկ վերելք հաղթահարող հայրիկի համար։ Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։ 

 

#466

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր կյանքով ստեղծվող ավանդույթի ուժը

Պուճուր, բայց ուսումնական մի նախագիծ է սա՝ «Քրիստոսն անապատում» Նունե ջան, իսկը թումանյանավարի՝ պարզ, խորքով, ազդեցիկ… Լուիզա Ավագյան ու Արման Մարտիրոսյան, մեր Ավագ դպրոցից, ինձ հուզեցիք, շնորհակալ եմ։ Սուսանը Մարկոսյան,

Ձեր խոշորացույցի տակ, ձեր ափի մեջ, ձեր հովանու ներքո

Ես մեր Արևմուտքից էի գալիս մարզական քայքով, ու Մայր դպրոցից հյուսիս-մեդիակենտրոն բարձրացող Անի Սարգսյանի ու կինո-ֆոտոգործ ընտրած 4-5-րդ դասարանցիների հետ մեր ճանապարհները խաչվեցին։ Սեբաստացիական-առողջաբեր գրկախառնություն, ամենակարևորի փոխանակում․․․ — Տիա՛ր ջան,

Թող դատեն ձեր արարքներով, և հետևաբար… ձեր իրական մտադրություններով…

Թող դատեն ձեր արարքներով, և հետևաբար, ձեր իրական մտադրություններով, բայց իմացեք, որ ազատ մարդը պիտի ինչ-որ բացատրություններ տա միայն ինքն իրեն, իր մտքերին ու գիտակցությանը, ու այն քչերին, ովքեր ունեն