«Ազգ» օրաթերթի  «Վերջին հաշվով պետությունն այնպիսին է, ինչպիսին նրա նախագահն է» վերնագրով այս հրապարակումը մինչև վերջ կարդացեք, ծանոթացեք նաև ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի մի քանի՝ իրեն բնորոշ հումորով ասված աֆորիզմներին… Ամերիկայի նորագույն պատմության մեջ ամենաժողովրդական նախագահը Ֆրանկլին Ռուզվելտից հետո ինչպե՞ս կարողացավ նախագահ դառնալ՝ ունենալով խորհրդային աստիճանակարգի համաձայն թերի բարձրագույն կրթություն…

Սխտորի գովազդն իմ սովորական չի լինելու, միայն կոչերի ձևով… Ես այն պարտադրելու եմ իմ ընթերցողին օրագրի, բոլոր տարիքի ու կարգի սեբաստացիներին… օրինակ եմ ծառայելու… Տեսքը, համը, հոտը սխտորի լինի ամենաախորժելին, սիրելին… ամենագրգռողը…

Չինաստանի Տյանցզին քաղաքում սարսափելի պայթյունը՝ իր համաշխարհային արձագանքով, չինական հզորության քարոզ էր օրեր շարունակ… Որքա՜ն փակ, գաղտնապահ, մեկուսի երկիր է այս աշխարհակալ Չինումաչինը… Քանի՞ այսպիսի տարածք կա Չինաստանում… Փոփոխությունների ու հնարավորությունների երկիր է, միաժամանակ՝ ամենաավանդապաշտ, ամենակոմունիստական կեսն աշխարհի… Տեսե´ք՝ ի՜նչ են անում բրնձի դաշտերի հետ՝ ֆերմերները չինացի… Մեր Անի Հովհաննիսյանի մեջ էլ չինական ուժ կա…

Կրթահամալիրի գյուղատնտեսության պահապան շունը: Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի:

Փոփոխությունները հնարավորությունների հոմանիշներն են: Այս միտքը ես փոխադրեցի MSKH Films-ի անցած կիրակնօրյա կինոնկարի հերոսուհու՝ 17-ամյա գրավիչ Զուիի բաժակաճառից, ով, չնայած կտրուկ փոփոխություններին, կարողացավ ավարտել ճառը, մաղթանքը, կենացը… Իսկ մեր Նառայի ու Մարթայի գտած Հռոդոս կղզին հարսնացուն է արևի…

Սեբաստացիական աշխարհն ինձ միշտ պատկերացել է հենց արևի, արևների, արևածինների աշխարհ… Արեգնափայլ… շարունակե՛ք…

Այսպիսի զարգացումներ Մեղրաձորի ճամբարում. սուսերամարտ, նետաձգություն: Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Ըստ իտալացիների՝ «Որտեղ հասնում է արևը, այնտեղ չի գալիս բժիշկը»: Մի՛ փախեք արևից՝ որևէ պատճառաբանությամբ, այն ձեր բժիշկն է. արևի ուղղակի հարող ճառագայթներն են մեր հիվանդությունների բալասանը… Ես սա ասում եմ իմ 60-ամյա կենսափորձով… արևահամ կարող է լինել և՛ բառը հայոց, և՛ բարը, և՛ բանը… Արևն ու ծիրանը, արևն ու դեղձը, արևն ու ձմերուկը, արևն ու սեխը… հեքիաթային զույգեր, բինոմներ՝ ռոդարիական հորինումների… Իսկ երբ արև չկա… արևն ու սոխը… Գուցե հենց բինոմով դառնա պատմությունը ամենազվարճալին… Մինչև իմ ընթերցարանին, Նունե Մովսիսյանի կիրակնօրյա մեդիագզրոցներին և mskh.am-ի ֆիմադարանի ֆիլմը դիտելուն անցնելը, մի անգամ էլ փորձեմ հորդորել ձեզ կարդալ ՀՀ Անկախության հռչակագրի կարճ ու պարզ տեքստը. օրն է այդպիսին… Հռչակագիրն ընդունվեց 1990թ օգոստոսի 23-ին, ՀՀ նորընտիր գերագույն խորհրդի կողմից. պատգամավորների թվում՝ և ես: Մնացածը՝ կտեսնեք-կլսեք Առաջին լրատվականի այսօրվա իմ եթերում...

Այ, հիմա եկավ այս ընթերցարանի հերթը.

2-4 տարեկանների շաբաթվա պարտեզային ֆոտոքրոնիկա: Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:

#429

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մենք պետք է շրջենք 33-ամյա հակամարտության էջը, որը ցույց տվեց մեր ոչ լավագույն կողմերը

Caliber.Az-ի հարցազրույցը հայ քաղաքական և հանրային գործիչ Աշոտ Բլեյանի հետ. Հոկտեմբերի 22, 2021

Գիր է՝ բաց-մասնակցային, մտքերի, հայացքների, ճաշակների փոխանակում…

Աստղիկն ամեն անգամ ուժգնացող ճղղոցով գցվում է դեպի Դավիթը ու… բռնում եղբոր գիսախռիվը, բաց չի թողնում… Դավիթ Բլեյանը Աստղիկ քույրիկին դիմում է միշտ փաղաքշական՝ «գոճի՜» կամ «ճուտ-ճուտանի-անպիտանի», ամենանուրբ, զգույշ վերաբերմունքով,

Սպասված… որպես թանկ նվեր

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի ճամբարի մասնակիցները Ջավախքից՝ քանդակի, նկարչության, հայրենագիտության սիրահար պատանիների մեծ խումբ, «Ժայռում» են՝ Սևանի մեր վրանային ճամբարում… Լրատու ֆոտոշարով հայտնում է ճամբարի ղեկավար Տիգրան